ՀՀ-ն նորից առաջին տեղում է. ՖԻԴԵ-ի նախագահը՝ շախմատի գիտահետազոտական ինստիտուտի մասին

09/02/2018 schedule23:32

Հայաստանում Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի ստեղծմամբ, որն աշխարհում առաջինն է, շրջադարձային փուլ է սկսվում շախմատի համաշխարհային շարժման մեջ: Այսպես է կարծում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը: «Ես արդեն երկրի նախագահին ասել եմ, գուցե դեռ բոլորը չեն գիտակցում, թե այսօր Երևանում բացված ինստիտուտը ինչ կարևոր նշանակություն ունի: Այս դարում այս հնագույն խաղի հարցում մենք կարծես ամեն ինչի հասել ենք, շատերն էլ արդեն հասկացել են դպրոցներում շախմատը որպես առարկա մտցնելու կարևորությունը: Այս գիտահետազոտական ինստիտուտը բացելով`մենք մեկ քայլ առաջ ենք անում դեպի ապագա, սա մեծ քայլ է կրթական, մանկավարժական մտքի զարգացման առումով»,-ասաց Կիրսան Իլյումժինովը, հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան:

Նրա խոսքով` ինստիտուտի կողմից իրականացված հետազոտությունները կօգնեն հասկանալ, թե ինչպես է շախմատն ազդում մարդու ուղեղի, ինտելեկտի զարգացման, ինչպես նաև անձի ձևավորման վրա: «Շախմատը միակ ձևն է, որի միջոցով երեխան խաղի ժամանակ զարգացնում է ուղեղի երկու կիսագնդերն էլ: Միաժամանակ տրամաբանությունն է սկսում աշխատել և տարածական երևակայությունը: Այն արդյունքները, որոնք այս ինստիտուտում կմշակվեն, իրենց ազդեցությունը կունենան  համաշխարհային շախմատի զարգացման վրա»,-ընդգծեց ՖԻԴԵ-ի նախագահը:

Տպել
1517 դիտում

Ավետիսյանի որդուն պատկանող «Գոլդեն Փելես»-ը գրանցված է օֆշորային ընկերության վրա. Վանեցյանը չբացառեց, որ գործը կկարճվի

Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործն ԱԱԾ-ն կարճել է. Արթուր Վանեցյան

«Կոնգրես» հյուրանոցի գործով Սեդրակ Քոչարյանը հարցաքննվել է. ԱԱԾ տնօրեն

Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին. ԱԱԾ տնօրենը հաստատեց

Ես հույս ունեմ, որ դեռեւս երկար տարիներ կպաշտոնավարեմ. Արթուր Վանեցյան

Գործադուլ եւ դասադուլ ՇՊՀ ավագ դպրոցում

Ընթացիկ եվ ոչ միայն. 2006թ. մտնում ենք առանց իմունիտետի

Պատասխան. այդ տիկին Քոչարյանը ես եմ

Չի տեսնում. ԼՂ հարցի կարգավորումը հեռու է

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն