Ամուսնուցս վախենալով՝ տարել, աղբամանն եմ գցել. նորածնին աղբանոցը նետած մոր արդարացումը

Արմավիրի քաղաքային աղբանոցում հոշոտված հայտնաբերված նորածնի մայրը պատմել է, թե ինչու եւ ինչպես է տղա երեխային նետել աղբանոցը: Երեխան անցանկալի պտուղ է եղել ոչ միայն իր, այլ նաեւ՝ ամուսնու համար: 37-ամյա մոր՝ Պայծառի պատմելով, երեխան մահացած է ծնվել, իսկ երեխային աղբանոցն է նետել, քանի որ վախեցել է ամուսնուց. «Ամուսնուցս վախենալով՝ տարել, աղբամանն եմ գցել»,- Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է մայրը, ավելացնելով. «Էդ հղիությունը պատահական էր եղել, ոչ ես էի ուզում, ոչ էլ ամուսինս»:

37-ամյա կինը ծննդաբերել է տան լոգարանում՝ միայնակ: Ասում է, երբեք տանը չէր ծննդաբերել, այս անգամ՝ ստացվեց: Նրա պատմելով՝ ուրիշ լուծում չի գտել, քան նորածնին աղբամանը գցելը. «Ամուսինս չգիտեր, որ ես հղի էի, ես որ չաղ էի, շորեր էի հագնում, փորս չէր երեւում»,- պատմել է կինը, բացատրելով, թե ինչպես է կարողացել 9 ամիս շարունակ հղիությունը աննկատ պահել ամուսնուց:  

Լոգարանը, որտեղ ծննդաբերել է

Լոգարանը, որտեղ ծննդաբերել է

7 երեխա լույս աշխարհ բերած մոր երեխաներից երկուսը մահացել են տարիներ առաջ՝ իրար հետեւից, այս փոքրիկը, փաստորեն, եւս մահացավ, մյուս երեխաներն առողջական խնդիրներ ունեն ու գտնվում են հատուկ հաստատություններում: Պայծառի մոտ միայն 1.8 տարեկան տղան է:

Արմավիրի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանը, սակայն նշում է, որ նախաքննական ցուցմունքներում կինն այլ բացատրություն է տվել. «Երեխային ծննդաբերել է կենդանի վիճակում, որից մի քանի րոպե անց նկատելով, որ երեխայի ճիչը դադարել է, կարծելով, որ մահացել է, դրել է տոպրակի մեջ եւ գցել աղբամանը»,- ցուցմունքն է մեջբերում պետի տեղակալը, մանրամասնելով. «Ծննդաբերության ժամանակ երեխան ընկել է լոգարանի հատակի սալիկներին, եւ դրանից մի քանի րոպե անց, երբ ճիչը դադարել է, հավանաբար վախենալով ամուսնուց, դրել է տոպրակի մեջ եւ գցել աղբամանը»:

Հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կնոջ ցուցմունքները ստուգման փուլում են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11400 դիտում

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան