Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը փետրվարի 19-ի համարում գրել էր, որ ֆեյսբուքահայության քննադատությունների թիրախում հայտնվել է օգտատեր Վահրամ Ավագյանը, որն իր գրառման մեջ կոչ էր արել իր ծննդյան օրը նվերի փոխարեն գումար տալ: Նա այդ գումարով լվացքի մեքենաներ է գնել եւ տրամադրելու է որոշ զորմասերի: ՀԺ-ին տված հարցազրույցում Վահրամը նշել է, որ առաջիկա օրերին տեխնիկան կհասնի համապատասխան զորամասեր:
- Վահրամ, մի քանի օր առաջ Ֆեյսբուքի Ձեր էջում գրառում էիք արել, որ ցանկանում եք մի քանի զորամասերի լվացքի մեքենաներ նվիրել: Նախ, խնդրում եմ մանրամասնեք, թե՝ բանակում լվացքի մեքենաների բացակայության խնդրի մասին որտեղի՞ց եք տեղեկացել եւ արդյո՞ք բանակում դա մասսայական բնույթ է կրում:
- Կարծում եմ, որ սա լավ տարբերակ է՝ դիմել այն բոլոր մարդկանց, ովքեր աջակցեցին մեր նախաձեռնությանը ու նաեւ նրանց, ովքեր ինչ-որ պատճառով վիրավորվեցին դրանից: Նախաձեռնությանը ծանոթացել եմ ֆեյսբուքի միջոցով, ինչպես նաեւ ընկերական շրջապատիցս: Լսել եմ, որ մարդիկ գումար են հավաքում՝ որոշ զորամասեր լվացքի մեքենաներ ուղարկելու նպատակով: Ինչ վերաբերվում է խնդրի առկայությանը, ապա չեմ կարծում, որ եթե չլիներ խնդիրը, նման նախաձեռնություն կսկսվեր ու ծառայած մարդկանցից էլ ճշտել եմ, որ շատ զորամասեր կան, որ չունեն լվացքի մեքենա:
- Իսկ Ձեր նախառեձնությունը կյանքի կոչվե՞ց: Ինչ նախատեսել էիք, ստացվե՞ց, թե՝ ոչ:
- Իմ կողմից 3-4 լվացքի մեքենա հնարավոր կլինի գնել, իսկ ընդհանուր առմամբ 10-ից ավելի գնվել է եւ վստահ եմ, որ էլի կգնվի: Նախաձեռնությունը հասել է իր նպատակին ու ոչ միայն իմ ուժերով, շատ մարդիկ, նույնիսկ ովքեր ինձ չէին ճանաչում, փորձեցին աջակցել նախաձեռնությանը:
- Դուք ասում եք, որ լվացքի մեքենաների խնդիր կա, բայց երեկ ՀԺ-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ լվացքի մեքենաների բացակայությունը մասսայական բնույթ չի կրում: Ուզում եմ հասկանալ՝ Ձեր ծառայության ընթացքում խնդիրն այդքան լո՞ւրջ է եղել:
- Այն, որ մասսայական բնույթ չի կրում դա շատ հնարավոր է ու, որ որոշ զորամասերում լվացքի մեքենաներ չլինեն, կարծում եմ, որ դա էլ է նորմալ: Չեմ կարծում՝ կա մի պետություն, որտեղ չկա խնդիր: Ինչ վերաբերվում է իմ ծառայության ընթացքին՝ ուրախ եմ, որ այդ հարցը տվեցիր, դա ամենաշատ տրվող հարցն էր համացանցում: Ես չեմ ծառայել, տասը տարուց ավելի ուսում եմ ստացել արտերկրում՝ Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում: Հիմա երկու երեխա ունեմ: Ցավոք սրտի, կան բաներ, որ համացանցով հնարավոր չի լինում փոխանցել, շատ ուրախ եմ, որ այս առիթը ստեղծվեց: Համաձայնվեք, որ երկու տարի, երբ ծառայում ես, շատ հաճախ, գուցե շաբաթը կամ ամիսը մեկ կարողանում ես հանդիպել քո բարեկամներին, բայց ես տասը տարուց ավելի ուսում ստանալով Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում, շատ հազվադեպ եմ հնարավորություն ունեցել հանդիպել իմ ծնողներին: Ասածս այն է, որ ծառայելը ոչ միայն բանակում ծառայելն է, ինչի համար ես մեր բոլոր զինվորներին եմ շնորհակալ, այլ նաեւ ամեն քայլ, որ դու հետո փորձում ես ծառայեցնել քո պետության շահերին, որը պետք է բոլորիս նպատակը լինի: Ինչ վերաբերվում է մեր բանակի խնդրին, ես դրան չեմ նայում որպես մեծ, լուրջ խնդրի: Սա իմ կողմից մի փոքր քայլ էր, որը ուղղված էր պետության ինչ-որ փոքր խնդրի լուծմանը: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է պետության որեւէ փոքր խնդիր վերցնել իր վրա՝ իր հնարավորությունների չափով:
- Ի վերջո, Ձեր նանախաձեռնությանը քանի՞ հոգի միացավ, քանի որ ֆեյսբուքում քննադատողներն ավելի շատ էին:
- Իմ շրջապատի կողմից նախաձեռնությանը միացան բավական շատ մարդիկ, բայց ես գիտեմ, որ նախաձեռնությունը շատ ավելի մասշտաբներ է կրում, քանի որ դրանով միայն ես չեմ զբաղվում: Իսկ ինչ վերաբերվում է քննադատողներին՝ նորմալ է, ես սպասում էի, բայց ոչ այս աստիճանի: Նաեւ ասեմ, որ քննադատողներից մեկը մեր շփման արդյունքում որոշեց իր ներդրումը ունենալ նախաձեռնությանը. նա ամենաբուռն քննադատողներից մեկն էր: Կարծում եմ՝ հասկացավ, որ մեր արածը վատ բանի չի բերելու:
- Ըստ Ձեզ՝ ինչու՞ էր քննադատվում Ձեր այս նախաձեռնությունը: Ի՞նչ ենթատեքստ էին տեսնում մարդիկ:
- Կարծում եմ, որ դա կապված է մեր հասարակությունում մտածելակերպի ինչ-որ կոմպլեքսով, որը վաղուց է ձեւավորվել: Այդ կոմպլեքսը պետության կամ պետական աշխատողների հանդեպ բնութագրվում է անվստահությամբ: Ես կարծում եմ, որ սա մեծ խնդիր է: Բոլորս էլ ուզում ենք լավ պետությունում ապրել: Ես գտնում եմ, որ ուղղակի քննադատելու փոխարեն կարելի է ինքդ ինչ-որ մի բան անես փոքր հարց լուծելու համար: Ես քննադատողներին լավ եմ վերաբերվում, վիրավորվելը չի ստացվում, բայց ցավով եմ վերաբերվում, որ երիտասարդների մի զանգված նեգատիվ է տրամադրված լավ նպատակներ ունեցող քայլերի հանդեպ: Դրանցից մեկը իմ քայլն էր, որը չուներ ոչ մի տողատակ:
- Ֆեյսբուքյան օգտատերերը լուրջ կասկածի տակ էին դրել տեղեկությունը, թե դուք սովորել եք Քեմբրիջում: Ի վերջո, դուք որտեղ եք կրթվել:
- Շատ մարդիկ լսել ու խոսում էին Քեմբրիջի մասին: Քեմբրիջը իրականում մեծ քաղաք է, որտեղ անցկացրել եմ իմ կյանքի 4 տարուց ավելին, որտեղ կան շատ ուսումնական հաստատություններ: Դրանցից մեկը «Aнглия раскин» համալսարանն է, որտեղ ես վերջին ուսումս եմ ստացել: Մինչ այդ սովորել եմ Մանչեսթրում, Լոնդոնում եւ վերջում Քեմբրիջում: Մասնագիտությամբ իրավաբան եմ:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 21-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT