«Գյումրի ԲԿ»-ում ոտքի եղունգի հեռացման համար սկսված միջադեպով զբաղվում է դատախազությունը

2018 թվականի փետրվարի 17-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժքույր Աննա Ադամյանը ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ բժիշկներ Արթուր եւ Արմեն Նասիբյանները 2017 թվականի փետրվարի 17-ին անհիմն պատճառով վիճաբանել են իր հետ, որի ընթացքում շուրջ 10 րոպե շարունակ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել իր հասցեին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում նյութեր են նախապատրասվել, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի փետրվարի 13-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի մի բնակչուհի՝ ոտքի եղունգը հեռացնելու համար նախնական պայմանավորվածություն ունենալով նույն ընկերության բժիշկ Արմեն Նասիբյանի հետ: Սակայն բժշկական կենտրոնում հանդիպելով իր ծանոթ Արման Սարգսյանին` բուժօգնության դիմած քաղաքացին ցանկացել է, որ վիրահատական  միջամտությունը կատարվի վերջինի, այլ ոչ Արմեն Նասիբյանի կողմից: 

Նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արմեն Նասիբյանը տեղեկանալով, որ նախապես իր մոտ այցելած հիվանդին վճարի դիմաց բուժօգնություն է ցուցաբերել մեկ այլ բժիշկ եւ կարծելով, որ հիվանդին նշված բժշկի մոտ ուղղորդել է ընդունարանի բուժքույր Ա. Ադամյանը` վերջինի հետ հարաբերությունները պարզելու նպատակով առաջարկել է նրան բարձրանալ իր աշխատասենյակ: Սակայն մերժում ստանալով` առանց որեւէ պատճառի, շուրջ 10 րոպե շարունակ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նրա հասցեին, ընթացքում հարվածել է աշխատասեղաններին` այդ կերպ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով  հասարակական կարգը, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում գտնվող քաղաքացիների եւ աշխատակիցների նկատմամբ դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, խախտելով վերջինների հանգիստը եւ խոչընդոտելով ընկերության բնականոն գործունեությունը: 

Վիճաբանությանը միջամտել է նաեւ Արմեն Նասիբյանի եղբայրը` Արթուր Նասիբյանը, ով իր հերթին, առանց որեւէ պատճառի, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հասցնել Աննա Ադամյանին` նույն կերպ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` հասարակության նկատմամբ դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք: 

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է նաեւ, որ նույն օրը բժիշկներ Արթուր Նասիբյանը եւ Կարեն Գեւորգյանը «Գյումրի  բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի բժիշկների սենյակում նշված առիթով վիճաբանել են նաեւ Արման եւ Արտակ Սարգսյանների հետ, որի ընթացքում ֆիզիկական բռնություն են գործադրել Արտակ Սարգսյանի նկատմամբ` բազմիցս հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկել` պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերեւույթ պարունակել են ՀՀ քրեական  օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ` 2018 թվականի փետրվարի 22-ին Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որը մարզի դատախազի հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու նպատակով: 

Տպել
3707 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց