Գոնե մի քիչ մեր ժողովուրդը զգար, որ ինքը այն մեկն էր, ոչ թե ներկա 10 հազարանոցը․ Մանուկյան

20/02/2018 schedule20:12

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի  հրավիրած՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաքը։ Հավաքին մասնակցում էր մոտ 200-250 մարդ։

Հավաքը մեկնարկեց շարժման խորհրդանիշ համարվող շեփորի կանչով, որի ժամանակ հավաքի մասնակիցները ձեռքերը բռունցք արած վեր բարձրացրին։ Միջոցառմանը մասնակցում էին ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը, Ղարաբաղ կոմիտեի անդամ Բաբկեն Արարքցյանը եւ այլք։

Արամ Մանուկյանը նշեց, որ հավաքը կուսակցական չէ, ղարաբաղյան շարժմանն է նվիրված և հիշատակեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամների անունները, նշելով, որ նրանցից երեքը արդեն չկան։

«Մինչև «Ղարաբաղ» կոմիտեն մի քանի հոգանոց կազմ կար՝ Իգոր Մուրադյան, Վաչե Սարուխանյան, Մանվել Սարգսյան և այլն, որից հետո եկան Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Մանուկյանը, Վանո Սիրադեղյանը, Ալեքսան Հակոբյանը, Համբարձում Գալստյանը, Սամվել Գևորգյանը, Սամսոն Ղազարյանը, Դավիթ Վարդանյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը: Մի փոքր տխրությամբ հիշենք, որ կոմիտեից արդեն երեքը չկան՝ Ռաֆայել Ղազարյանը, Համբարձում Գալստյանը և Սամվել Գևորգյանը»,– ասաց Արամ Մանուկյանը՝ նշելով, որ հավաքի խորագիրն է «Սկիզբ 88»:

Արամ Մանուկյանը նշեց, որ միջոցառմանը ներկայացված բոլոր նկարներ ու պաստառները այն ժամանակվանից մինչեւ հիմա պահպանվածներն են։ 

«Այս միջոցառումը նպատակ ունի գոնե մի քիչ վերականգնել այն ոգին, որ կար 88-ին այստեղ, որ գոնե մի քիչ մեր ժողովուրդը զգար, որ ինքը այն մեկն էր, այլ ոչ թե ներկա 10 հազարանոցը», ասաց Արամ Մանուկյանը։

«Ուզում եմ անդրադառնալ մի կարևոր հանգամանքի. բարձր գնահատելով 1-ին և 2-րդ Հանրապետությունների դերը մեր ժողովրդի պատմության մեջ, պետք է նշեմ հետևյալը.  1-ին Հանրապետությունը ստեղծվեց սպոնտան ձևով՝ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով Ռուսաստանում կատարված հեղաշրջման հետևանքով, Երկրորդ Հանրապետությունը՝ ռուսական ագրեսիայի շնորհիվ: Կարմիր բանակը գրավեց Հայաստանը և հիմնադրեց բոլշևիկյան ռեժիմ: Երրորդ Հանրապետությունը հիմնադրվեց բացարձակապես լեգիտիմ ձևով`  հիմնվելով Սովետական Միության օրենքների և միջազգային իրավունքի հիմքերի վրա»,- ասաց Բաբկեն Արարքցյանը:

Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաեւ պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ «Ղարաբաղյան շարժման պատմություն. 1988-1989» պատմագիտական աշխատության շնորհանդեսը։                           

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6637 դիտում

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել