Մալաթիա-Սեբաստիայում գծանշումները հարմարեցված են Սամվել Ալեքսանյանի բիզնես շահերին

Փետրվարի 7-ին Ազգային Ժողովում քննարկվում էր «Ճանապարհային նշանների ու ազդանշանների մասին կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախագիծը ներկայացնող պաշտոնյային հարց ուղղելուց առաջ ասաց, որ ստացել է նամակներ, ահազանգեր, որ այնտեղ, որտեղ պետք է կատարվի շրջանցում, նշանը դնելուց հաշվի է առնվում, թե տվյալ տեղում իշխող ուժի ներկայացուցիչներն ունե՞ն բենզալցակայաններ, խանութներ, թե՞ ոչ, ու այդ նպատակահարմարությունից ելնելով է դրվում նշանը, որպեսզի շրջանցեն ու կանգնեն ուղիղ կլանի ներկայացուցիչների օբյեկտների մոտ:

«Հայկական ժամանակ»-ի լրագրող Տիրայր Մուրադյանը սույն ահազանգից հետո փոքրիկ ուսումնասիրություն է իրականացրել Երեւանի երկու վարչական շրաջանում՝ Մալաթիա-Սեբաստիայում եւ Շենգավիթում:

Մեր լրագրողը խիստ ուշագրավ պատկեր է բացահայտել:

Նա նկարահանել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող օբյեկտների մոտակայքի գծանշումները, որոնք հաստատում են վերոնշյալ հայտարարությունները:

Տիրայր Մուրադյանի նյութը՝ կոնկրետ օրինակներով եւ կից լուսանկարներով, կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 10-ի համարում:

Ուշադրություն«Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից, «Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում: Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:

* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:

* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով:

Տպել
2737 դիտում

Կարկտահարություն եւ հոսանքազրկում Գյումրիում

Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ