Իրանական գազին սպասելիս. գազատարը կա, գազը՝ չկա

01/03/2018 schedule20:14

Լուսանկարում՝ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը (Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների եվ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքից)

Փետրվարի 27–ին Երևանում կայացավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Ավարտին կողմերը ստորագրեցին «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը: 

Իրանի պետական Լրատվական Ծառայության (IRNA) հաղորդմամբ համաձայն, ԻԻՀ էներգետիկայի նախարարության ջրի ու էլեկտրաէներգիայի արդյունաբերության արտահանման  ու աջակցության ընդլայնման կենտրոնի նախագահ Համիդռեզա Թաշայոին նիստի ընթացքում ուշադրություն հրավիրեց Իրանի ու Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրման ընթացակարգի անհրաժեշտության վրա: Նա մասնավորապես առաջարկեց հայ և իրանցի պաշտոնատարների համանախագահությամբ աշխատանքային հինգ կոմիտե ձևավորել:

Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայ-իրանական հարաբերությունների հսկայական ներուժը չի օգտագործվում տնտեսական համագործակցությունն ընլայնելու և խորացնելու նպատակով: Միջկառավարական հանձնաժողովի նիստում այս հարցին անդրադարձավ նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Նրա կարծիքով, սակայն, միջկառավարական հանձնաժողովի նիստերը և բարձր մակարդակի հանդիպումները նպաստում են, որպեսզի գոյություն ունեցող  խնդիրները լուծվեն:  Գործարարներին հուզող խնդիրների, մասնավորապես օրենսդրության տարբերությունների վերաբերյալ, նախարարը վստահություն հայտնեց, որ Մեղրիում անցյալ տարվա դեկտեմբերին բացված ազատ տնտեսական գոտին և Իրանում գործող «Արաս» ազատ տնտեսական գոտին, ինչպես նաև դրանց միջև համագործակցությունը կնպաստեն օրենսդրական տարբերությունների համահարթեցմանը:

Այդուհանդերձ, պետք է փաստենք, որ ներկա պահին տարածաշրջանում մեր ամենավստահելի և կայուն գործընկերը Իրանն է: Անգամ Ադրբեջանի հետ սերտ կապերը և Պակիստանի հետ ռազմավարական գործընկերությունը չեն անդրադառնում հայ-իրանական հարաբերությունների կայունության վրա: Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունները պայմանավորված են դավանանքային ընդհանրություններով և Իրանի հյուսիսում բնակվող թյուրքալեզու բնակչությամբ, իսկ Պակիստանի հետ ռազմավարական գործընկերությունն ավելի շատ ուղղված է Հարավային Ասիայում անվտանգության ապահովմանը:

Իրանն ունի տարբեր տարածաշրջանների համար լոգիստիկ կենտրոն դառնալու նկրտումներ, ուստի ամենևին զարմանալի չէ, որ Հայաստանը, ինչպես և ողջ Հարավային Կովկասը, Իրանի համար ունեն տարանցիկ նշանակություն: Դրա մասին են վկայում Բուլղարիայի և Հունաստանի հետ բազմաթիվ քննարկումները կապված Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան տրանսպորտային միջանցքի ստեղծման անհրաժեշտության հետ: Միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի ուշագրավ դիտարկում արեց առ այն, որ Հայաստանը հանդես է գալիս որպես պատուհան՝ Եվրասիական տնտեսական շուկա մուտք գործելու համար: Այն հետաքրքիր է մասնավորապես Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու համատեքստում: Փետրվարի 9-ին Ինտերֆաքսի հետ զրույցում Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երկրորդ բաժանմունքի պետ Զամիր Քաբուլովը անդրադարձել է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու պայմանագրին, նշելով, որ դրա համաձայնեցումը գտնվում է եզրափակիչ փուլում:

Եթե եզրափակիչ փուլը ևս հաջողությամբ ավարտվի, կարելի է վստահաբար ասել, որ Իրանի հետ մեր տնտեսական հարաբերությունների խորացումն ավելի դյուրին կդառնա: Այստեղ հարկ է նշել նաև, որ ազատ առևտրի համաձայնագիրը թույլ կտա իրանական գազին մուտք գործել Հայաստան: Այս հարցն իրականում քաղաքական է: Իրանը պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է «հարմար գնով» գազ տրամադրել Հայաստանին: Այդուհանդերձ, պաշտոնական մակարդակով հայտարարվում է, որ ռուսական գինն առայժմ ամենահարմարն է: Իրականում իրանական գազն արդեն իսկ պետք է հասած լիներ Մեղրիի ու Ագարակի բնակիչներին: Իրանի տրամադրած դրամաշնորհով այնտեղ ստեղծվեցին անհրաժեշտ ենթակառուցվածքները, անգամ տեղի ունեցավ շնորհանդեսը, սակայն գազն այդպես էլ չհասավ Մեղրի ու Ագարակ: Միգուցե գինը հանկարծ բարձրացավ, կամ էլ «Գազպրոմը» որոշեց չզիջել մենաշնորհային դիրքերը:

Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման պարագայում այլևս անհնար կլինի բացատրել, որ Ռուսաստանից, այն էլ երրորդ երկրով եկող գազը (և ոչ միայն) ավելի մատչելի է, քան հարևան երկրից առկա գազատարով գազ ներմուծելը: Այդ պարագայում գոնե Մեղրին ու Ագարակը կունենան ավելի էժան գազ, քան օրինակ Երևանը: Նույն տնտեսական միությունում: Նույն երկրում:

 Վլադիմիր Մարտիրոսյան

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 28-ի համարում:

Տպել
3062 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել