Մեղմ ասած. իմ հրաժարականի մասին լուրերը չափազանցված են

21/02/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 22-ի համարում

Հարցազրույց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան հետ:

- Պարոն վարչապետ, չնայած պարբերաբար լուրեր են շրջանառվել ձեր հրաժարականի մասին, սակայն վերջին լուրերը խիստ համառ են: Հատկապես, որ ըստ այդ լուրերի, ձեզ նման ծանրաբեռնված աշխատանքից հեռանալու պահանջն առաջադրել են ձեր բուժող բժիշկները: Եւ ըստ լուրերի, ձեր հրաժարականն օրերի հարց է:

- Իմ բացակայությունը պայմանավորված էր նրանով, որ դեռ անցյալ տարի բժշկական հետազոտության էի ենթարկվել եւ պարզվել էր, որ ոտքի երակների հետ կապված որոշակի խնդիրներ կան ու փոքրիկ վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա: Ուղղակի, անցյալ տարի ոչ մի կերպ չկարողացա ժամանակ գտնել եւ այդ խնդիրը լուծեցի տարեսկզբին: Այդ պրոբլեմն, իհարկե, անմիջականորեն իմ գործունեությանը չէր վնասում, բայց չկանխարգելելու, ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում, ինչպես սովորաբար լինում է, կարող էր առողջական խնդիրներ հարուցել:

Վիրահատությունս անցել է հաջող: Պետք է ասեմ, որ այն շատ ավելի թեթեւ վիրահատություն էր, քան նախկինում տարած սրտի վիրահատությունս: Գիտեք, եթե ես հաշվի առնեմ տարբեր մարդկանց կողմից հատուկ նպատակներով լրագրողական կամ քաղաքական շրջանակներին մատուցվող ապատեղեկատվությունը, կամ  կարծիքը, ըստ որոնց, իբր, հիվանդության պատճառով պետք է հրաժարական տամ, ապա ասեմ, որ իրենցից հաստատ առողջ եմ ու եթե իրենք գաղտնի են պահում իրենց հիվանդությունները՝ կապված գլխի, ոտքի, սրտի եւ մնացած տեղերի հետ, ապա ինձ մոտ ամեն-ինչ շատ ավելի հստակ է. ոտքս ցավում էր, վիրահատել եմ, հիմա բացարձակ առողջ եմ եւ պատրաստ եմ մի քանի ամսից ֆուտբոլ խաղալու:

- Ձեզ համար պա՞րզ է այն ուժերի շրջանակը, որոնք շրջանառում են ձեր հրաժարականի մասին լուրերը, նշելով նաեւ, որ նման հրաժարականի  պահանջ ձեր առաջ դրել է երկրի նախագահը:

- Հերթական այս խոսակցությունները ես նմանեցնում եմ մնացած տարիների նույնաբովանդակ եւ պարապ խոսակցություններին: Ուղղակի, եթե այս անգամ այդ կարգի խոսակցություններն ավելի ինտենսիվ են դարձել, պատճառն այն է, որ խոսելու այլ թեմա պարզապես չունեն: Եթե նախորդ տարիներին խոսում էին թեժ սեզոնների եւ իշխանափոխության մասին, ապա հիմա որոշել են, որ իշխանափոխություն պետք է լինի իշխանության ներսում: Իսկ ցանկացած նման փոփոխություն, բնականաբար, պետք է լինի վարչապետի մասնակցությամբ՝ նրա հրաժարականի, նրա ուժեղացման, կամ թուլացման միջոցով: Եւ որպեսզի իրենց իսկ առաջ քաշած վարկածը հիմքեր ունենա, բնականաբար, պետք է անդրադառնան վարչապետի հրաժարականին:

Իմ կուսակիցները գիտեն, իսկ մնացած քաղաքական ուժերին, որոնք ցանկանում են պղտոր ջրում ձուկ որսալ, ուզում եմ վստահեցնել, որ վարչապետը եւ Հանրապետականն իրենց նման հույսեր չեն տա, որպեսզի պարապ ժամանակ, երբ իշխանափոխության սցենարներ են մշակում, մեզ եւս մասնակից դարձնեն այդ անիմաստ աշխատանքին ու մեր մասնակցությամբ ամրապնդեն կամ հերքեն իշխանության մեջ իշխանափոխություն անելու տարբերակը, ինչպես դա տեղի ունեցավ 98-ին: Ու եթե մինչեւ վերջերս իշխանափոխություն էին պահանջում նախագահական կամ ԱԺ ընտրությունների արդյունքների վերանայման հետ կապված, ապա այսօր ողջ ուշադրությունը կենտրոնացրել են ղարաբաղյ՝ան խնդրի վրա, որովհետեւ նրանց միակ կռվանը մնացել է այն, որ իշխանությունները պետք է Ղարաբաղը տան եւ այդ շանսն օգտագործելով իշխանափոխություն կիրականացվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանության մեջ, այդուհանդերձ, կան ուժեր, որոնք չեն համաձայնի Ղարաբաղը հանձնելուն:

Հստակ ասում եմ, որ իշխանության ներսում, նախագահի եւ վարչապետի միջեւ այդպիսի խնդիր չի քննարկվել եւ չի քննարկվելու, որովհետեւ ես վստահ եմ, որ իշխանությունները չեն գնա այն մոտեցումներին ու քայլերին հակառակ, որոնք մենք որդեգրել ենք 98-ին: Սա ընդդիմության ցանկությունների մասով: Ինձ հասած տեղեկության համաձայն, որոշ իշխանամետ, կամ` այսպես ասեմ` կիսաիշխանամետ ուժեր եւս քննարկում են ինչ-որ հրաժարականների թեմա: Եթե այդ ընկերները, պարոնները մտածում են, թե՝ եթե ընդդիմության գծագրած տարբերակն աշխատի, ապա կարող են իրենք եւս օգտվել եւ բավարարել իրենց անձնական ամբիցիաները, ապա խորը մոլորության մեջ են եւ շատ արագ կարող են հիասթափություն ապրել: Իմ հրաժարականի մասին մտացածին լուրերի շրջանառումը, թերեւս, ձեռնտու է այն ուժերին, որոնք այսօրվանից են պատրաստվում նախագահական ընտրությունների:

Իսկ լավ պատրաստվելու ուղիներից մեկը տեսնում են գործող վարչապետին եւ ՀՀԿ-ին թուլացնելը, նման լուրեր տարածելով փորձել կառավարությունում, ՀՀԿ խմբակցությունում, կուսակցության մասնաճյուղերում անվստահություն եւ որոշակի տրամադրություններ  ստեղծելը: Իմ գործընկերները, բնականաբար, այդ խայծը կուլ չեն տա, սակայն փորձարկումներով զբաղվող բոլոր այդ ուժերին խորհուրդ կտայի ուրիշի ջրի վրա փլավ չգցեն, եւ որքան էլ փորձեն այլոց խաղերն օգտագործել վարչապետի կամ ՀՀԿ-ի դեմ, դրանք չեն անցնելու: Եթե խնդիրներ ունեն, թող լուծեն իրենց կուսակցությունների ռեսուրսի հաշվին եւ ոչ թե գործեն սեւ PR-ի մեթոդներով: Ինչ վերաբերում է իմ եւ հանրապետության նախագահի, իբր, սրված հարաբերություններին, ապա այդ հարաբերությունները չեն սրվել  2000-ի մայիսից ի վեր, եւ այս տարի էլ հարաբերությունների սրման համար որեւէ խնդիր չկար:

- Օրերս իր հարցազրույցում անդրադառնալով ազատագրված տարածքները վերադարձնելու հնարավորի հարցին, Պնախարար Սերժ Սարգսյանն ասել է՝ «եթե այդ անվտանգության գոտին զիջելով՝ մենք Ղարաբաղի բնակչության համար կարողանանք ձեռք բերել ավելի անվտանգ պայմաններ, ապա այս խնդրի շուրջ խոսել կարելի է»: Այսօր ՀՀԿ-ն ե՞ւս պատրաստ է ԼՂ բնակչության համար առավել անվտանգ պայմանների դիմաց քննարկել ազատագրված տարածքները վերադարձնելու հարցը:

- Այն, ինչ ասել է Պնախարարը, չի հակասում Ղարաբաղի հարցով ՀՀԿ-ի դիրքորոշումներին: Մենք միշտ ասել ենք, որ պետք է լինեն այնպիսի  պայմաններ, որոնք կապահովեն ԼՂ եւ Հայաստանի ու մեր երկրների ժողովուրդների անվտանգությունը: Եւ կախված նրանից, թե ինչպիսի՞ բանակցություններ են գնում եւ ինչպիսի՞ փոխզիջումներ են լինելու, այդ փոխզիջումների շրջանակը միանշանակ պետք է ապահովի ԼՂ-ի եւ Հայաստանի անվտանգությունը: Դա կարող է ենթադրել ե՛ւ որոշակի տարածքների վերադարձ կամ սահմանների որոշակի շտկումներ, բայց մեր երկու պետությունների եւ ժողովուրդների անվտանգությունը, տարածքային կապը միմյանց հետ պետք է լինի միանշանակ երաշխավորված ու  ապահովված: Ուստի, Պնախարարի ասածը այս առումով ընդունելի է եւ չի հակասում մեր սկզբունքներին:

- Պարոն վարչապետ, ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկը կարելի է համարել տապալված: Սակայն, խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվում է ընդունել, որ տեղի ունեցող գործընթացը խորհրդարանական ճգնաժամ է, կամ դրա սկիզբը:

- Ես չէի ասի, թե գարնանային նստաշրջանը տապալված է: Ուղղակի որոշակի խնդիրներ կային օրակարգի ձեւավորման հետ կապված: Օրակարգում ներառված էին հարցեր, մասնավորապես՝ ավանդների հետ կապված նախագիծը, որին ՀՀԿ-ն դեմ էր եւ մեր խմբակցությունը ստիպված էր կատարել քայլեր, որպեսզի այդ նախագիծը չհաստատվեր օրակարգում: Ի վերջո, եթե երրորդ նստաշրջանն է առանց ընդդիմության սկսվում եւ դա չի խանգարում, որ խորհրդարանը բնականոն աշխատի, ես վստահ եմ, որ հետագայում եւս աշխատելու է բնականոն:

- Այդուհանդերձ, որքանո՞վ է հիմնավոր ԱԺ-ում հնարավոր վերադասավորումների ու ՀՀԿ-ի շուրջ նոր ԱԺ մեծամասնության ձեւավորման մասին խոսակցությունները:

- Հանրապետականը նման խնդիր չունի: Իհարկե, կոալիցիայի մեր գործընկերների հետ պարբերաբար որոշակի խնդիրներ եւ տարաձայնություններ ծագում են, մասնավորապես՝ ՕԵԿ-ի հետ ունենք որոշակի տարաձայնություն ավանդներին առնչվող նախագծի հետ կապված, սակայն ես դրանք լուրջ տարաձայնություններ չեմ համարում եւ չեմ կարծում, դա կարող է հանգեցնել նոր վերադասավորումների ու նոր մեծամասնության ձեւավորման: Այս պահին ես նման խնդիր չեմ տեսնում եւ ՀՀԿ-ն այդ ճանապարհով չի գնալու: Սակայն, եթե գործընթացներն այդ ճանապարհով գնան, իհարկե, մենք այդ գործընթացներից դուրս չենք մնալու:

- Այդուհանդերձ, ԱԺ-ում վերադասավորումների սկիզբ չէ՞ արդյոք ԱԺ նախագահի թուլացող դիրքերը, երբ վերջինս, ըստ էության, չի կարողանում ապահովել ԱԺ-ի բնականոն աշխատանքը:

- Ես չեմ կարծում, թե ԱԺ նախագահի դիրքերը թուլացել են: Հակառակը, ԱԺ նախագահը մեկ-մեկ մտնում է այնպիսի ոլորտներ, որոնք նրա իրավասություններից դուրս են: Ես նկատի ունեմ ԱԺ նախագահին կից այն խորհուրդները, որ ստեղծվում են: Ըստ կանոնակարգի, խորհրդարանի ղեկավարը նման իրավասություն չունի եւ եթե խնդիրներ կան, ապա գոյություն ունեն համապատասխան հանձնաժողովներ, ինչպես նաեւ՝  լսումներ կազմակերպելու ինստիտուտներն ու իրենց հետաքրքրող բոլոր հարցերը կարող են լուծել այդ լսումների միջոցով: Ես հանձնարարել եմ գործադիրի բոլոր օղակներին, որ նրանք ԱԺ նախագահի ստեղծած  հանձնաժողովների թղթերին չպատասխանեն, եւ այդ աշխատանքներին չմասնակցեն. իրենք նման պարտավորություն չունեն, որովհետեւ, էլի եմ կրկնում, կանոնակարգով խորհրդարանի ղեկավարը նման լիազորություններ չունի: Պատկերացրեք, ի՞նչ կստացվի, եթե իրենց կից խորհուրդներ ստեղծեն նաեւ ԱԺ նախագահի տեղակալներն ու պատգամավորները, ինչը բացառապես գործադիրի իրավասության շրջանակում է: Ես ինձ երբեւէ թույլ չեմ տվել մտնել օրենսդիր մարմնի, նրա ղեկավարների օրենքով ամրագրված գործունեության ոլորտը, կամ առաջնորդվել ցանկություններով:

- Անդրադառնանք երկրում քրեածին մթնոլորտի սրմանը: Ինչպե՞ս եք գնահատում այն իրավիճակը, որ արդեն օրը ցերեկով են իրար վրա փորձարկում Կալաշնիկով ավտոմատի հնարավորությունները:

- Երեւույթն ու տեղի ունեցած միջադեպը միանշանակ դատապարտում եմ, գնահատում եմ խիստ բացասական եւ դա համարում եմ համապատասխան  ծառայությունների կանխարգելիչ թույլ աշխատանքի հետեւանք: Այդ գործը հսկողության տակ է թե՛ նախագահի եւ թե՛ կառավարության կողմից. բոլոր մեղավորները, նաեւ համապատասխան մարմինների անպատասխանատու աշխատողները, ստանալու են իրենց պատիժը:

- Նաեւ հանրությանը հայտնի այն անձի՞նք, ում անունները «Տեցի կռուգի» հետ կապված շոշափվել է մամուլում:

- Թերթերում տրվեցին որոշ մարդկանց անուններ, սակայն ես այնքան էլ վստահ չեմ, որ դա այդպես է: Որովհետեւ գոնե այն անունները, որ տալիս են, ես չեմ կարծում, թե նշված մարդիկ կարող են իջնել այդ մակարդակի, որ մի երթուղային գծի, կամ մի հողակտորի համար կարող են նման կռվի մեջ մտնել:

- Դառնանք ընդդիմությանը. ապրիլին հեղափոխություն անելու կոչով հանդես են եկել ե՛ւ Արամ Կարապետյանը, ե՛ւ «Ազգային միաբանությունը» ե՛ւ «Արդարություն» դաշինքը: Ինչպե՞ս եք վերաբերում այդ երեք զուգահեռ հեղափոխությունների հնարավորությանը:

- Ես մի բան կցանկանայի, որ այդ երեք ուժերն իրենց սցենարները միացնեին եւ  լիներ հեղափոխության մեկ միասնական սցենար: Մեզ համար էլ ավելի հեշտ կլիներ այդ մի սցենարի հանդեպ մեր մոտեցումներն արտահայտելը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1514 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց