Իրանում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել. զոհվել են բոլորը՝ 66 մարդ. թարմացվող

18/02/2018 schedule12:22

17:08 Aseman Airlines ավիաընկերության ենթակայության գրեթե բոլոր օդանավերը բավական «տարեց» են, ընկերությունը 4 ATR 72-212 ինքնաթիռներ ունի, որոնք բոլորն էլ գրեթե 24 տարի է շահագործվում են, ունի նաեւ 2 ինքնաթիռ՝  ATR 72-500 մակնիշի, մեկը 19, մյուսը՝ 15 տարեկան:

Այս ինքնաթիռները համարվում են արդեն հնացած, քանի որ դեպի ռադարներ նրանց ինֆորմացիան հասնում է 5-6 վայրկյան ուշացումով:

15:30 Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրամանով, Իրանի ճանապարհների ու քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ախունդիի գլխավորությամբ կձեւավորվի հատուկ կոմիտե՝ ավիաաղետի պատճառների ու հետեւանքների ուսումնասիրման համար:

15:05 Aseman Airlines ավիաընկերությունը, որին պատկանել է կործանված ինքնաթիռը, հաստատել է, որ ինքնաթիռը մխրճվել է լեռնագագաթներից մեկի մեջ: Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Թագի Տաբատաբաին հայտնել է, որ ինքնաթիռը ռադարներից անհետացել է Իրանի ժամանակով առավոտյան 8:52-ին:

Կործանման վայրում ՝ Դենա լեռնաշղթայի երկայնքով որոնողական աշխատանքները սկսված են, տեղանքի լեռնային լինելն ու մառախուղը բարդացնում են որոնողական աշխատանքների ընթացքը:

13:50 Թեհրանի օդանավակայանում արդեն հավաքվել են զոհվածների ընտանիքների անդամներն ու մտերիմները: Ստույգ հայտնի է, որ զոհվածների թվում մանկահասակ երեխա կա: 

Հայտնի է, որ կործանված  ինքնաթիռը 24 տարեկան է, ԶԼՄ-ների փոխանցմամբ, մոտ մեկ ամիս առաջ տեխնիկական անսարքության պատճառով նույն այս ինքնաթիռը ստիպված է եղել կիսատ թողնել թռիչքը; Խոսքը հունվարի 25-ի արտակարգ վայրէջքի մասին է, երբ այն նույն ATR 72-600 ինքնաթիռը օդ բարձրանալով Մեհրաբադի օդանավակայանից, ստիպված է եղել վերադառնալ՝ տեխնիկական անսարքությունների պատճառով:

13:17 Կործանված ATR 72-600-ն ընկել է բարդ ու դժվարամատչելի տեղանքում, լեռնային հատվածում: Վարկածներից մեկի համաձայն, ինքնաթիռը մեծ արագությամբ իջել է ու հարվածել Դենա լեռնաշղթայի լեռնագագաթներից մեկին: Փրկարարները աղետի վայր են մեկնում ամենագնաց մեքենաներով, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, ուղղաթիռները 2 անգամ չեն կարողացել իջնել նշված հատված՝ խիտ մառախուղի պատճառով:

13:08 ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել. «Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,– ասվում է նրա գրառման մեջ։

13:00 Mehr գործակալության տվյալներով, կործանված ATR 72-600 ինքնաթիռն ընկել է Իսֆախան նահանգում, Սեմիրոմ բնակավայրի մոտակայքում, լեռնային հատվածում: Փրկարական ուղղաթիռները երկրորդ փորձով էլ չեն կարողացել մոտենալ աղետի վայրին, խանգարում է խիտ մառախուղը:

12:48 Թեհրանից դեպի Յասուջ քաղաք թռիչքի տեւողությունը 1,5 ժամ է, ինքնաթիռը կործանվել է թռիչքի 35-50-րդ րոպեների ընթացքում: Կործանված ինքնաթիռի օդաչուն՝ Հոջադ Ֆուլադը

Նշվում է, որ ինքնաթիռի օդաչուն բարձր որակավորում ուներ, 2013-ին նրան հաջողվել էր իջեցնել ինքնաթիռը, որի շարժիչը խափանված է եղել ու խիստ վթարային իրավիճակ:լուսանկարում՝ վթարի ենթադրյալ վայրն ու թռիչքի սխեման

12:40 - ISNA իրանական կայքը՝ հղում անելով ավիաընկերությանը, փոխանցում է, որ զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ 60 ուղեւորներն ու անձնակազմի 6 անդամները:

12:30- Lenta-ի փոխանցմամբ, ինքնաթիռը փորձել է արտակարգ վայրէջք իրականացրել, սակայն չի հաջողվել: Նշվում է, որ հնարավոր է ողջ մնացած մարդիկ լինեն: Խիտ մառախուղի պատճառով փրկարարական ուղղաթիռները դեռեւս չեն կարողանում հասնել աղետի վայր:

12:25- Ինքնաթիռում եղել են 60 ուղեւոներ եւ անձնակազմի 6 անդամներ; Որպես կործանման հիմնական պատճառ՝ նշվում են եղանակային պայմանները, ըստ իրանական օդերեւութաբանական ծառայության, այդ ժամին խիտ մառախուղ է եղել: Զոհերի մասին դեռեւս հստակ տեղեկություններ չկան;

12:20- Իրանում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը: Նախնական տվյալներով, ինքնաթիռում մոտ 60 ուղեւորներ են եղել, ինքնաթիռը պատկանել է իրանական  Aseman Airlines ավիաընկերությանը,  ուղևորվում էր Թեհրանից դեպի Յասուջ քաղաք:

Իրանական Irna գործակալության տվյալներով էլ, տեղական ժամանակով ժամը 8:55-ին ինէնաթիռն օդ է բարձրացել, թռիչքից 50 րոպե անց այն կորել է ռադարների էկրաններից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8077 դիտում

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են