Թուրքիան քննադատել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւերի ընդունումը

23/02/2018 schedule10:59

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունումը եւ մեղադրել է Նիդեռլանդներին «իրավական նորմերին հակասող, անարդար ու սուբյեկտիվ» որոշում կայացնելու համար:

«Խստորեն դատապարտում ենք Նիդեռլանդների խորհրդարանի կողմից 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու որոշումը: Եվրոպայի կենտրոնում՝ Սրեբրենիցայում, դեռ ցավը չմորմոքված ցեղասպանության վրա աչք փակող մի երկրի խորհրդարանի նման անհիմն որոշումը տեղ չունի ո՛չ պատմության, ո՛չ արդարադատության մեջ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդեւինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձեւերը: Բանաձեւերն ընդունվել են 142 կողմ ձայնով:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանում ընդունված որոշումը, որով վերահաստատվում է Հայոց ցեղասպանությանն ճանաչումը։

Տպել
470 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել