Սերժ Սարգսյանի, Ուինսթոն Չերչիլի եւ Շարլ Դը Գոլի տարբերությունը

Արդեն երկար ժամանակ է` ՀՀԿ-ականները տարբեր մեսիջներ են ուղարկում, որ ապագա վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը, չնայած նրան, որ վերջինս մի քանի տարի առաջ հայտարարել էր, թե չի լինելու նախագահ, գուցե նաեւ վարչապետ` եթե երկրի կառավարման մոդելը «իր սրտով չլինի»: Այն, որ իշխանական թեւից որեւէ մեկը չի հերքում Սարգսյանի` վարչապետի պաշտոնը ստանձնելու հավանականությունը, հակասում է վերջինիս խոսքերին, ինչն էլ տարբեր կերպ մեկնաբանում ու արդարացնում են հանրապետականները:

Նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունը ոչ թե խոստում է եղել, այլ կոնկրետ մարդու ցանկություն: Իսկ Ազգային ժողովի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով նույն հայտարարության մասին, ասել է, որ Սարգսյանն առաջնորդվելու է պետական շահով, քանի որ, ի տարբերություն շատ այլ քաղաքական եւ սովորական գործիչների, նա պետական գործիչ է: Իսկ այդ հայտարարությունն արել է այլ ժամանակաշրջանում ու այլ իրողությունների պայմաններում։ Նա Սարգսյանի խոսքերն ու քայլերը արդարացնելու նպատակով վերջինիս անգամ համեմատեց համաշխարհային այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլն ու Շարլ դը Գոլը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի դիրքորոշման փոխմանը՝ Շարմանազովը նշեց, որ պատմության ընթացքում Չերչիլն ու Դը Գոլն էլ են սկզբում ասել մի բան, ապա, ելնելով պետական շահից, արել մեկ այլ քայլ: Եւ, Շարմազանովի խոսքով՝ եթե Սարգսյանն, այնուամենայնիվ, դառնա վարչապետի թեկնածու, որևէ խնդիր չի լինի:

«Հայկական ժամանակ»-ը պատմաբան Գեւորգ Մելքոնյանից ճշտեց, թե Չերչիլն ու Դը Գոլն իրենց քաղաքական գործունեության մեջ քանի՞ անգամ են իրենց հայտարարություններից հետ կանգնել եւ լրիվ այլ քայլ արել: Մելքոնյանը մեր զրույցում ասաց, որ նման բան Չերչիլի դեպքում մի քանի անգամ է եղել.

«Պետք է ասել, որ Չերչիլը նախ զինվորական էր, այնուհետեւ մի քանի կուսակցություն է փոխել: Մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ փոխել է նաեւ իր քաղաքական ուղղությունները: Եթե կարդաք իր հուշագրությունները, կտեսնեք, որ դրանք եղել են հատկապես Արեւմտյան Եվրոպայում՝ նույն Գերմանիայում վարվող քաղաքականության հետ կապված, այնինչ, եղել են դեպքեր, որ իր հայտարարությունները շատ տարբեր են եղել: Օրինակ՝ մի տեղ հայտարարություն է եղել, որ Գերմանիայի հետ գնում է համերաշխման, իսկ արդեն 1939 թվականից սկսած հենց Գերմանիայի հետ կապված հայտարարությունների տոնը լրիվ փոխվել է»,-ասաց Մելքոնյանը:

Պատմաբանը բացի Չերչիլից, խոսեց նաեւ Ջորջ Վաշինգտոնի մասին՝ նշելով, որ վերջինիս հայտարարություններում էլ ներքին քաղաքականության հետ կապված բավականին հակասական հայտարարություններ կան, իսկ տարիներ անց՝ այլ քայլեր:

Ինչ վերաբերում է Շարլ դը Գոլին, Մելքոնյանը մի դեպք է առանձնացնում.

«Դը Գոլը, ըստ էության, իշխանության եկավ Երկրորդ աշխարհամարտից հետո: Նա սկզբնական շրջանում արմատապես ընդունեց Խորհրդային Միության հետ հակասություններից զերծ մնալու տակտիկան: Այնուհետեւ արեւմուտքի ճնշումներից հետո Դը Գոլի հայտարարությունները Խորհրդային Միության նկատմամբ, հատկապես ուսանողական ցույցերից հետո, կտրուկ սկսեցին փոխվել: Այսինքն՝ Շարլ դը Գոլի հետ կապված արտաքին քաղաքականության մեջ նկատում ենք այդ փոփոխությունը՝ կապված Խորհրդային Միության հետ»,-մեր զրույցում ասաց Գեւորգ Մելքոնյանը:

Պատմաբանն իր խոսքում նշում է, որ քաղաքականության մեջ շատ հաճախ հանդիպող երեւույթ է, երբ գործիչները սկզբում մեկ այլ հայտարարություն են անում, ապա լրիվ ուրիշ քայլ:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե տարբեր չե՞ն արդյոք կուսակցություն փոխելն ու երկրի ղեկավարի պաշտոնը թողնելու մասին հայտարարելը, ապա դրանից հետ կանգնելը, Գեւորգ Մելքոնյանը պատասխանեց, որ կոմպետենտ չի համարում մեկնաբանել որեւէ մեկի խոսքը, եւ ինքը միայն պատմական մասով կարող է մեկնաբանություն տալ:

Այնուամենայնիվ նշենք, որ նշված օրինակներն ու Սերժ Սարգսյանի հայտարարությունը համեմատելի չեն, որովհետեւ Սարգսյանը խոսում է այն սկզբունքի մասին, որ մեկ անձը երրորդ անգամ չպետք է երկրի ղեկավար դառնա, մի բան որ քաղաքական գծի, կամ իրավիճակի փոփոխության հետ որեւէ կապ չունի:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 3-ի համարում:

Տպել
7876 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է