Վստահ եմ, որ Ալբանիային կհաղթենք. ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ

Հայաստանը հաղթանակ կտոնի Եվրոպայի 2021 թ. առաջնության նախընտրական փուլի Ալբանիայի դեմ խաղում: Այս հարցում վստահ է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: Նա նշում է, որ ՀՀ ընտրանին հանդիպմանը մոտենում է կադրային բազմաթիվ խնդիրներով, սակայն դա թիմի տրամադրության վրա չի ազդել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Պողոսյանն ընդգծեց, որ թիմը վստահ է իր ուժերի վրա:

«Այն, որ մենք նրանցից ուժեղ ենք, 100%, կասկած չկա: Եթե չլինեին կազմակերպչական եւ խաղացողների առողջության հետ կապված խնդիրները, որոնք մեր մեղքով չէին, մենք նրանց չէինք էլ նկատի: Ներքին վստահություն ունեմ, որ կկարողանանք հաղթել, բայց սա սպորտ է: Ամեն դեպքում, տղաները շատ լավ տրամադրություն ունեն: Ինչքան դժվարություններ կան, այնքան մեծ եռանդով կփորձենք հաղթահարել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մրցակիցն էլ կորուստներ ունի:

Այս հանդիպումից առաջ Հայաստանի կազմում վնասվածքներ են ստացել Քրիս Յանկուն, որը մեկնել է ԱՄՆ՝ վիրահատվելու, Ալբերտ Թադեւոսյանը, Անդրանիկ Չրաբաշը, Նիկիտա Զախարովը: Թերի Սմիթը հավաքականին չի միացել փաստաթղթային խնդիրների պատճառով, որոնք ֆեդերացիան չի հասցրել լուծել ժամանակի սղության պատճառով:

Ռայան Բոթրայթն էլ այլեւս ՀՀ ընտրանին չի ներկայացնելու: Ֆեդերացիան նման որոշում է կայացրել, հաշվի առնելով մարզիկի վերաբերմունքը հավաքականի նկատմամբ: Ինչպես Պողոսյանը նշեց, նա հավաքականում խաղալու մեծ ցանկություն չունի: Այսօր՝ փետրվարի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչն էլ հայտարարել է, որ դժգոհ է Բոթրայթի վերաբերմունքից, ու քանի դեռ ինքը գլխավորում է հավաքականը, Բոթրայթն այնտեղ չի խաղալու:

Ընտրական փուլի շրջանակներում այս թիմերի առաջին խաղում Հայաստանն Ալբանիային հաղթել էր 80-63 հաշվով: Այս հանդիպումը կայացել էր 2017-ի նոյեմբերին:

Հայաստան-Ալբանիա հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 25-ին Երեւանի ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզահամալիրում: Սկսվելու է 19:00-ին: Մուտքն ազատ է:

Այս պահին Հայաստանը B խմբում 2-րդն է: Առաջինը Դանիան է, իսկ Ալբանիան 3-րդն է:

Տպել
676 դիտում

Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը զրկվել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել. Դավիթ Սանասարյանը՝ Մ. Գրիգորյանի արարքների մասին

Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ ԸՕ-ի շուրջ քննարկումներ սկսելու համար

Ես կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն. Ա. Հովհաննիսյան

Շտապօգնության մեքենաների կարիքը բանակը միշտ է ունենում. Արծրուն Հովհաննիսյան

Բնապահպանները թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, էլ պահածո չկա. Վանեցյան

Սեյրան Սարոյանը հիվանդ պառկած է. բժիշկներ են այցելել

ԱԺ արտահերթ նիստ վաղը. կքննարկի Մ. Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Իսրայելը դեմ է գործելու Սիրիայի ցանկացած կետում Իրանի ներկայության ուժեղացման. Նեթանյահու

ԵԱՀԿ-ն պատրաստ է խորացնել Հայաստանի հետ փոխգործակցությունը. հանդիպում կառավարությունում

Գորիսում 14-ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել կտորե գոտիով կախվելու եղանակով

Հայաստանի վարկանիշն աշխարհում միայն կբարելավվի. Տիգրան Բալայան

Ոստիկանության ներքին աուդիտի պետն ազատվել է աշխատանքից. պատճառը խոշոր չափի յուրացո՞ւմն է

Տիգրան Թամրազյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնում

Իմ համար խորը անակնկալ էր. Մանվել Գիրգորյանի օգնականը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին

Մենք գործ ունենք 3-րդ հանրապետության մեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. վարչապետ

Գյուղացիները կաթով բեռնված մեքենաներով բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց

Երբ տեղի կունենան Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրությունները. պարզաբանում է Մուկուչյանը

Ծառուկյան խմբակցության պատգամավորի լիազորությունները դադարեցված են

Վրդովված ենք. ՀՀԿ-ն հատուկ հայտարարություն է տարածել Գրիգորյանի ձերբակալության մասին