Օլիմպիական խաղերում բացահայտվել է դոպինգի օգտագործման առաջին դեպքը

Փհեչհանում ընթացող ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերում բացահայտվել է դոպինգի օգտագործման առաջին դեպքը: Այս մասին հայտնում է BBC-ն: Նշվում է, որ արտամրցումային ստուգման արդյունքում ճապոնացի չմշկասահորդ Յասու Սաիոտոյի օրգանիզմում արհեստական միզամուղ է հայտնաբերվել: Այդ նյութը արգելված է, քանի որ դրա օգտագործումը թույլ է տալիս քողարկել արգելված այլ խթանիչների օգտագործումը: Մարզիկը պնդում է, որ անմեղ է:

«Ցնցված եմ, քանի որ երբեք արգելված խթանիչներ չեմ օգտագործել: Երբեք ստերոիդներ չեմ օգտագործել ու դրանք քողարկելու կարիք չունեմ»,- ասել է նա:

Սաիտոն ընդգծել է, որ ուզում է ապացուցել իր անմեղությունը, սակայն ինքնակամ լքում է օլիմպիական ավանը՝ իր թիմին չվնասելու համար: Մարզական արբիտրաժային դատարանը հայտնել է, որ նա ժամանակավորապես հեռացված է օլիմպիական խաղերից եւ այլ մրցումներից, քանի դեռ ամբողջական հետաքննություն չի եղել:

Ճապոնացին Փհենչհանում դեռ չէր մեկնարկել: Այսօր՝ փետրվարի 13-ին, նա պետք է մրցեր շորթ-տրեկի տղամարդկանց 5000 մ մրցատարածությունում:

Հարավկորեական Փհենչհանում օլիմպիական խաղերը սկսվել են փետրվարի 9-ին: Կավարտվեն 25-ին:

Տպել
684 դիտում

Եթե ԿԳ նախարարը չփոխի դիրքորոշումը, ես ու կինս կվերանայենք մեր կրթական նվիրատվությունները

Վարչապետը ԳՇ պետից սպասում է ներքնաշորի, հիգիենիկ միջոցների մասին զինվորների զանգերի դադար

Խոշոր բիզնեսի հետ հարաբերվելու միջանկյալ լուծումներ. խմբագրական

Մայիսի 31-ի գիշերվանից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի

Սոթքի ոսկու հանքի կասեցված աշխատանքը վերականգնվել է ոստիկանության շնորհիվ. պարզաբանում

Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը

Եթե մարդիկ գործարար են, չի նշանակում, որ գող են. Բաբլոյանը՝ ՀՀԿ-ի մեծահարուստների մասին

Գերմանիայում Հայաստանի դեսպանի՝ Արցախի մասին խայտառակ դասախոսությունը. բաց նամակ ԱԳՆ-ին

Արա Բաբլոյանը՝ իր եւ Նիկոլ Փաշինյանի լարված հարաբերությունների մասին

Իրանն ուլտիմատում է ներկայացրել. ԱՄՆ-ն մեկուսանում է

Տավուշի փոխմարզպետն ու առողջապահության փոխնախարարը պաշտոնանկ են եղել. նոր նշանակումներ

Դատախազությունն ուսումնասիրում է Սոցապ ոլորտը. խախտումներ՝ նպաստների հանձնման գործում

«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները աշխատավարձերի խնդրով դիմում են Ն. Փաշինյանին

Չկա սահմանադրական փակուղի. Թովմասյանը՝ ստեղծված ճգնաժամի եւ իր հրաժարականի մասին

Երջանիկ, ամուր ու նպատակասլաց եղեք. ոստիկանության պետի ուղերձը՝ շրջանավարտներին

Ինքնասպանության փորձ. այս միջոցը սկսում է դառնալ խնդիրների վրա ուշադրություն գրավելու ձեւ

Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Էդուարդ Շարմազանով

Արդվեցիներն ամեն ինչ կանեն, որ հանքը չշահագործվի

Ես գրավոր պատասխանել եմ. որտեղ է հրապարակված նախագահի քաղաքացիությունը վկայող փաստաթուղթը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին