Օրը կգա՝ Խոջալուի, Սումգայիթի հեղինակները պատասխանատվության կենթարկվեն․ Տիգրան Բալայան

Ամեն տարի, երբ գալիս է փետրվարը, Ադրբեջանի ղեկավարությունը գործի է դնում «Խոջալուի ցեղասպանություն» քարոզչական մեքենան, աշխարհին պատմում «զոհ, տառապյալ» ադրբեջանցու ու «ոճրագործ» հայի մասին։ Ադրբեջանը Խոջալուն օգտագործում է սեփական արարքները՝ Բաքվի ու Սումգայիթի հայերի կոտորածները թաքցնելու համար։  Այս փետրվարը ևս բացառություն չէ։ Հնչեցին ու շարունակում են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչել հայերին անասելի ոճրագործությունների մեջ մեղադրող հայտարարություններ՝ սրանով է՛լ ավելի դեմոնիզացնում հայի կերպարը ադրբեջանցիների շրջանում։

Օրերս Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ու ԱԳՆ–ն հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որ Հայաստանն է պատասխանատվություն կրում «Խոջալուի ցեղասպանության» համար։ Ավելի վաղ իր հարցազրույցում էլ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը նշել էր, որ Բաքուն կողմ է նրան, որ միջազգային ռազմական տրիբունալներ ստեղծվեն հայերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները հետաքննելու համար։ «Հայ ազգայնականների ու անջատողականների կողմից ադրբեջանցի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված ռազմական հանցագործությունների հետաքննության համար միջազգային ռազմական տրիբունալների ստեղծման մեծ անհրաժեշտություն կա»,- ասել էր Հաջիևը։ Այս մասին տեղականում ենք Haqqin.az-ից։ Նշյալ հայտարությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար «Հայկական ժամանակը» զրուցեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ։  Վերջինս նշեց, որ նման հայտարարությունները Ադրբեջանի կողմից արդեն 25 տարի շարունակվում են։

«Այդ հայտարարությունները մի քանի անգամ ավել կրկնելուց բովանդակությունը չի փոխվում, ոչ էլ լրջությունն է ավելանում։ Խոջալուի վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ կան, կան նաև ականատեսների վկայություններ, թե Խոջալուի բնակչության կոտորածը Աղդամի մոտակայքում, ինչպես է իրականացվել, դրանց պատճառները կան, դրանց հետևանքները կան։ Ամեն ինչը փաստաթղթային փաստարկված է։ Եթե Ադրբեջանում  կարծում են, որ ավելի բարձր գոռան, դրանից ինչ-որ բան կփոխվի, չարաչար սխալվում են»,- ասաց Տիգրան Բալայանը։ Նրա համոզմամբ կոտորածների համար պատասխանատուները իսկապես պետք է պատժվեն։ «Այո,՛ Խոջալուի, Սումգայիթի վերաբերյալ գործերի հեղինակները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Կարծում եմ օրը կգա, որ կենթակվեն»,-նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը։ Տիգրան Բալայանը նաև հավելեց, որ Ադրբեջանի քարոզչությունը և լրջությունը իրար հակասող հասկացություններ են։

Այն, որ «Խոջալուի ցեղասպանություն» քարոզչական հնարքը միջազգային ասպարեզում ճաքեր է տալիս ու հեռու է լրջությունից, կան տարբեր փաստեր։ Հերթական «ճաքը» ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ադրբեջանցի պատվիրակ Սեյիդովի Սերժ Սարգսյանին ուղղված  «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ հարցն էր, որին տրվեց սպառիչ պատասխան։ Սեյիդովի մեղադրանքներին,ցթե ինչու Սարգսյանը իր ելույթում չի խոսել «Խոջալուի ցեղասպանության» մասին, Սերժ Սարգսյանն ասել էր․ «Թե ինչու ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որ Դուք ցեղասպանություն եք համարում` շատ պարզ պատճառով։ Որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն և շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները»։

Կարելի է ասել, Խոջալուն դարձավ Այազ Մութալիբովի հրաժարականի հիմնական պատճառը, որից հետո Ադրբեջնում իշխանությունը զավթեց «Ադրբեջանի ազգային ճակատ» շարժումը,որից հետո իշխանության եկավ Հեյդար Ալիևը։Վերջինս էլ դադարեցրեց Խոջալուի դեպքերի հետաքննությունը, քանի որ այն ժամանակ դեռ սովետական քննիչները մոտենում էին ճշմարտության բացահայտմանը։ Թե, ինչ է իրականում եղել Աղդամում Մութալիբովը մեկ անգամ չէ, որ ասել է։ 1992թ-ի ապրիլի 2-ին  «Նեզավիսեմայա գազետա»-ում տպագրված հարցազրույցում Մութալիբովը նշում է, որ Խոջալեցիները, ովքեր փրկվել են պատմել են, որ ամեն ինչ կազմակերպվել է նրա հրաժարականի համար։ «Ինչ որ մի ուժ գործել է նախագահին վարկաբեկելու համար։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը շահագրգռված էր նրանում, որ այդ կադրերը հետագայում ցույց տան և կենտրանացնեն իմ անձի վրա»,-ասել էր Մութալիբովը։ Ադրբեջանում իշխանության համար պայքարը հանգեցրեց սեփական ժողովրդի կոտորածին, որի համար այսօր մեղադրում են հայերին ու կոտորածն անվանում ցեղասպանություն։ Զարմանալի է ադրբեջանցիների ցանկությունը ցեղասպանված լինելու։ Ինչպես ԵԽԽՎ-ում նշել էր Սերժ Սարգսյանը, ցեղասպանությունը լավ բան չէ, այն պատիվ չէ, այլ տանջանք է, և զարմանալի է, որ Ադրբեջանը ուզում է ունենալ այն, ինչ ունեցել է Հայաստանը:

Էմմա Չոբանյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 27-ի համարում:

Տպել
2530 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց