Նախարարության՝ դեռահաս աղջիկներին Գարդասիլով պատվաստելու ծրագիրը ձախողվել է․ Հայկ Այվազյան

Առողջապահության նախարարության` դեռահաս աղջիկներին պապիլոմա վիրուսի դեմ Գարդասիլ պատվաստանյութով պատվաստելու ծրագիրը ձախողվել է: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Լույս» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

Նրա խոսքով, 2018 թվականի առաջին եռամսյակում 16 հազար դեռահաս աղջիկ պետք է պատվաստվեր պապիլոմա վիրուսի դեմ Գարդասիլ պատվաստանյութով: Սակայն փետրվարի 21-ի դրությամբ, նշում է նա, միայն 260 աղջիկ երեխա է պատվաստվել: «Առողջապահության նախարարության ծրագիրը կարելի է  ձախողված համարել»,- եզրակացնում է նա ու հավելում, որ ձախողումը ոչ միայն այն պատճառով է, որ ծնողներն են հրաժարվում, այլ այն, որ հայաստանյան բժշկական հանրությունն իր դրական կարծիքը չտվեց այս պատվաստանյութին: 

«Առանց բժշկական հանրության աջակցության, Առողջապահության նախարարությունը ներդրեց պատվաստանյութը: Ադմինիստրատիվ կերպով բժիշկներին ստիպում են կիրառել այն»,- ասաց նա: Նրա խոսքով՝ 5 բժիշկ բացահայտ դեմ են արտահայտվել այս պատվաստանյութին, իսկ նրանցից երեքն էլ հրաժարվել են իրենց երեխաներին պատվաստել:

Այվազյան նշում է, որ մխիթարիչ չէ նաեւ այս պատվաստանյութի կիրառման միջազգային պրակտիկան: «Ազգային ժողովին երկու պատգամավոր արտերկիր հարցում է ուղարկել, ըստ որի՝ օրինակ Ղազախստանում, որտեղ պատվաստանյութը ներդրվել էր 2013թ.-ից, այն այլեւս ներառված չէ ազգային ծրագրում»,- նշում է բանախոսն ու հավելում, որ պատվաստանյութի ներդրման պատվիրատուն արտերկրից է:

«Գավի հիմնադրամը, որի հիմնադիր ԲԻլ Գեյթսը երկրագնդի բնակչության կրճատման գործընթացներին գաղափարների ջատագովներից է, մոտ 170 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել պատվաստանյութը ներդնելու համար: Այս հիմնադրամը երրորդ երկրներին ֆինանսավորում է, որ տարբեր պատվաստանյութեր ներդրվեն»,- ասել է նա ու առաջարկեց այս տրամաբանության համատեքստում դիտարկել պատվաստանյութի ներդրումը:

Նրա կարծիքով, արժանահավատ չեն նաեւ այն պնդումները, որ պատվաստանյութն անվտանգ է, քանի որ այն լիցենզավորվել է ԱՄՆ-ում, իսկ «ԱՄՆ-ն օրենքի երկիր է»: Նա հիշեցրեց, որ պատվաստանյութի մասին դրական կարծիք է հայտնել ԱՄՆ-ում գործող «Հիվանդությունների վերահսկման կենտրոնը», որի տնօրենը մեկ ամիս առաջ հրաժարական տվեց իր պաշտոնից: «Պարզվեց, որ  նա հանդիսանում էր ծխախոտ ու խոշոր դեղամիջոց արտադրող ընկերության բաժնետեր, այնպես որ այն հայտարարությունները, որ ԱՄՆ-ն օրենքի երկիր է, այդքան էլ այդպես չէ»,- ասաց Այվազյանը:

Հայկ Այվազյանն առաջարկում է խնդրի լուծմանը մոտենալ այլ ճանապարհով: «Աշխարհում, բացի պատվաստումը, սկրինինգային ծրագրեր են կիրառվում, որի միջոցով կանայք պարբերաբար հետազոտություններ են անցնում արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման նախադրյալները կանխելու համար»,- ասաց նա` նշելով, որ ՀՀ-ում թեեւ 2009 թվականից գործում է սկրինինգային ծրագիր, բայց այն «անկազմակերպ ձեւով է իրականացվում եւ չի ծառայում իր նպատակին»:

Վերջում նա հավելեց, որ մինչ այս պատվաստվածների շրջանում առաջացած հնարավոր խնդիրների մասին հարցում են ուղարկել Առողջապահության նախարարություն, բայց առայժմ պատասխան չեն ստացել: «Մեզ ասացին, որ հարցման պատասխանը կարող են տալ այն ժամանակ, երբ եռամսյակը կլրանա: Պետք է նաեւ նշեմ, որ Գարդասիլով պատվաստվողների քանակը շատ եվրոպական երկրներում էականորեն նվազում է»,-ասաց նա:

Տպել
1921 դիտում

Նախիջեւանի դիրքերի տեղաշարժերի 95 տոկոսը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվար-մայիս ամիսներին. Փաշինյան

Փախուստի փորձ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից. մեղադրանք է առաջադրվել 8 անձի

Փաշինյանը՝ Լուկաշենկոյի այն հայտարարության մասին, թե ինչու Պուտինին բան չի ասում Ադրբեջանին զենք վաճառելու համար

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական տվեց

Թեւակոխում ենք առավել ինտենսիվ եւ ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը․ Փաշինյան

Նրանք ՊԲ հնաբնակներ են. Փաշինյանը՝ Արցախի ՊԲ-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին

2018-ին ոչ մի անգամ չեմ հանդիպել ֆեդերացիայի նախագահի հետ. Ստեփանյանի քննադատությունը

Կրեմլում անհանգիստ են ԱՄՆ-ի ֆինանսավորած լաբորատորիաներով

Գլխավոր հատակագիծ. ամեն հայի հույսի տուն...

Դեբեդավանի դպրոցի տնօրենն իր հրազատներին տեղավորել է աշխատանքի եւ սեփականացրել դպրոցը․ նամակ՝ Փաշինյանին

Վանդալիզմը Երեւանում. Բուզանդը դիմադրում է հացադուլով

Բուհական. արտահե՞րթ, թե՞ հերթական ռեկտորներ

Կանխվել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձը․ ՍԱՏՄ

Հանրային ռադիոյում լուրեր են պտտվում, որ տնօրենը հրաժարական է տվել. Մարկ Գրիգորյանը դեռեւս չի մեկնաբանում

Վրաստանի ընդդիմությունն ընտրությունների արդյունքների չեղարկման պահանջով կդիմի ՄԻԵԴ

Հանրային ռադիոյում կրքերը չեն հանդարտվում․ աշխատակիցները Մարկ Գրիգորյանին մինչեւ 16:30-ը ժամանակ են տվել

Երկու տուն-ինտերնատից խարդախության եղանակով հափշտակվել է խոշոր չափերի գումար․ ՔԿ

Երեւանի բյուջեի նախագիծը՝ խոշորացույցի տակ. ավագանու նիստը խոստանում է թեժ լինել

Հայաստանն ազատականացնում է էլեկտրաէներգիայի շուկան․ նախարարը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահին