Երևան
12 °C
«ԵՊՀ-ում տեղի ունեցած միջադեպը կարծես թե հարթվում է»,-մեր զրույցում ասաց ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանը, ում, ինչպես տարածվել էր մամուլում, ծեծի էին ենթարկել իր աշխատասենյակում։ Ըստ մամուլի հրապարակումների, պատճառը Բարսեղյանի կողմից ուսանողուհիներից մեկին արված տարօրինակ առաջարկն է եղել:
Գեւորգ Բարսեղյանը հաստատեց, որ միջադեպ եղել է, սակայն դա որևէ ուսանողուհու հետ բացարձակապես կապ չունի։ Ինչպես ինքն է նշում՝ միջանցքում բարձր ձայներ է լսել, դուրս է եկել ու նկատողություն արել։ Արդյունքում փոքրիկ քաշքշուք ու ծեծկռտուք է եղել, որը, սակայն, հարթվել է։ Ոստիկանություն ահազանգել է անվտանգության աշխատակիցը։ Վերջինս մեր զրույցում չցանկացավ մեկնաբանել կատարվածը։
Մեր հարցին՝ Բարսեղյանը միջադեպի մասնակիցներին ճանաչու՞մ է, վերջինս ասաց․
«Իհարկե չեմ ճանաչում։ Միայն ձայներ եմ լսել միջանցքից, դուրս եմ եկել՝ հասկանալու՝ ինչ է կատարվում, որովհետեւ դա եւս մտնում է փոխդեկանի պարտականությունների մեջ»։
Գեւորգ Բարսեղյանն ասաց, որ Ոստիկանությունը զբաղվել է խնդրով, գտել են այդ երիտասարդներին, որոնք էլ իրենից ներողություն են խնդրել։ Մանրամասներին տեղյակ չէ եւ չի կարող պատասխանել։
«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե որն է պատճառը, որ միջադեպը կապվում է ինչ-որ ուսանողուհու հետ, փոխդեկանն ասաց, որ ինքն այդ ուսանողուհուն ճանաչում է, ինչպես ֆակուլտետի մյուս ուսանողուհիներին․
«Այո, կա նման ուսանողուհի, բայց նա որևէ կապ չունի այս միջադեպի հետ։ Ավելին՝ ինքը գրավոր տեղեկացրել է այդ մասին, ինչպես եւ ես։ Գրավոր բացատրությունները ռեկտորի մոտ են, որոնք գուցե կներկայացնի ոստիկանություն»,-ասաց Բարսեղյանը։
Նա ասաց, որ ուսանողուհու հետ կապված խոսակցությունները միայն հերյուրանքներ են իր հասցեին, իսկ մամուլում տարածված «տարօրինակ արտահայտություն»-ն ուղղակի անտրամաբանական է, նման բան լինել չի կարող։
Փոխդեկանն ասաց, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իրեն ոչինչ չի ասել պաշտոնից ազատվելու դիմում գրելու մասին․
«Սակայն, կարծում եմ, ռեկտորը արդար որոշում կկայացնի»,-եզրափակեց Գեւորգ Բարսեղյանը։
Նշենք, որ համալսարանի եւ ֆակուլտետի դեկանատի շատ աշխատակիցներ միայն դրական վերաբերմունք ունեն Բարսեղյանի հանդեպ։ Նրանց բացառում են, որ նմանատիպ խնդիր կարող էր լինել։
Այսօր ժամը 14։00-ին ֆակուլտետի ուսանողները պատրաստվում էին ի աջակցություն Բարսեղյանի ակցիա կազմակերպել, սակայն միջոցառումը քիչ առաջ չեղարկվել է։ Գեւորգ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շնորհակալ եմ այս ինքնաբուխ աջակցության համար, սակայն խնդրում եմ դադարեցնել այս հավաքները, վերադառնալ բնականոն դասապրոցեսին:
Դա միայն կօգնի հարցի արդարացի լուծմանը»:

ԵՊՀ 7-րդ մասնաշենքում, որտեղ հենց ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետն է եւ որտեղ տեղի է ունեցել միջադեպը, անվտանգությունը բավականին խիստ է։ Երբ ուսանողները տարկետման իրավունքի պահպանման համար ակցիաներ էին անցկացնում, նրանց ելումուտը սահմանափակ էր՝ շենքի ներսում գտնվող ուսանողներին դուրս չէին թողնում, իսկ ցուցարարներին՝ ներս։ Նրանց նկատմամբ անգամ ճնշումներ էին գործադրում։ Մի քանի օր առաջ էլ «ԵՊՀ Restart» նախաձեռնության անդամների մուտքն է արգելվել տվյալ շենք, երբ վերջիններս ակցիայի ընթացքում փորձել են զուգարանի թղթեր դնել մասնաշենքի զուգարաններում։ Սակայն, զարմանալիորեն, փոխդեկանին ծեծի ենթարկած մարդակնց մուտքը լիովին ազատ է եղել։
Մասնաշենքի աշխատակիցները պնդում են, որ այդ օրը ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցն իր գործը միշտ շատ լավ է կատարում։ Վերջիններիս պնդմամբ՝ փոխդեկանին ծեծի ենթարկած մարդիկ մասնաշենք են մտել ժամը 14։00-ին մոտ դասամիջոցին, երբ մարդկանց հոսքը շատ խիտ է լինում։
Անկախ նրանից՝ անվտանգության աշխատակիցն ինչպես է աշխատում, պետք է նշել, որ համալսարանի անվտանգությունը, ընդհանուր առմամբ, բարձիթողի վիճակում է։ Չնայած նրան, որ մասնաշենքի մուտքը պետք է նախատեսված լիներ միայն անցագրային քարտ ունեցող անձանց համար, այնուամենայնիվ, տվյալ քարտերը ճանաչող սարքերի չաշխատելու պատճառով ցանկացած անձ կարողանում է մուտք գործել մասնաշենք։ Նշենք նաև, որ ԵՊՀ ոչ բոլոր մասնաշենքերում են առկա անցակետեր։ Այսինքն՝ համարյա բոլոր մասնաշենքեր կարող է մտնել ցանկացած անձ, եթե ունի գոնե փոքր-ինչ վստահելի արտաքին։

ԵՊՀ 7-րդ մասնաշենքի անցակետը
ՀայԱրփի Բաղդասարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT