Մսուր-մանկապարտեզ. փոփոխությունների սպասելիս

09/02/2018 schedule17:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 10-ի համարում

Խորհրդարանի աշխատանքները տապալելու գործընթացը շարունակվեց նաեւ երեկ։ Առավոտյան, քվորումի բացակայության պատճառով, նիստը նախագահող Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ գործում է երեք ժամվա ռեժիմը, ու եթե մինչ այդ անհրաժեշտ քվորում հնարավոր չլինի ապահովել` նիստը չի կայանա։ ՀՀԿ պատգամավորները, հավատարիմ իրենց որդեգրած նոր աշխատաոճին, այդպես էլ ոչ մի բացակա պատգամավորի փոխարեն չքվեարկեցին, վստահ լինելով, որ անհրաժեշտ քվորում առանց իրենց խալտուրայի ապահովել հնարավոր չի լինի:  ՀՀԿ-ի՝ նիստ չանելու վճռականությունը «պրինցիպի» գցեց մասնավորապես «Ժողպատգամավոր» խմբին, որի պատգամավորները երկու ժամ անընդմեջ զանգահարում էին տարբեր խմբակցությունների բացակա իրենց գործընկերներին ու հորդորում գալ աշխատանքի:

«Ժողպատգամավորի» անդամներից մեկը, զանգահարելով Հմայակ Հովհաննիսյանին, վերջինիս հիշեցրեց, որ իրենց խումբը ստորագրել էր ավանդների հարցով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ, ուստի Հմայակը պարտավոր է իր գրանցմամբ վերադարձնել այդ պարտքը: Ու մինչ ԱԺ կանոնակարգով սահմանված ժամկետը մի քանի պատգամավոր ինտենսիվ աշխատում էր պատգամավոր գտնելու վրա, ԱԺ նիստերի դատարկ դահլիճում պատգամավորների մի այլ խումբ էլ պարզապես թիթիզություն էր անում պոկելով բարձրախոսներն ու դրանք տանելով միջանցք՝ այնտեղ միտինգ անելու մտադրությամբ: Այսպիսով, պատգամավորներն ընդամենն անում էին այն, ինչ սկսել էին անել գարնանային նստաշրջանի մեկնարկի առաջին օրվանից. պարզապես տապալում էին խորհրդարանի աշխատանքները։

Այդուհանդերձ, երկու ժամ անց «Ժողպատգամավորի» համառ ջանքերով հնարավոր եղավ տարբեր տեղերից ԱԺ բերել մի քանի պատգամավորի, եւ ինչպես անցած երկու օրերը՝ երեկ եւս խորհրդարանը մի կերպ սկսեց իր աշխատանքները (ի դեպ, 66-րդ գրանցվածը, որի շնորհիվ քվորումը ի վերջո ապահովվեց՝ էջմիածնեցի պատգամավոր Հակոբ Հակոբյանն էր): Իհարկե, յուրաքանչյուր ընդմիջումից հետո պարբերաբար անհետանում էր նիստը նախագահող Տիգրան Թորոսյանն, ու մինչ Մանուկ Գասպարյանն առաջարկում էր անմիջապես կազմակերպել ԱԺ ղեկավարության նոր ընտրություններ, Գալուստ Սահակյանը հասցնում էր վերադառնալ գտնված Տիգրան Թորոսյանի հետ: Սակայն երեկ մի կերպ գլուխ բերած նիստը դժվար է կայացած համարել, քանզի, համաձայն ԱԺ կանոնակարգի, եռօրյայի ընթացքում պետք է քվեարկվեն քննարկված օրենքները:

Մինչդեռ, արդեն ավարտված եռօրյայի ընթացքում քվորումի բացակայության պատճառով, այդպես էլ հնարավոր չեղավ քննարկված նախագծերի քվեարկությունները կազմակերպել, ու դրանք հետաձգվեցին երեւի մինչեւ հաջորդ քառօրյան: Այդուհանդերձ, ի՞նչ է կատարվում խորհրդարանում, եւ ինչո՞ւ են, բացի ՕԵԿ-ից, մնացած բոլոր ուժերը շահագրգռված չկատարել ԱԺ-ի դերն ու նշանակությունը բարձրացնելու՝ այս գումարման խորհրդարանի մեկնարկին Արթուր Բաղդասարյանի տված խոստումը: Ըստ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանի՝ խորհրդարանում ակնհայտորեն սկսվել է նոր մեծամասնության ձեւավորման գործընթաց, որի համար նախ անհրաժեշտ է թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հանրության աչքում վերջնականապես նսեմացնել խորհրդարանի դերն ու նշանակությունը:

«Կարծում եմ, ԱԺ-ում արդեն սկիզբ է առնում վերաձեւավորման, այսինքն՝ նոր մեծամասնություն ձեւավորելու գործընթացը, որի առանցքը, ըստ իս, լինելու են «Ժողպատգամավորը», ՄԱԿ-ն ու ՀՀԿ-ն: Չի բացառվում, որ այդ նոր մեծամասնությանը միանան նաեւ ՀՀԿ-ի վերահսկողության տակ գտնվող ՕԵԿ մի քանի պատգամավորներ եւս: Գարնանային նստաշրջանի մեկնարկի առաջին երեք օրերի այս խայտառակությունը միայն այս կերպ կարելի է բացատրել: Թե երբ ավելի կկոնկրետանա սկսված պրոցեսը, դժվարանում եմ ասել, սակայն առաջին քայլը ԱԺ-ի աշխատանքները կազմալուծելն է, որն էլ, ըստ էության, արվում է»,- ասում է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Ընդդիմադիր պատգամավորի տեսակետը երեկ Ազգային ժողովում պաշտպանում էին բազմաթիվ պատգամավորներ, որոնք, սակայն, այս պահին դժվարանում են որեւէ կոնկրետ բան ասել, քանզի չեն կարողանում գլխի ընկնել, թե պրոցեսները իշխանական որ թեւից են ուղղորդվում: Բայց որ ԱԺ-ում շատ ավելի խորքային գործընթացներ են սկսվել, դա խոստովանում են բոլորը: «Ես չեմ կարծում, որ սկիզբ առած այս կազմալուծման պրոցեսն ավարտվի վերաձեւումներով: Այս խորհրդարանն իր ո՛չ իշխանամետ, ո՛չ ընդդիմադիր մասով չի վայելում ժողովրդի վստահությունն, ու այն պետք է լուծարել»,- ասում է ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը:

Այս կարծիքը ԱԺ-ում եւս ունի բազմաթիվ համակիրներ: Իսկ խորհրդարանում իսկապես բոլորն ինչ-որ փոփոխությունների են սպասում: Թե կոնկրետ ինչի՞, այս պահին շատերը դժվարանում են ձեւակերպել: Իհարկե, չի բացառվում նաեւ, որ փոփոխությունների այս տրամադրությունն ընդամենը կապված է երկրում ակնկալվող եւ սպասվող լուրջ փոփոխությունների հետ, քանզի նույնիսկ ամենաիշխանամետ պատգամավորները, հատկապես վերջին կրիմինալ այս  բեսպրեդելշինաներից հետո, խոստովանում են, որ այսպես շարունակել այլեւս չի կարելի:  

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1623 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է