Նոր աղբավայր Նուբարաշենում՝ անտառի փոխարեն կամ ինչպես մսխել փողերը․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն անդրադարձել է Նուբարաշենի կողքին նոր աղբավայր կառուցելու դեռեւս 2015 թ․-ին ստորագրված 8 մլն եվրոյի վարկային պայմանագրով։ Հոդվածը ներկայացնում են ստորեւ․

2015թ. հուլիսին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ստորագրվել է վարկային պայմանագիր, որով  բանկը տրամադրում է 8 միլիոն եվրոյի վարկ (քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մասնավոր ընկերությանը) Նուբարաշենի կողքին նոր աղբավայր կառուցելու համար: Լրացուցիչ 8 միլիոն եվրո վարկ տրամադրում է նաեւ Եվրոպական ներդրումային բանկը եւ եւս 8 միլիոն եվրո էլ տրամադրվում է ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի կողմից գրանտի տեսքով: Նպատակն է` Նուբարաշենի չկարգավորվող աղբատեղին «տեխնիկական եւ բնապահպանական անթույլատրելի ստանդարտներից վերածել նոր սանիտարական աղբավայրի, որը կհամապատասխանի ԵՄ ստանդարտներին»: Սակայն ԵՄ ստանդարտներից կարեւորը, այն է՝ աղբի տեսակավորում եւ վերամշակում, նոր աղբավայրում չի նախատեսվում: Սա նշված է ծրագրի նկարագրությունում:

Ավելին, ծրագրի բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատականն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նոր աղբավայրը կառուցվելու է անտառային հողերի վրա, որտեղ դեռեւս 2006-2008 թ.-ներին «Անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվել է պոմպակայանի եւ ոռոգման ցանցի վերակառուցման, ցանկապատման եւ անտառպուրակի հիմնադրման աշխատանքներ: Տնկվել են ծառեր, որոնք սակայն չորացել են (15%-ն է միայն հաջողել): Սակայն ներկայումս տարածքը պետք է մաքրվի եւ ծառայի որպես աղբավայր: Ընդ որում, աղբավայրը կառուցվելու է 29 հեկտար տարածքում 28 տարվա շահագործման նպատակով: Այսինքն 28 տարի անց հավանաբար կարիք կլինի լրացուցիչ 30 հեկտար եւ լրացուցիչ վարկեր փնտրելու՝ նոր աղբավայր կառուցելու համար, եթե իհարկե աղբի տեսակավորում եւ վերամշակում այդպես էլ չիրականացվի: Դե իսկ եվրոպական կառույցներն էլ, առավել կանաչ եւ կայուն ծրագիր ֆինանսավորելու փոխարեն, գումարներ են ներդնում նման անարդյունավետ կառավարում ունեցող երկրում: Ծրագրի մանրամասներից պատմում է իրավապաշտպան-բնապահպան Սոֆյա Մանուկյանը: Իսկ առավել մանրամասն այս թեմայով կարող եք կարդալ մեր նախորդ հոդվածներում (այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ):

Տպել
2025 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից