Ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի. փնտրում են 10 հազար հեղափոխական

23/02/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 24-ի համարում

Հարցազրույց «Նոր ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանի հետ:

- Պարոն Կարապետյան, ինչպես են ընթանում ազգային հեղափոխության նախապատրաստման աշխատանքները:

- Այսօր մենք կատարում ենք երկու շատ կարեւոր աշխատանք. ուժեղացնում ենք կուսակցության կառույցները տեղերում եւ քաղաքական խորհրդակցություններ ենք անցկացնում քաղաքական այլ կուսակցությունների եւ արտասահմանյան երկրների ներկայացուցիչների հետ: Մենք գիտակցում ենք, որ վճռական գործողությունների համար մեզ անհրաժեշտ է լուրջ ունակություններ եւ գաղափարական պատրաստվածություն ունեցող նվազագույնը 10 հազար մարդ, ովքեր պատրաստ կլինեն բանակային իրավիճակի: Այսինքն կանգնել մի քանի գիշեր, անկախ նրանից` ո՞ր կուսակցությունները կմիանան մեզ, որոնք ոչ: Հանդիպելով այլ կուսակցությունների հետ մենք ցանկանում ենք ճշտել, թե որքանով են նրանք պատրաստ մասնակցել հեղափոխական փոփոխություններին, նրանց հնարավորության սահմանները: Միջազգային հանրությանը տարբեր ուղղություններով փորձում ենք բացատրել մեր գործողությունների տրամաբանությունը:

- Որքա՞ն է տեւելու ապրիլին սկսվող հեղափոխությունը:

- Նշելով հեղափոխության սկզբի ժամկետը մենք չենք նշելու ավարտի կոնկրետ ժամկետներ: Մենք շատ լավ տեղեկացված ենք, որ իշխանությունները հեղափոխության վարկաբեկումը տանելու են հենց այդ ուղղությամբ. ապրիլին չստացվեց, մայիսին էլ չի ստացվելու եւ այլն: Հեղափոխության հաջողության  համար շատ կարեւոր է ճշտել երկու հանգամանք. կա՞ հասարակության մեջ բավարար հեղափոխական ավյուն եւ կա՞ այն քաղաքական մոմենտը, որը այդ հեղափոխական ավյունը կվերածի պոռթկման: Ապրիլին մենք ընդամենը սկսելու ենք հասարակության հետ շփումը, գնալու ենք շրջաններ, որպեսզի պարզենք, թե կա՞ այդ կրիտիկական զանգվածը:

- Այսինքն, եթե պարզվի, որ անհրաժեշտ կրիտիկական զանգված չկա, հեղափոխություն անելու գործը կդադարեցվի՞:

- Ենթադրենք տեսանք, որ չկա, ընդունեցինք փաստը, բայց դա չի նշանակելու հրաժարվել գործընթացից, որովհետեւ ես միանշանակ համոզված եմ, որ Հայաստանում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Եթե անհրաժեշտ քանակ չկա, պետք է հասկանալ որքան կա, ինչ գործընթացներ են պետք, որ այն դառնա կրիտիկական: Իմ անձնական մոտեցումն այն է, որ այդ կրիտիկական զանգվածը կա, ուղղակի քաղաքական պահի անորոշությունն է ինձ ստիպում չնշել կոնկրետ գործողությունների ժամկետներ:

- Ձեզ մեղադրում են, որ սկսելով ինչ-որ գործողություններ եւ դրանք ավարտին չհասցնելով դուք ընդամենը հասարակության մեջ առկա դժգոհության գոլորշին եք բաց թողնում:

- Անցյալ տարի ապրիլին ես էի ընդդիմությանը կոչ անում չգնալ ակտիվ գործողությունների, որը ի վերջո վերածվեց ձեր ասած գոլորշի բաց թողելուն: Այսօր մեր նպատակն է պարզել այդ գոլորշու քանակը եւ եթե ես համոզվեմ, որ իրոք չկա հեղափոխության հաջողության համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածը, ապա իրոք ցանկացած ակտիվացում կլինի գոլորշի բաց թողնել:

- Հայտնի է ձեր հեղափոխության նպատակը` իշխանափոխություն, սակայն հայտնի չէ, թե ինչպիսի գործողություններով եք հասնելու ձեր նպատակի  իրականացմանը:

- Կարծում եմ, որ այս անգամ լինելու է սցենարների հանրագումար: Այսինքն լինելու են համաժողովրդական պոռթկմանը բնորոշ գործողություններ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, իշխանությունը ներկայացնող որոշակի անձանց հրաժարականներ, իշխանության հրահանգները կատարելուց հրաժարվելու դեպքեր:

- Հեղափոխություն անելու ձեր մտադրության մասին հայտարարելուց հետո իշխանությունների կողմից եղե՞լ են փորձեր ձեզ հետ հանդիպելու եւ ձեր մտադրությունից հրաժարվելու առաջարկություններ:

- Ոչ նման հանդիպումներ չեն եղել:

- Հնարավոր համարու՞մ եք, որ նման առաջարկներ կարող են լինել, երբ դուք սկսած կլինեք ձեր գործողությունները երբ ձեզ կխոստանան, որ պատրաստ են հեղափոխություն վերեւից տարբերակին:

- Մենք հստակ սահմանել ենք հեղափոխություն վերեւից սցենարը. խորհրդարանի լուծարում, նոր ընտրություններ, նոր կառավարության ձեւավորում: Եթե դա կլինի, մենք կմասնակցենք այդ գործընթացին: Սակայն այն ուժերը, որոնք պետք է գան խորհրդարան, լինեն նոր ձեւավորված կառավարության կազմում ոչ մի կապ չպիտի ունենա ներկա իշխանությունների հետ:

- Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանով փոխարինելը ձեզ համար վերեւից հեղափոխությո՞ւն է, թե՞ ոչ:

- Դա Հայաստանի համար ամենատեւական, ամենախորքային ճգնաժամի մեջ մտնելու սցենարն է: Դա ոչ թե հեղափոխություն է, այլ կարելի է ասել իսկական հակահեղափոխական գործընթաց:

- Հեղափոխության հաղթանակից հետո ինչպե՞ս եք վարվելու օլիգարխների հետ:

- Ես շատ քիչ եմ ծանոթ այդ մարդկանց հետ, այնպես որ որեւէ անձնական հակակրանք կամ համակրանք նրանց նկատմամբ չունեմ: Լինելու է մի հստակ ճամփաբաժան, արդյոք նրանք իրենց ունեցվածքը ձեռք են բերել կրիմինալ, թե ոչ կրիմինալ ճանապարհով: Մենք գիտենք, որ վերջին տարիներին Հայաստանում սպիտակ բիզնեսով զբաղվելը գրեթե անհնար է եւ այդ պատճառով լինելու է տնտեսական հանցագործությունների ամնիստիա, սակայն չի լինելու, որ երեկ փող աշխատելու համար մարդ սպանողը ազատվի պատասխանատվությունից:

- Ինչպիսին է լինելու հեղափոխությունից հետո Ռոբեր Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արթուր Բաղդասարյանի, Անդրանիկ Մարգարյանի ճակատագիրը:

- Նմանատիպ խնդիրները պետք է որոշվեն ապագայում:  Եթե շարժումը հեղափոխական է եւ իշխանությունները հեղափոխության նկատմամբ ճնշումներ գործադրեն, իսկ հեղափոխությունը այնուամենայնիվ հաղթի, հաջորդ պահից մարդիկ հարցնելու են, թե ինչու էին ճնշում: Երկրի հեղինակությունից ելնելով ճիշտ չեմ համարում նախկին նախագահների նկատմամբ հատուկ հետապնդում սկսելը: Սակայն ընդունելի չեմ համարում նաեւ, որ գա այնպիսի իշխանություն, որը գալիս է ամեն ինչ կոծկելու մտադրությամբ: Այսօր էլ ընդդիմադիր դաշտում կան գործիչներ, որոնք պատրաստ են իշխանության գալ ամեն ինչ կոծկելու պայմանով:

- Ձեզ ներկայացվող մյուս մեղադրանքն էլ այն է, որ ձեր հեղափոխությունը ղեկավարվում է դրսից, մասնավորապես Ռուսաստանից: Դուք նախորդ օրն եք վերադարձել Մոսկվայից եւ արդյոք այդ փաստը կարելի է դիտել որպես ասվածի ապացույց:

- Ես գիտեմ, թե ովքեր են դա տարածում, ինչ նպատակով, ում է ուղղված: Ուզում են բացատրել, որ սա ռուսական ուժ է եւ ամերիկացիներ նրա հետ գործ չունեք: Մեզ մեղադրում են, որ մենք մահակ ենք Ռուսաստանի իշխանությունների ձեռքին: Սակայն Հայաստանի մամուլը կարդալով հասկանում ես, որ ՌԴ իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ այնպիսի հարաբերությունների մեջ չեն, որ մահակի կարիք զգան: Իսկ եթե կան կոնկրետ ապացույցներ, եթե Դավիթ Շահնազարյանը, որը նախկինում եղել է ԱՊՎ ղեկավար եւ ունի լուրջ տվյալներ, ապա դրանք պարտավոր է ներկայացնել ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, որպեսզի նա կարողանա կանխել Հայաստանի ներքին գործերին, արտաքին միջամտության այդ փորձը: Ես չեմ թաքցնում, որ թե Ռուսաստանի, թե Միացյալ Նահանգների տարբեր ներկայացուցիչների հետ աշխատանք է տարվում մեր դիրքորոշումը ներկայացնելու համար: Մինչեւ այսօր ոչ իշխանություններից, ոչ ընդդիմությունից, ոչ էլ դրսի ուժերից չեմ լսել հեղափոխության անհրաժեշտությունը հերքող որեւէ փաստ: Միակ բանը, որ ասում են այն է, որ հեղափոխություն չի լինի, որովհետեւ չի լինի երբեք: 

Ավետիս Բաբաջանյան

Տպել
2376 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին