Իններորդ ալիքի շեմին. պատրաստվում է պալատական հեղաշրջում

13/02/2018 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 12-ի համարում

Ըստ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանի՝ ղարաբաղյան հարցը հնարավորինս արագ լուծելու համար Հայաստանի իշխանությունների վրա միջազգային կառույցների կողմից գործադրվող ճնշումը այնքան է ուժեղացել, որ ժամանակ շահելու կամ, ինչպես պարոն Դալլաքյանն է ասում, «թայմ-աութ» վերցնելու համար Հայաստանի իշխանությունները կարող են 1998 թվականի օրինակով նոր պալատական հեղաշրջում կազմակերպել: «Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի համար ավելի ցանկալի կլիներ, որ այդ ժամանակը շահվեր ոչ թե իր հրաժարականի, այլ ԱԺ-ն լուծարելու եւ նոր խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու միջոցով:

Սակայն Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը զգուշանում է, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում միջազգային ճնշումը կարող է այնքան ուժեղ լինել, որ գործող իշխանություններին չհաջողվի հնազանդ խորհրդարան ձեւավորել, իսկ ընդդիմադիր խորհրդարանը իմփիչմենտ կհայտնի գործող նախագահին, եւ դրանով ամեն ինչ կավարտվի»,- բացատրում է պարոն Դալլաքյանը, որի կարծիքով՝ ինչպես 1998 թվականին, այնպես էլ այսօր հրատապ է նախագահի փոփոխությունը, որպեսզի նոր նախագահը ազատ լինի նախորդի պարտավորվածություններից: Քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների սցենարը ձեռնտու չէ իշխանություններին, նրանք պատրաստվում են արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով ժամանակ շահելու տարբերակին:

Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր խորհրդարանում, նոր պալատական հեղաշրջում իրականացնելուն ուղղված միջոցառումների շարք է, որոնք ուղղված են առաջին հերթին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին հրաժարական պարտադրելուն, քանի որ ԱԺ նախագահը միակ պաշտոնյան է, ում հնարավոր չէ ազատել աշխատանքից կամ անվստահություն հայտնել:

«Վերադասավորումների արդյունքում Պնախարար Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետ: Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի դեպքում, ըստ Սահմանադրության, նախագահի պարտականություններն անցնում են Աժ նախագահին: Քանի որ Արթուր Բաղդասարյանը ունի նախագահական լուրջ ամբիցիաներ, նա կարող է չհրաժարվել այդ պարտականություններից, որպեսզի դրանք փոխանցվեն վարչապետ Սերժ Սարգսյանին: Քանի որ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը իրենցից բացի ոչ ոքի չի վստահում, ապա նրանք չեն կարող թույլ տալ, որ Արթուր Բաղդասարյանը, ունենալով նախագահի պարտականություններ, ընտրությունները կազմակերպի հօգուտ իրեն»,- ասում է պարոն Դալլաքյանը:

Մեր զրուցակիցն ասում է, որ Արթուր Բաղդասարյանին կարող են ստիպել հրաժարական տալ ՕԵԿ խմբակցությունից մի մեծ կտոր պոկելու եւ ՀՀԿ-ի մեկ այլ հատվածի հետ նոր խումբ ստեղծելու միջոցով: Այսինքն, կստեղծվի մի վիճակ, երբ Արթուր Բաղդասարյանը կունենա քանդված խմբակցություն, անընդունակ կլինի կազմակերպել ԱԺ աշխատանքները եւ ստիպված կլինի հրաժարական տալ: Իսկ ԱԺ նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանին կփոխարինի մեկը, որը ոչ միայն հենարան չի ունենա խորհրդարանում, այլ նաեւ համարձակություն չի ունենա նախագահական ամբիցիա դրսեւորելու: Որպես օրինակ, պարոն Դալլաքյանը հիշեցնում է 1998 թվականի իշխանափոխությունից հետո ԱԺ նախագահ ընտրված Խոսրով Հարությունյանին:

Հասկանալի է, որ 1998 թվականի սցենարի կրկնությամբ արտահերթ նախագահական ընտրություններում եւս իշխանության թեկնածուն կլինի վարչապետ Սերժ Սարգսյանը, որը կփորձի փողի եւ կեղծիքների միջոցով զբաղեցնել նախագահի պաշտոնը: Բացահայտելով այս սցենարը՝ պարոն Դալլաքյանն ասում է, որ պալատական հեղաշրջումը Հայաստանի համար ոչ միայն վտանգավոր է, այլ նաեւ՝ անիրականանալի: Եւ ահա թե ինչու: Պարոն Դալլաքյանը գիտի, որ կոկորդիլոսները, ջուրը մտնելով եւ իրենց որսին սպանելուց հետո, վերադառնում են նույն ճանապարհով: Իսկ փորձված որսորդները կոկորդիլոսի ճանապարհին դեպի վեր տնկված ծայրերով դանակներ են շարում եւ ոչնչացնում կոկորդիլոսին: «Ուզում եմ ասել, որ եթե իշխանությունները փորձեն գնալ 1998-ի ճանապարհով՝ ոչնչանալու են»,- իր իմացած պատմությունը այսպես է բացատրում ԱԺ պատգամավորը:

Իսկ ինչպիսի վարքագիծ պետք է դրսեւորի խորհրդարանական ընդդիմությունը, եթե իշխանությունները Արթուր Բաղդասարյանին փորձեն հրաժարական պարտադրել: «Դա այնքան սկզբունքային հարց է, որ դաշինքը պետք է քննարկի եւ որոշում կայացնի: Անձամբ այն կարծիքին եմ, որ եթե որոշակի սցենար է գործելու 1998 թվականի հեղաշրջումը կրկնելու իմաստով, ապա պետք է ամեն ինչ անել՝ այդ սխեմաների իրականացումը թույլ չտալու համար»,- պնդում է «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Նա ասում է, որ ընդդիմությունը պետք է ոտքի հանի ժողովրդին՝ կրիմինալ իշխանություններից երկիրը ազատելու համար: Ժողովրդին ակտիվացնելու եւ ընդդիմությանը ակտիվ քայլերի դիմելու համար երկու գործոն շատ կարեւոր դեր են ունենալու:

«Մոտենում է 2004 թվականի ապրիլի 12-ին համաժողովրդական շարժումը ճնշելու մեկամյակը: Դրա հետ կապված ընդդիմությունը պետք է հուժկու շարժում սկսի: Ներքաղաքական ակտիվացման լուրջ գործոն կարող է դառնալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը կարելի է վերածել չընտրված նախագահի վստահության հանրաքվեի»,- ասում է պարոն Դալլաքյանը՝ կոչ անելով ընդդիմադիր կուսակցություններին եւ նրանց լիդերներին մի կողմ դնել անձնական եւ գաղափարական տարաձայնությունները՝ միասնաբար հանդես գալու համար:

«Այդ ֆորմատ, դաշինք, շարժում պայմանական հասկացություններին այլ ձեւով պետք է նայել: Կարեւորը հարցի բովանդակային կողմն է, իշխանափոխություն իրականացնելը»,- ասում է մեր զրուցակիցը: Նա կարծում է, որ, ի տարբերություն 2003 եւ 2004 թվականների, այս անգամ ընդդիմության դեմ պայքարի համար իշխանության ներսում համախմբում տեղի չի ունենա: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ ներիշխանական հակասությունները հասել են մի այնպիսի մակարդակի, որ ժողովրդական շարժման ալիք սկսվելու դեպքում կոալիցիայում կլինեն ուժեր եւ անհատներ, որոնք հրապարակայնորեն կմիանան ընդդիմությանը»,- վստահեցնում է «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1116 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց