Արուճում գտնված զինանոցը կապ ունի՞ Նորքի բանդայի հետ. ձերբակալվածն անցել է այս գործով

Օրեր առաջ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել. այդ գործով ձերբակալվածը 57-ամյա Գնել Հովհաննիսյանն է:

Քննչական կոմիտեն նախօրեին հայտնել էր մի ամբողջ զինանոցի հայտնաբերման մասին: Մեր տեղեկություններով, հայտնաբերված զենք-զինամթերքը կարող է կապ ունենալ 2015 թվականին Նորքում ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի հետ: Մեզ հայտնի դարձավ, որ Գնել Հովհաննիսյանն անցել է այս գործի շրջանակներում որպես մեղադրյալ: Զինված խմբի գործով նախաքննության ընթացքում նրա մոտից տրոտիլ էին հայտնաբերել եւ ապօրինի զենք-զինամթերք պայթուցիկ նյութեր պահելու մեղադրանքով կալանավորել: Գնել Հովհաննիսյանը, սակայն երկար չի մնացել անազատության մեջ. նա որոշ ժամանակ անց 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Գնել Հովհաննիսյանը 2016 թվականին անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ իր Երեւան քաղաքի Շարուրի փողոցի 13-րդ շենքի 29-րդ բնակարանին կից ավտոտնակում ապօրինի պահել փշրտող պայթուցիկ նյութ հանդիսացող երեք հատ գործարանային արտադրության 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուսներ, ռազմամթերք հանդիսացող թվով երեք հատ գործարանային արտադրության «ЭДП» տեսակի էլեկտրոդետոնատորներ, որոնք 2016թ. սեպտեմբերի 30-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են հիշյալ բնակարանին կից ավտոտնակում: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զեքն զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը) եւ դատապարտվել ազատազրկման երեք ամիս ժամկետով:

Այս անգամ զինանոցը հայտնաբերվել է Գնել Հովհաննիսյանի հայրական տանը՝ թաքստոցում: Մեր զրույցում Արուճի գյուղապետ Բագրատ Մարտիրոսյանն ասաց, որ Գնել Հովհաննիսյանն իրենց գյուղի բնակիչ չէ, ապրում է Երեւանում: «Էդ տանն իր թոշակառու ծնողներն են մնում: Էլ ես ուրիշ ինֆորմացիա չեմ կարող տալ, որովհետեւ գյուղում չեմ եղել, չգիտեմ ինչ է եղել: Լրատվությունից եմ իմացել, որ եկել գնացել են (նկատի ունի իրավապահներին)»,- եզրափակեց գյուղապետը:

Տեղեկացանք, որ Գնել Հովհաննիսյանը ամուսնացած է, ունի երկու երեխա: Մասնակցել է հայրենիքի սահմանների պաշտպանության համար մարտական գործողություններին, ԵԿՄ անդամ է:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2017թ.-ի նոյեմբերի 02-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ էր ստացվել՝ Աբովյանից Սպիտակ մեկնող սեւ գույնի Լեքսուս ավտոմեքենայի մեջ անօրինական զենքի առկայության մասին: Զինանոցը, սակայն հայտնաբերվել է փետրվարի 23-ին:

Ստորեւ ներկայացնում ենք Գնել Հովհաննիսյանի հորական տանից խուզարկությամբ հայտնաբերված զենք-զինամթեքների ցանկը.

Որսորդական հրացանի կոտորակներ, 5,45 տեսակի, 62,54 եւ այլ տեսակի փամփուշտներ, որոնց թվում նաեւ՝ զրահահատ-հրկիզվող, լուսացրող փամփուշտներ, ինչպես նաեւ տարայի մեջ լցված «սոկոլ» տեսակի վառոդի խառնուրդ, թվով 3 ինքնաձիգի կողապայուսակ, ՀՄՄ-ի դիտման սարք, զրահամեքենայի ՏՊԿՈՒ 2Բ տեսակի օպերատոր նշանառուի տեսասարք, գնդացիրի բռնիչ, «ՊԿ» տեսակի ընթացքի նշանոց՝ իր նշանահատիկով, ինքնաձիգի գարեփուկ, 800գ. տարողությամբ տարայով «տաուտ», արբալետի նետեր, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարք, 7,6.39 տրամաչափի ձեռքի գնդացրի փամփշտատուփ, ինքնաշեն եղանակով պատրաստված 32 մմ. որսորդական հրացանի խզակոթ՝ իր փողակալով, թվով 1 «ԿԱՐԱԲԻՆ» տեսակի հրացանի փակաղակ, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի պահեստատուփեր, թվով «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փամփուշտներ, ինքնաձիգի սվին դանակ, ինքնաձիգի 4 խլացուցիչ, «ՆԱԳԱՆ» տեսակի ատրճանակ, «ԴՐԱԳՈՒՆՈՎ» տեսակի դիպուկահար հրացանի «ՑԲԴ» փող, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փող, «Ֆ1» տեսակի բեկորային նռնակներ, «ՊԳԴ5», «ՊԳ45», «ՊԿԳ3» տեսակի նռնակներ, մի քանի  տեսակի պայթուցիկ լիցքեր, էլեկտրոդետոնատոր, քողարկվող դիմակ եւ զինամթերքի այլ տեսակներ։

Մեր տեղեկություններով՝ Գնել Հովհաննիսյանին այսօր մեղադրանք կառաջադրվի ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Տպել
4781 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց