ՀՀ ծանրամարտի հավաքականը չի կարող մասնակցել Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի հավաքականը բաց կթողնի Եվրոպայի 2018 թ. առաջնությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Մրցաշարն անցկացվելու է մարտի 26-ից ապրիլի 1-ը, եւ այդ ժամանակ ՀՀ ֆեդերացիայի որակազրկումը դեռ ուժի մեջ է լինելու:

ՀՀ ֆեդերացիան որակազրկվել էր, քանի որ Պեկին 2008-ում արգելված խթանիչներ են օգտագործել բրոնզե մեդալակիր Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը, իսկ Լոնդոն 2012-ում՝ բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Նորայր Վարդանյանը: Սկզբում նշվում էր, որ որակազրկումը 1 տարով է: Օրերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ նախնական տվյալներով՝ 6 ամիս է:

ՀՀ ֆեդերացիան հույս ուներ, որ հնարավոր է՝ հասցնեին մասնակցել Եվրոպայի 2018 թ. առաջնությանը: Բանն այն է, որ տեւական ժամանակ պարզ չէր, թե որտեղ է անցկացվելու մրցաշարը: Ի սկզբանե այն նախատեսվում էր Ալբանիայում, սակայն այդ երկրի ֆեդերացիան չէր կարողանում իրականացնել կազմակերպչական աշխատանքները, քանի որ դոպինգ սկանդալի պատճառով ֆեդերացիայի ղեկավարությունը հրաժարական էր տվել:

Մրցավայրը պետք է փոխվեր, եւ հնարավոր է՝ փոխվեին նաեւ ժամկետները: Եթե ժամկետներն էլ փոխվեին, գուցե Հայաստանի որակազրկումը լրացած լիներ, եւ հավաքականը կարողանար մասնակցել: Մրցավայր ընտրվեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստը, սակայն ժամկետները մնացին նույնը: Հետեւաբար՝ ՀՀ-ն չի մասնակցի:

«ՀԺ»-ի հետ զրույցում Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ հստակ չգիտի՝ երբ իրենք կմասնակցեն մրցումի: Ավելի վաղ նշվում էր, որ ամեն դեպքում աշնանը՝ նոյեմբերին, կայանալիք աշխարհի առաջնության հետ կապված խնդիրներ չեն լինի:  

Այս օրերին հայ ծանրորդներն ուսումնամարզական հավաքի են: Տղաները մարզվում են Երեւանում՝ «Օլիմպավանում», աղջիկները՝ Աբովյանում:

Տպել
1657 դիտում

«Անցումային արդարադատությունը» դատարանների դատարան չի ստեղծելու, այն աջակցող է լինելու

Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցը նոր տնօրեն ունի. մրցույթին մասնակցել է 10 թեկնածու

Հայաստանում չկա դատապարտյալ, որը չունի սեփական մահճակալ. Արտակ Զեյնալյան

Արարատ, Արմնյուզ, Հ2, News.am, Երկիր Մեդիա, ֆեյքեր. որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը

ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն արդեն գերազանցել են 2017 թ. ցուցանիշը

Հայաստանում Կալաշնիկովի նոր՝ «АК-12» եւ «АК-15» նմուշներ կարտադրվեն. պայմանագիր ստորագրվեց

13 215 հանցագործության մասին հաղորդում, 4,4 մլրդ դրամ վնաս. Օսիպյանի պաշտոնավարման 100 օրը

Ոստիկանությունը բացառիկ թափանցիկ է եւ կաշկանդված չի լինելու. Վալերի Օսիպյան

Ժամանակավորապես փակ կլինի Վաղարշյան փողոցից մինչեւ Գյուլբենկյան փողոցն ընկած հատվածը

Եղել է Արցախում. գերմանացի պատգամավորը հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»

Կարծում եմ՝ Նարեկ Սարգսյանը շուտով կլինի մեր տեսադաշտում. Վալերի Օսիպյան

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կմեկնի Չեխիայի Հանրապետություն

Ինչո՞ւ է լռում ԲԴԽ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ. պարզաբանում

«Որդան կարմիր»-ը կյանք է ստանում. գորգագործական արհեստանոցներ կբացվեն Երևանում և մարզերում

Ստացել է խոշոր չափերի գումար եւ խոստացել ազատել բանակից. քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել

Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել առերեսման մասնակցել. պաշտպան

ՄԻՊ-ը ողջունում է Առողջապահության նախարարի քայլերը՝ հոգեբուժարաններին առնչվող ոլորտում

Թվով 95 խախտումների արդյունքում բնությանը հասցվել է ավելի քան 160 միլիոն դրամի վնաս

Քաբուլում նախագահի ելույթի ժամանակ թագավորական պալատը հրթիռակոծվել է