Երևան
12 °C
Այս տարի լրանում է Արցախյան շարժման 30-ամյակը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում շարժման մասնակից, գեներալ, պատգամավոր Սեյրան Սարոյանը մանրամասներ է պատմել, թե ինչպես է կամավոր մեկնել կռվի դաշտ, ինչպես է կարողացել որսորդական հրացանը թաքցնել կոշիկի մեջ եւ խուսափել զինվորականների շրջափակումից:
«88 թվականին ես 21 տարեկան էի, շարժումը, որ սկսել է, մենք ամենաակտիվ մասնակիցներից ենք եղել, առաջին օրերից գնացել եմ Արցախ: Արցախն այդ ժամանակ շրջափակման մեջ էր, վերտայլոտով էինք կարողանում անցնել: 88 թվականին ռուսական լրատվությունով սաղիս անունները կարդացին, որ վայեննի վերտայլոտ էինք բռնել, որ գնանք Ղարաբաղ: Վայեննիները, որ եկան մեզի բռնելու, ժողովրդին կանչինք, եկան, խառնեցինք իրար, չթողեցին, որ մեզի բռնեն: Ես իմ հրացանն առա փախա, չթողեցի ընձի բռնեին: Հրացանս քանդել, դրել էի սապոգներիս մեջ, որ չտեսնեին: Ուզում եմ ասել, որ սովորական հրացանով սկսել ենք: Էնքան հզոր է եղել մեր մեջ մեր երկիրը պաշտպանելու ուժը, ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք մենք, այդ ցեղասպանությունը էնքան ուժ է տվել մեզ, որ երկրորդ անգամ իրավունք չունեինք նույն բանը թույլ տալու: Ցուրտ, մութ տարիներ, բայց ժողովրդի վեջը չէր, շարժումն այնքան հզոր էր, որ մարդիկ ամեն ինչի դիմանանում էին: Հիմա մի քիչ թանկացում է լինում, իրար ենք խառնվում, բայց էն ժամանակ մարդիկ իրենց ամուսնության մատանին էին վաճառում, որ փայտ առնեն, վառեն, տաքանան: Այսօր տեսնում ես, թե ինչ Արցախ ունենք, էն ժամանակ լրիվ ռմբակոծված էր, մարդիկ պադվալներում էին ապրում, որպեսզի սնարյադներից պաշտպանվեն: Այսօր գնում ես Արցախ, տեսնում ես, որ մի գողտրիկ անկյուն է: Այն դեպքում, երբ մենք ոչ գազ ունենք, ոչ նավթ ունենք, իսկ մեր պետությունն օրեցօր ծաղկում է: Ես չեմ ասում, որ մեր ժողովուրդը լավ է ապրում, բայց վատ էլ չենք: Էն ժամանակ քաղաքում հատուկենտ ավտո կարայիր տենայիր, իսկ հիմա քաղաքում ման գալ էլ չի լինում: Միասնությունն է, որ մենք այսօր հզոր ենք, ուժեղ ենք, մեզ միասնություն է պետք, երբ մեր ազգը համախմբված է ու մի տեղից է ղեկավարվում, մեր ազգի դեմը խաղ չկա: Հենց սկսում ենք իրար փնովել, պառակտվել, սկսում ենք իրար ուտել, միշտ թուրքը դրան է սպասում: Կարեցել են մի հայի գտնել, որը ծախվել է, առել են՝ ոսկով, փողով, պաշտոնով ու թուրքը եկել գրավել է, բայց ծախվողին առաջինն է սատկացրել, քան նամուս թասիբով մարդկանց: Ինչքա՞ն կարելի է նույն սխալը կրկնել: Պիտի միշտ կանգնած լինենք Արցախի մեջքին, արցախցի ժողովուրդը լավ ժողովուրդ է, մեր ժողովուրդն է: Ի՞նչ տարբերություն Մարտունի, Արցախ, թե Լեննական: Այս հոգեբանությունը, որ մեր մեջից հանենք շատ լավ կլինի: Տեսնում եք Արցախում գյուղատնտեսությունը ոնց է զարգացել, մարդկանց դեմքին ժպիտ կա, իրանք սնարյադները չեն տեսնում, կյանքը փոխվել է»,- ասում է Սեյրան Սարոյանը:
«ՀԺ»-ն գեներալից հետաքրքրվեց, թե այժմ կա՞ն ծախված հայեր՝ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների շրջանում, ովքեր սրտացավություն չեն ցուցաբերում հայրենիքի, բանակի նկատմամբ: Նշենք, որ բավականին վերջերս մամուլը գրեց, որ գենշտաբի պետ Մովսես Հակոբյանը ռուսական ընկերություններից ապրանքներ է գնում ու իր ընկերությունների միջոցով թանկ գնով վաճառում է բանակին: Այս մասին Սարոյանն ասաց.
«Էդ ո՞վ է ասում, էդ ո՞վ է մոգոնում: Բա էլ բանակը ո՞նց են քանդում: Նախ՝ Մովսես Հակոբյանը կապ չունի առեւտրի հետ: Դեպարտամենտ գոյություն ունի, որն առեւտուրն անում է...ոչ նախարարը կապ ունի, ոչ՝ ԳՇ պետը: Հատուկ դեպարտամենտ գոյություն ունի, որը նախարարության ամբողջ էղածացն առնում են, տալիս են բանակին: Այդ բաշխումն անում է գենշտաբի պետը: Այ, խայտառակ անելը ո՞նց է լինում, բանակ քանդելը ո՞նց է լինում, այ սենց: Գլխավոր շտաբի պետին սարքում են առեւտուր անող, կաշառակեր, խայտառակեցին խեղճ Մոսիին, բա էլ զինվորը ո՞նց կհարգի իր Գլխավոր շտաբի պետին, որն ամբողջ բանակն է գլխավորում: Էդ նույն սայթերը կարդում է նաեւ Ադրբեջանը, մեր զինվորները: Այս սենց մարդիկ՝ գրողներն են, որ ասում եմ՝ թուրքի կողմից ծախված են: Իրանք առեւտրի մեջ կա՞ն, էդ որտեղի՞ց իմացան եւ մարդուն խայտառակում են: Բա կարելի՞ է: Մեզնից բեթար էդ սայթերը թուրքերն են կարդում, ոնց որ մենք իրանցը: Ես մի անգամ չտեսա մի սայթ, որ իրանց բանակին, նախարարին կամ գենշտաբի պետին փնովեր, բայց մերոնք ինչ ուզում՝ խոսում են: Հասկացանք, որ ժողովրդավարություն է, բայց ամեն ինչի համար պետք է պատասխան տաս: Ամենահեշտ բանը պրովոկացիա անելն է, ամենասխալ բանն է, որ պետության հաշվին սենսացիա են անում»,- նշեց նա:
Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կողես բնակավայրի 2,2 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. Փաշինյան
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի նաև ՔՊ վարչության նիստում. Գալյան
ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Իրանի Համադան քաղաքին. հրապարակվել են կադրեր
1 տարեկան երեխան ծնողի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով հայտնվել է հիվանդանոցում. վիճակը ծայրահեղ ծանր է
Ucom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետով
Խոստումներից մեկը կատարել են՝ սոցհարցումների զավոդ են դրել, ամեն օր վարկանիշ են հաշվում. Սաֆարյան
Դուբայի օդանավակայանում չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են. հրթիռային հարվածը հրդեհ է բռնկել
Խոստովանենք՝ վարչապետի կիսատ կերած խնձորն ավելի շատ է օրակարգ թելադրում, քան ողջ ընդդիմությունը. Չախոյան
Փետրվար ամսին ստացված տվյալներով՝ Երևանում օդի որակը լավ վիճակում է. քաղաքապետարան
Պատրաստ են Հայաստանի պետական շահը զոհաբերել, ջնջել քարտեզից, միայն թե կրկին իշխանության հասնեն. Քլոյան
Հայտնի են «Օսկար-2026»-ի մրցանակակիրները. ինչպես է անցել տարվա ամենասպասված կինոմիջոցառումը. լուսանկարներ
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար ինքնաշխատ եղանակով ընտրվել է բանկ
2025-ին ամբողջ Սյունիքում մոտ 5,76 մլրդ դրամի շինարարություն է կատարվել. սա խաղաղության գրավական է. Մանավազյան
Երևանում հայտնաբերվել են մեծաքանակ հրազեններ, մարտական ատրճանակներ, գնդացիր, նռնակներ ու փամփուշտներ
Գորիսի փոխքաղաքապետը ազատման դիմում է ներկայացրել
Երևանի քաղաքապետը նոր խորհրդական ունի
Որոշ հատվածներում ձյան ծածկի բարձրությունը հասել է 1-2 մետրի. մի քանի օրից ՀՀ-ին կմոտենա նոր ցիկլոն
Լուսադեմից սկսած՝ տեղումները կդադարեն, կլինի հրաշալի գարնանային 3 օր, բայց ընդամենը 3-ը. Սուրենյան
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը հեղինակային տողերով երգի տեսահոլովակն է հրապարակել
Ղազախստանում ավարտվել է նոր Սահմանադրության նախագծի ընդունման հանրաքվեն
Իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Աբու Դաբիի նավթավերամշակման գործարանի վրա
«MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին և ամբողջությամբ փակել ճանապարհը
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Կարևոր լուրերը նկատենք. շնորհավորում եմ բոլորիս. Ժաննա Անդրեասյանը հաճելի նորություն է հայտնել
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմն այցելել են Վայք և Եղեգնաձոր. տեսանյութ
Սա ավելին է, քան կարող է լինել մազոխիզմը. Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի հայտարարությունների մասին
Ուրախ ավտոբուս. վարչապետը կուսակիցների հետ լուսանկարներ է հրապարակել
«Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ
Մոջթաբա Խամենեիի ինքնազգացողությունը լավ է. Արաղչի
Երևանում ծվարած փոքրիկ շրջանակների հայտարարությունները իրականության հետ աղերս չունեն. Ղազարյան
Տրամադրությունը ՔՊ ավտոբուսում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Տեխնիկական վերազինում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանության․ ՇՄՆ
Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից. Արաղչի
Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում են տեղումներ, բուք և ցածր տեսանելիություն
Իրաքում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել երկիրը
Ձեր մասին միայն լավ բաներ են պատմում. Տաթևում օտարերկրյա զբոսաշրջիկները լուսանկարվել են վարչապետի հետ
Սիսիանի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Սովորաբար ոչխարն ունենում է 1, 2 ձագ․ ֆերմերներից մեկի մայր ոչխարը միանգամից 4 գառնուկ է ունեցել. Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT