Ազատություն ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանին. հայկական միությունների կոչը Եվրոպայից

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն արձագանքում է ՀՀ արդարադատության համակարգի աղաղակող խախտումներին, եւ մասնավորապես, վերջին տարվա ընթացքում քաղաքական մի շարք հայտնի գործիչների նկատմամբ կիրառվող ռեպրեսիաների հարցին: Ակնհայտ է, որ քաղբանտարկյալներ ունեցող երկիրն ընկալվում է որպես բռնապետություն: Այս մասին ասված է ԵՀՄՖ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Դեռեւս հանգուցալուծման է սպասում ազգային հերոսներ՝ Արցախյան պատերազմի ազատամարտիկներ ու Արցախի ազատագրման հարցում անգնահատելի ծառայություններ մատուցած մի շարք անձանց՝ հատկապես Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի եւ այլոց նկատմամբ կիրառվող բացառիկ անօրինականությունները:

Վերջին տարիներին դատաիրավական համակարգի կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցինիզմն ու արհամարհանքը բացահայտ դրսեւորում է ստացել, որի վառ ապացույցներից մեկն էլ ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանության փորձ անող փաստաբանական ինստիտուտի իրավունքների կրճատումն է բռնապետ Սերժ Սարգսյանի կամայականությունները սպասարկող քաղաքական հորջորջված մեծամասնության կողմից՝ արդեն օրենքի տեսքով:

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ դատախազի կողմից տրված գնահատականն առաջադրված մեղադրանքներին եւ միջնորդությունը՝ նրան 11 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, խոսում է բռնապետության ներսում համատարած օրինախախտության եւ անպատժելիության մասին: Նույն գործելոճն է կիրառվում նաեւ մի շարք ակտիվիստների, այդ թվում նաեւ Գեւորգ Սաֆարյանի, Շանթ Հարությունյանի եւ մնացած քաղբանտարկյալների հանդեպ:

ԵՀՄՖ նախագահությունը համոզված է, որ Արցախյան ազատամարտի հաղթանակին մեծ վաստակ ունեցող եւ արդարության համար պայքարող հայորդիներին արհեստածին մեղադրանքներով բանտարկելն ապացուցում է մոտ ապագայում բռնապետի կողմից ազատագրված տարածքները վերադարձնելու դավաճանական մտադրությունը, որի մասին բազմիցս խոսել են բանակում չծառայած Հանրապետական կուսակցության դեղնակտուց ներկայացուցիչները եւ բռնապետն անձամբ:

ԵՀՄՖ-ը լրջության կոչ է անում ՀՀ նախագահին՝ պահանջով դադարեցնել հատկապես Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ սանձարձակությունները: Եթե սթափության մեր կոչը Սերժ Սարգսյանն անտեսի, ապա ստիպված ենք լինելու ոտքի հանել միջազգային հանրությանը, եւ քաղբանտարկյալների ու ամենակարեւորը՝ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության հարցով, դիմելու ենք միջազգային կառույցներին:

Ցավում ենք, որ ազերիների ու թուրքերի սանձարձակությունների դեմ պայքարից մեր ուշադրությունը շեղվելու է դեպի հայրենի երկրի նախագահի կողմից իրականացվող անօրինականությունները եւ մեր հետեւողական պայքարը Հայ դատի խնդիրների շուրջ, ցավոք, թուլանալու է: Սակայն ակնհայտ է, որ բռնապետության ուղին բռնած իշխանություններից հարկավոր է երկիրը մեկ օր շուտ ազատել: Հուսանք, որ Սերժ Սարգսյանը կըմբռնի ասվածը եւ կընկալի հետեւանքները, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այսօրվա գործող համակարգի ղեկավարները եւ անձամբ Սերժ Սարգսյանը»: 

Տպել
7077 դիտում

Երեւանում համերգով կնշեն Ազնավուրի 94-ամյակը

Ադրբեջանցիները կոտրել են Աստղիկ Սաֆարյանի ինստագրամի էջը

Պլանային ջրանջատում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում

Կաննում Հայոց ցեղասպանության մասին հոլովակը մեծ հետաքրքրություն է առաջացրել (տեսանյութ)

Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի

CNN-ի ծավալուն հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին

Դուք Ձեր թիմի հետ ձախողել եք. Արմեն Գրիգորյանի պատասխանը Վիգեն Սրագսյանին

Մի քիչ լավ չստացվեց «Շիրակի» պահը. Արտակ Եդիգարյանը՝ «Ալաշկերտի» չեմպիոնության մասին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունն արագ, բայց ոչ՝ «ափալ-թափալ». Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում նոր քաղաքապետին կընտրի գործող ավագանին

ՊԵԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը պաշտոնից հեռանալու որոշում է կայացրել

Էռնեկյանի ընկերությունը սննդի մատակարարից դժգոհություն չի ունեցել. տուժածները լավանում են

Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հանդիպել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանի հետ

Արա Բաբլոյանը ընդունել է Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը

Յուրա Մովսիսյանը չի գա ՀՀ հավաքական

Լիլիթ Մակունցն այցելել էր Արցախ եւ հանդիպել Բակո Սահակյանի եւ Սերգեյ Շահվերդյանի հետ

«Սոճուտ» դենդրոայգու անբարեկարգ ճանապարհը խանգարում է տուրիզմի զարգացմանը (լուսանկարներ)

Ամասիայում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ու ՀՀ ՏԿԶ նախարարը բրդից թել են մանել