Հայաստանի եւ Ռուսաստանի գյուղնախարարություններն ակտիվացնում են համագործակցությունը

Երեւանում տեղի է ունեցել Գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում են նախարարույան մամուլի ծառայությունից:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարեւորել է երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջեւ համագործակցության ակտիվացումը` ընդգծելով, որ նպատակադրված են կառուցողական աշխատանքի, ինչը կբերի փոխշահավետ համագործակցության: Իգնատի Առաքելյանը մասնավորապես կարեւորել է համագործակցության խորացումը սերմնաբուծության, անասնաբուծության ոլորտներում:

«Շատ կարեւոր է բիզնես կոնցեպցիայի մշակումը, որպեսզի դա լինի ոչ թե օժանդակություն, այլ ագրոբիզնեսի գործընկերություն, եւ հետաքրքություն ներկայացնի գործարարների համար»,- նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: 

Ռուսական կողմի ղեկավար, ՌԴ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, մեխանիզացիայի եւ բույսերի պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Պյոտր Չեկմարեւը նշել է, որ քայլեր կձեռնարկվեն, որպեսզի սելեկցիայով զբաղվող ՌԴ գիտական ինստիտուտներն այստեղ ներկայացուցչություն ստեղծեն, ինչը օժանդակություն կլինի հայ սերմնաբույծների համար, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները` հնարավորություն կստեղծի մասնավորապես բանջար-բոստանային մշակաբույսերի սերմացուների արտադրության եւ ՌԴ արտահանման համար: Նա նաեւ հնարավոր է համարել Հայաստանում խոզաբուծական եւ թռչնաբուծական համատեղ ձեռնարկություններ բացելու հեռանկարը: 

Նիստի օրակարգում քննարկվել են նաեւ գյուղտեխնիկայի, մեքենատրակտորային կայանի ստեղծման, բույսերի պաշտպանության, անասնաբուժության, օրգանական գյուղատնտեսության, ձկնաբուծության, գիտության եւ այլ ոլորտներում առանձին հարցերի կարգավորման եւ առաջիկա համագործակցությանն ուղղված հարցեր: 
Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ պարբերաբար տեղեկատվության փոխանակումը` քաղաքականությունների առավել արդյունավետ մշակման, պետական օժանդակության նպատակային իրականացման եւ համակարգված աշխատանքի առումով: 

Քննարկված հարցերի եւ ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելու է Առեւտրատնտեսական հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի վաղը կայանալիք նիստի քննարկմանը:

Տպել
1875 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել