Հայաստանում սովից երեխաներ են մահանում. բժիշկ Նիկոլայ Դալլաքյան

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի 2018 թվականի փետրվար 15-ի համարում:

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, օրերս պատասխանելով իր ղեկավարած հաստատությունում լքված նորածնի մասին մեր հարցմանը, անդրադարձավ նաեւ երեխաների թերսնուցման խնդրին ու դրա անդառնալի հետեւանքներին՝ վերհանելով սահմռկեցուցիչ իրականություն:

Բժշկի խոսքով, լինում են դեպքեր, երբ հիվանդանոց են ընդունվում ծայրահեղ հյուծված երեխաներ, որոնց կյանքը փրկել հնարավոր չի լինում: Նա, սակայն չցանկացավ շատ մանրամասներ ներկայացնել:

Նիկոլայ Դալլաքյանը կարծիք հայտնեց, որ եթե ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, ավելի ճիշտ կլինի չամաչել ու երեխային ժամանակավորապես հանձնել պետության հոգածությանը, քան թե նրան հասցնել սովամահության:

«Եթե ֆինանսական լուրջ խնդիրներից, այս կամ այն կազմակերպչական հարցերից ելնելով ընտանիքները հնարավորություն չեն ունենում պահել երեխային, կարելի է ժամանակավորապես, առանց նրանից հրաժարվելու, տանել սոցիալական հաստատություն, որպեսզի պետությունն ապահովի այդ երեխայի խնամքը, սնունդը, զարգացումը եւ այլն, քան թե տանեն տնային թշվառ պայմաններում պահեն, ոչ բժշկական օգնություն ցուցաբերեն, ոչ ադեկվատ խնամք լինի, եւ երեխային էլ կորցնեն, այն դեպքում, երբ կարելի է այդ դժվար փուլում օգտվել պետական օժանդակությունից, հետո, տա Աստված, ոտքի կանգնեն, այդ ընտանիքի սոցիալական խնդիրները լուծվեն, գնա երեխային ետ վերցնի»,- ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենը:

«Ու այդ փուլում է, որ մենք գտնում ենք, որ տարածքային սոցիալական հանձնաժողովները էլ ավելի ակտիվ պետք է աշխատեն: Եթե լինում են նման ծանր վիճակում գտնվող ընտանիքներ, խորհուրդ տրվի, որ ժամանակավորապես այդպիսի լուծում ընտրվի: Դա ավելի լավ է, որովհետեւ երբեմն բերում են շատ վատ պահված, կարելի է  ասել համարյա թե սովի մատնված երեխաներ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Որոշ դեպքերում էլ չի հաջողվում նրանց փրկել: Դա միայն եւ միայն թերսնուցման ու ոչ ադեկվատ խնամքի հետեւանք է»,- շարունակեց մեր զրուցակցը:

Հարցին, թե իր ղեկավարած հաստատությունում որքա՞ն հաճախ են նման դեպքեր գրանցվում, Նիկոլայ Դալլաքյանը պատասխանեց, որ նման վիճակագրություն իրենք չեն վարում: Նա չասաց նաեւ, թե երբ է գրանցվել երեխայի սովամահության վերջին դեպքը.

«Ես ձեզ ասացի այդ երեւույթների մասին, որ ցավոք սրտի կան շատ ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքներ, որոնց շատ դեպքերում մամուլն էլ է անդրադառնում, նաեւ բավականին ակտիվ օժանդակություն է ցուցաբերում, բայց կան ընտանիքներ, որոնք այս խողովակներից որեւէ մեկից ոչ օգտվել են, ոչ էլ, կարող է, գիտեն տեղը: Իրենք իրենց յուղի մեջ, կոպիտ ասած տապակվում են, արդյունքում բերում են ծայրահեղ ծանր, հյուծված վիճակով երեխա, որին միշտ չէ, որ հնարավոր է լինում փրկել»:

Երեխաների աղքատության մասին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ամենաթարմ տվյալները վերաբերում են 2016 թվականին: Նշված տարվա դրությամբ, մինչեւ 18 տարեկան երեխաների 2 տոկոսը ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 34.2 տոկոսը` աղքատության մեջ: Պաշտոնական հրապարակումներում հանդիպում է նաեւ հետեւյալ տեղեկատվությունը, ինչը թերեւս նաեւ արտագաղթի ծանր հետեւանքի ցուցիչ է. «Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է: Երեխաների ընդհանուր թվաքանակի մոտ մեկ քառորդը (24.3 տոկոս) ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 41.6 տոկոսն աղքատ է, իսկ տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում այն կազմում է 31.8 տոկոս»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
88135 դիտում

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից