Նորածինների մահվան դեպքերը շարունակում են տագնապալի բարձր ցուցանիշներ գրանցել․ ՅՈՒՆԻՍԵՖ

21/02/2018 schedule14:32

Նորածին երեխաների մահվան դեպքերը շարունակում են տագնապալի բարձր ցուցանիշներ գրանցել համաշխարհային մասշտաբով, հատկապես` աշխարհի ամենաաղքատ երկրներում։ Այս մասին ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ նորածինների մահացության մասին նոր զեկույցում։

Ինչպես հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամուլի ծառայությունից, Ճապոնիայում, Իսլանդիայում և Սինգապուրում ծնված երեխաները ապրելու ամենաշատ հավանակունությունն ունեն, մինչդեռ Պակիստանում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում և Աֆղանստանում ծնվածները բոլորից շատ են տուժում։ 

«Թեև անցած քառորդ դարի ընթացքում մենք ավելի քան կիսով չափ կրճատել ենք մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում մահերի թիվը, մեկ ամսականը չլրացած երեխաների շրջանում նմանատիպ արդյունքի չենք հասել», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore)։ «Հաշվի առնելով, որ այս մահերի մեծ մասը կանխարգելի է, անկասկած, մենք ձախողում ենք աջակցություն ցուցաբերել աշխարհի ամենաաղքատ երեխաներին»։

Ըստ զեկույցի, ցածր եկամուտ ունեցող երկրներում 1,000 նորածնին բաժին ընկնող նորածնային մահացության միջին ցուցանիշը 27 է։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը 3 է 1,000 նորածնի հաշվով։ Ամենավտանգավոր վայրերում ծնվող երեխաների մահվան հավանականությունը 50 անգամ ավելի մեծ է, քան նրանցը, ովքեր ծնվում են ամենաանվտանգ երկրներում։

Զեկույցը նաև նշում է, որ ծնվելու համար ամենավտանգավոր տասը վայրերից ութը գտնվում են Աֆրիկայի ենթասահարյան հատվածում, որտեղ հղի կանայք ծննդաբերության ժամանակ որևէ օգնություն ստանալու փոքր հավանակություն ունեն՝ աղքատության, ընդհարումների և ցածրորակ առողջապահական հաստատությունների պատճառով։ Եթե մինչև 2030թ․ յուրաքանչյուր երկիր իր նորածնային  մահացության ցուցանիշը հասցներ բարձր եկամուտ ունեցողների ցուցանիշին, ապա 16 միլիոն կյանք կփրկվեր։
 
Կյանքի անհավասար պատկեր

Նորածնային մահացության ամենաբարձր ցուցանիշները Նորածնային մահացության ամենացածր ցուցանիշները
1. Պակիստան՝ 22-ից 1-ը 1. Ճապոնիա՝ 1111-ից 1-ը
2. Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն՝ 24-ից 1-ը 2. Իսլանդիա՝ 1000-ից 1-ը
3. Աֆղանստան՝ 25-ից 1-ը 3. Սինգապուր՝ 909-ից 1-ը
4. Սոմալի՝ 26-ից 1-ը 4. Ֆինլանդիա՝ 833-ից 1-ը
5. Լեսոթո՝ 26-ից 1-ը 5. Էստոնիա՝ 769-ից 1-ը
6. Գվինեա Բիսաու՝ 26-ից 1-ը 6. Սլովենիա՝ 769-ից 1-ը
7. Հարավային Սուդան՝26-ից 1-ը 7. Կիպրոս՝ 714-ից 1-ը
8. Կոտ դ’Իվուար՝ 27-ից 1-ը 8. Բելառուս՝ 667-ից 1-ը
9. Մալի՝ 28-ից 1-ը 9. Լյուքսեմբուրգ՝ 667-ից 1-ը
10. Չադ՝ 28-ից 1-ը 10. Նորվեգիա՝ 667-ից 1-ը
  11. Հարավային Կորեա՝ 667-ից 1-ը

Ըստ զեկույցի, նորածնային մահերի 80 տոկոսի պատճառ են հադիսանում վաղաժամ ծննդաբերությունը, ծննդաբերության ժամանակ առաջացած բարդությունները և այնպիսի վարակներ, ինչպիսիք են թոքաբորբն ու սեպսիսը։ Այս մահերը կարելի է կանխարգելել վերապատրաստված մանկաբարձների, ինչպես նաև` մաքուր ջրի, վարակազերծման, կյանքի առաջին ժամից սկսած կրծքով կերակրման, մոր հետ մաշկը մաշկին շփման և առողջ սնուցման միջոցով։ Այնուամենայնիվ, վերապատրաստված բուժաշխատողների և մանկաբարձների պակասը նշանակում է, որ հազարավոր նորածիններ չեն ստանում այն կենսափրկարար աջակցությունը, որը նրանց անհրաժեշտ է ապրելու համար։ Օրինակ՝ եթե Նորվեգիայում 10,000 հոգուն սպասարկելու համար կա 218 բժիշկ, բուժքույր ու մանկաբարձ, Սոմալիում նույն թվով մարդուն հասնում է միայն մեկ մասնագետ։ 
Այս ամիս ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկում է Every Child ALIVE (Կյանքի ապահովում յուրաքանչյուր երեխայի համար) համաշխարհային արշավը, որի նպատակն է լուծումներ պահանջել և լուծումներ տրամադրել աշխարհի նորածինների համար։ Արշավի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին, առողջապահական մարմիններին, դոնորներին, մասնավոր հատվածին, ընտանիքներին և բիզնեսներին հրատապ կոչ է անում՝ պայքարել յուրաքանչյուր երեխայի կյանքի համար՝
  • Մայրական ու նորածնային խնամքի համար ներգրավել, վերապատրաստել և անհրաժեշտ գիտելիքներով ու փորձառությամբ ապահովել բավարար թվով բժիշկների, բուժքույրերի ու մանկաբարձների,
  • Յուրաքանչյուր մոր և մանկան համար երաշխավորել մաքուր ու գործող առողջապահական հաստատություններ, որոնք ապահովված են ջրով, օճառով և էլեկտրականությամբ,
  • Առաջնահերթություն դարձնել յուրաքանչյուր մորն ու մանկանը կենսափրկարար դեղամիջոցներով և առողջ կյանք սկսելու համար անհրաժեշտ սարքավորումներով ապահովելը,
  • Արտոնել դեռահաս աղջիկներին, մայրերին ու ընտանիքներին՝ պահանջել և ստանալ որակյալ առողջապահական խնամք։ 
«Ամեն տարի ամբողջ աշխարհում 2.6 միլիոն նորածին է մահանում մինչև իր կյանքի առաջին ամիսը լրանալը։ Նրանցից մեկ միլիոնը մահանում է հենց ծնվելու օրը», - նշեց տիկին Ֆորը։ «Մենք գիտենք, որ կարող ենք փրկել այս երեխաների մեծամասնությանը՝ յուրաքանչյուր մոր և նորածնի համար նախատեսված մատչելի ու որակյալ առողջապահական միջամտություններով։ Մեր կողմից կատարված յուրաքանչյուր փոքրիկ քայլը կարող է երաշխավորել յուրաքանչյուր կյանքի առաջին փոքրիկ քայլերը»։
Տպել
709 դիտում

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց