Բեքչյանը հրաժարական տվեց. Թուրքիայի նախընտրելի Աթեշյանը վերադարձավ փոխանորդի պաշտոնին

09/02/2018 schedule22:40

Պոլսի հայոց պատրիարքարանում կրոնական ժողով է գումարվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ: Ժողովը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 5-ին պատրիարքարան ուղարկված Թուրքիայի Ներքին գործերի նախարարության նամակը քննարկելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է Պոլսի կրոնական ժողովի դիվանը, պատրիարքի տեղապահ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հոգեւոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին բանավոր հայտնել է իր հրաժարականի մտադրության մասին՝ չցանակնալով մասնակցել ժողովին։

Խորհրդակցությունից հետո հստակացվել են հետեւյալ կետերը.

1. Պատրիարքական ընտրությունը կատարվում է Եկեղեցու եւ պետության համաձայնությամբ եւ համագործակցությամբ։ Պատրիարքական Աթոռի պատմության մեջ միշտ առկա է եղել այս իրողությունը։ Հետեւաբար՝ սույն պաշտոնագրի բովանդակությունն ընկալվել է այս իրողության լույսի ներքո։ Պետությունն իր կամքը հայտնել է այն շեշտադրությամբ, որ 85-րդ պատրիարքին ընտրելու պայմանները հասունացած չեն եւ հետեւաբար՝ տեղապահի ընտրությունն անհիմն է։ Հետեւաբար, ըստ օրենքների, հնարավոր չէ պատրիարքական աթոռը թափուր հռչակել՝ Մեսրոպ պատրիարքին հանգստյան  կոչելով:

2. Սույն նամակը պահանջում է վերադառնալ 2016թ հոկտեմբերի 26-ին գումարված Եկեղեցական Ընդհանուր Համագումարից առաջ գոյություն ունեցող իրավիճակին։ Ուստի նույն նամակով հաստատվում է, որ 2010թ հուլիս 1-ին Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ ընտրված Արամ Աթեշյանը շարունակում է պաշտոնավարումը՝ համաձայն Նախարարների Խորհրդի՝ 2010թ օգոստոսի 18-ի պաշտոնագրի լիազորությունների։

3. Ժողովական հայրերը անհրաժեշտ են համարել ընդառաջել պաշտոնագրում տեղ գտած նկատառումներին՝ հանուն ապագայում պատրիարքի ընտրությունների բարվոք ընթացքի:

4. Ժողովական հայրերը շեշտել են նաեւ պատրիարքի ընտրությունը պատեհ ժամանակ անցկացնելու անհրաժեշտությունը։

Պատրիարքարանից համայնքին կոչ է արվել համայնքի ներսում խաղաղությունը գերադասել անձնական նպատակներից, հեռու մնալ համայնքի փխրուն խաղաղությունը վիրավորող եւ պառակտող նախաձեռնություններից ու արտահայտություններից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խումբը դատի էր տվել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը: Այս համատեքստում Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների եւ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները համակարգող Ներկայացուցչական մարմնի ատենապետ, փաստաբան Սեբուհ Ասլանգի եւ իշխանության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ ժողով է եղել: Քննարկել են նոր պատրիարքի ընտրության հարցը, որին Թուրքիան չի ցանկանում ճանաչել: 

Համայնքի ներկայացուցիչները կոչ են արել ու խնդրել հնարավորինս արագ անցկացնել պատրիարքի ընտրությունները եւ շեշտել են, որ Արամ Աթեշյանի հետ աշխատելն արդեն շատ դժվար կլինի: Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն ի պատասխան նշել է, որ Թուրքիա պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու Արամ Աթեշյանին: Ըստ նրա՝ պետությունը գործում է սահմանված օրենքների շրջանակներում: 

Տպել
3182 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց