«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ այլեւս չի լինի, կստեղծվի Քրեակատարողական բժշկական կենտրոն

Հայաստանում կստեղծվի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն: Այս մասին կառավարության որոշման նախագիծ է մշակել արդարադատության նախարարությունը, որը գործադրի հավանությանը կներկայացվի կառավարության մարտի 1-ի նիստում:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի գործունեության առարկան քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների առողջության պահպանումն ու վերականգնումն է, իսկ գործունեության նպատակն է քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցումը:

Այս որոշման ընդունումից հետո արդարադատության նախարարությունը պետք է իրականացնի քրեակատարողական վարչության մեջ գտնվող բժշկական սպասարկման, բժշկական մասնագիտացված բաժինների, բաժանմունքների հանձնման ընդունման գործընթացը:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ն իր գործունեությունը սկսում է 2018 թվականի հուլիսի 1-ից:

Որպես հիմնավորում նախագծում նշված է, որ մինչ օրս գործող Դատապարտյալների հիվանդանոցի բուժանձնակազմի հանդեպ ազատությունից զրկված անձինք անվստահություն ունեն: Մասնագիտական անկախության բացակայությունն իր հերթին հանգեցնում է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հանդեպ ազատությունից զրկված անձանց անվստահությունը: Անհրաժեշտ է առաջադրել նաեւ այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ քրեակատարողական համակարգի ներսում գործող բուժծառայությունները բժիշկ մասնագետների համար կլինեն առավել գրավիչ:

Նախարարությունում գտնում են, որ անհրաժեշտ է բարեփոխել քրեակատարողական առողջապահական համակարգը: Ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումները պետք է ներառեն նաեւ համապատասխան միջոցառումներ ուղղված քրեակատարողական առողջապահական համակարգի եւ հանրային առողջապահական համակարգի շարունակական համագործակցության ապահովմանը:

Տպել
1822 դիտում

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը