Ճանապարհային գծանշումները հարմարեցված են օլիգարխների բիզնես շահերին (լուսանակարեր)

Փետրվարի 7-ին Ազգային Ժողովում քննարկվում էր «Ճանապարհային նշանների ու ազդանշանների մասին կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախագիծը ներկայացնող պաշտոնյային հարց ուղղելուց առաջ ասաց, որ ստացել է նամակներ, ահազանգեր, որ այնտեղ, որտեղ պետք է կատարվի շրջանցում, նշանը դնելուց հաշվի է առնվում, թե տվյալ տեղում իշխող ուժի ներկայացուցիչներն ունե՞ն բենզալցակայաններ, խանութներ, թե՞ ոչ, ու այդ նպատակահարմարությունից ելնելով է դրվում նշանը, որպեսզի շրջանցեն ու կանգնեն ուղիղ կլանի ներկայացուցիչների օբյեկտների մոտ: Նա խոստացավ այդ նամակները փոխանցել նախարարությանը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ եթե օրենքի շրջանակում է նշանի տեղադրումը, ի՞նչ կապ ունի բենզալցակայանը ումն է։

«Հայկական ժամանակ»-ը Զոհրաբյանի բարձրաձայնած խնդրի վերաբերյալ փոքրիկ ուսումնասիրություն իրականացրեց Երեւանի երկու վարչական շրաջանում՝ Մալաթիա-Սեբաստիայում եւ Շենգավիթում:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Բաբաջանյան եւ Անդրանիկ փողոցների խաչմերուկից դեպի «Կայզեր» սուպերմարկետ բարձրացող ճանապարհին ականատես եղանք նման խնդրի: Խաչմերուկից մուտք գործելով Անդրանիկի փողոց եւ մոտ 100 մետր առաջանալուց հետո հանդիպեցինք զուգահեռ երկու հոծ գծանշման կտրման: Այսինքն՝ գծանշումը կտրած է եւ իրավունք է տրվում այդ հատվածից մեքենայով հատել գծանշումները: Առաջացած անցումով մեքենաները կարողանում են մուտք գործել ճանապարհի եզրին գտնվող հացի փռի դիմացի ավտոկայանատեղի: Որոշ տեղեկություններով՝ այդ փուռը պատկանում է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորներին:

Անդրանիկի փողոցով շարունակելով երթեւեկությունը եւ 200 մետր առաջանալով՝ հանդիպում ենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցներից մեկը տանող ճանապարհին, սակայն հոծ գծերը չեն ընդհատվում եւ դեպի ձախ մուտք գործելու դեպքում վարորդը խախտում թույլ կտա: Այդ խախտման համար սահմանված է 30 հազար դրամ տուգանք: Դպրոցի ճանապարհ մուտք գործելու համար մեքենաները պետք է եւս 100 մետր բարձրանան, որպեսզի կարողանան հետադարձ կատարել, սակայն հետադարձի գործընթացը բարդ է, որովհետեւ հանդիմակաց ճանապարհին զուգահեռ մեքենաներ են կայանվում եւ հետադարձ հնարավոր է կատարել երկու փորձից միայն: Դա էլ իր հերթին բերում է խցանման եւ վթարային իրավիճակի ստեղծման: Սակայն քանի որ դպրոցի համար հոծ գիծը բացելու մեջ որեւէ կոնկրետ շահագրգռություն չկա, այս իրավիճակը ոչ ոք չի լուծում, ի՞նչ կա որ, ամեն առավոտ եւ դասաժամերի ավարտին մի քիչ կխցանվի փողոցը, հետո էլի կբացվի, մեծ բան չէ:

Բայց ահա Բագրատունյաց պողոտայի վրա գտնվող «Երեւան Սիթիի» համար հոծ գիծն, իհարկե, կտրտվել է: Երեւանյան լճից առաջանալով դեպի Բագրատունյաց պողոտա-Արտաշեսյան փողոցի խաչմերուկ՝ լուսացույցից 150 մետր առաջ ՃՈ-ն հնարավորություն է ընձեռել բոլոր վարորդներին միանգամից շրջադարձ կատարել եւ հայտնվել ուղիղ Սիթիի մոտ: Իսկ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետի բեռնատարների վարորդները այդպիսով կարողանում եմ միանգամից մուտք գործել պահեստ տանող նրբանցք:

Անդրանիկի փողոցից դեպի հացի փուռ տանող անցումը

Անդրանիկի փողոցից դպրոց տանող ճանապարհ մտնելու արգելքը

Բագրատունյաց պողոտայից դեպի «Երեւան սիթի»-ի պահեստ տանող անցումը

Սրանք ընդամենը օրինակներ են, նման իրավիճակի մայրաքաղաքում կարելի է հանդիպել ամեն քայլափոխի:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 10-ի համարում:

Տպել
1542 դիտում

Կալանավորներին և դատապարտյալներին զրկել են հեռախոսային խոսակցություններից. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը սոսկ իշխող կուսակցության փոփոխություն չէ. գնում ենք նոր ընտրությունների

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է

Մշակույթի նախարար Լ. Մակունցը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» ցուցահանդեսի բացմանը

Նիկոլ Փաշինյանը եւ Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրել ՀՀ-ի ու Արցախի հետ սահմանին իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերի վրա

Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ. Հասան Ռոհանին՝ Ն. Փաշինյանին

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Սյունիքում վագոն-տնակ է հրդեհվել, Երեւանում՝ գազի արտահոսքը վերածվել հրդեհի

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը