«Ախթալայի ԼՀԿ»-ն վնասել է շրջակա միջավայրը․ կփոխհատուցի 5 մլն դրամ․ նախարարություն

Բնապահպանության նախարարությունից հայտնում են,որ ս.թ. հունվարի 16-ից փետրվարի 4-ը ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ստուգում է անցկացրել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում, որի արդյունքում պարզվել է, որ ընկերությունը խախտել է՝

  1. ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ, 37-րդ հոդվածների հետեւյալ պահանջները.
  • իրականացվել է ջրօգտագործման թույլտվությունից ավել  ջրառ,
  • սահմանված կարգով չի իրականացվել  ջրառի հաշվառում,
  • չի մշակվել արդիական տեխնոլոգիաների կիրառման ջրային ռեսուրսների մոնիտորինգ, բարելավող եւ աղտոտման նվազեցման, կանխման միջոցառումներ,
  • չի մշակվել եւ իրականցվել ջրակորուստների կրճատման եւ նորմավորման ջրաքանակների արդյունավետ օգտագործման միջոցառումների ծրագիր,
  • 2017 թվականի վթարի հետեւանքով  արտադրական հոսքաջրերն աղտոտել են 200 մ2 հողային տարածք, ինչը ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պահանջով մաքրվել է,
  • նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է վարչական պատասխանատվություն 200.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաեւ հաշվարկվել է ջրային ռեսուրսների աղտոտման եւ ավել ջրառի համար ջրային ռեսուրսներին հասցված վնաս 3.070.914 ՀՀ դրամի չափով։
  1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ եւ 15-րդ հոդվածների պահանջները
  • մթնոլորտային օդ է արտանետվել թույլտվությունից ավել փոշի եւ առանց թույլտվության ածխածնի ազոտի օքսիդներ,
  • նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 80-րդ հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն 150.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաեւ մթնոլորտային օդին հասցված վնասը կազմում է 1.933.060 ՀՀ դրամ։
  1. «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 12-րդ եւ 13 –րդ հոդվածների պահանջները.
  • չի մշակվել թափոնների անձնագրերը եւ թափոնների գոյացման եւ տեղադրման սահմանաքանակները,
  • նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 2011 հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն 50.000 ՀՀ դրամի չափով։
  1. «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 61-րդ եւ 69-րդ հոդվածների պահանջները.
  • բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին սահմանված կարգով վճարները չեն կատարվել,
  • օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադրման եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների վճարները սահմանված կարգով չեն կատարվել,
  • նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 601-րդ հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն 150.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաեւ նախազգուշացում` խախտումները վերացնելու համար։

Այսպիսով՝ նշված խախտումներն առաջացնում են շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնում 5.003.974 ՀՀ դրամ եւ վարչական պատասխանատվություն` 200.000 ՀՀ դրամի չափով։

Տպել
1763 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել