Պատերազմի անխուսափելիության գաղափարը արագորեն տարածվում է ադրբեջանական հասարակությունում: «Ղարաբաղի ուժային վերադարձի» մասին են խոսում ադրբեջանցի արդեն նաև հասարակական գործիչները: Մասնավորապես «անկախ լրագրող» Անար Հասանովը իր վրդովմունքն է հայտնել խաղաղ կարգավորման գործընթացի անարդյունավետությամբ: Հիշեցնենք, որ այս լրագրողը «անկախ» դարձավ, երբ 2017 թ. հունվարի 17-ին ՌԴ ԱԳՆ մամուլի ասուլիսի ընթացքում հարցրեց Սերգեյ Լավրովին՝ արդյո՞ք ինչ դիրք կզբաղեցի Մոսկվան, եթե Ադրբեջանը որոշի հակաահաբեկչական գործողություններ կատարել իր «օկուպացված» տարածքներում. կփակի՞ աչքերը, թե՞ կխառնվի Ադրբեջանի ներքին գործերին, ինչին ի պատասխան Լավրովը հայտարարեց, որ Ղարաբաղում իրավիճակն ու ռազմական գործողություններն Ադրբեջանի ներքին գործը չեն: Դրանից հետո Հասանովին հեռացրեցին ադրբեջանական LiderTV-ից:  Հասանովի կարծիքով այսօր էլ խնդրի լուծման միակ ճանապարհը ուժայինն է: Այսօր ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկու, հրապարակված հոդվածում նա կոչ է անում համախմբվել և սեփական երկրի ղեկավարությունից պահանջել վերադարձնել Ղարաբաղը:

Այս հայտարարությունը կարելի էր դասել պոպուլիստականների շարքին, և ուշադրություն չդարձնել դրա վրա: Սակայն Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի լրջության մասին են խոսում նաև Թալիշստանի ազգային հեռուստատեսության վերջին հաղորդումները, որոնցում կտրուկ աճել են անկախության մասին մտքերն ու կոչերը: Դրանցից մեկում խոսվում է հայերի հետ մոտալուտ պատերազմի ընթացքում թալիշների դերի մասին: Ըստ Թալիշական ազգային շարժման, որին պատկանում է հեռուստատեսությունը, ավելի հարմար պահ ազատագրական պայքար սկսելու համար չի լինի: Իսկ այն, որ պատերազմ լինելու է, նրանք չեն կասկածում. Ալիևն այլ ելք չունի: Պետք է ինչ-որ ձևով արդարացնել զենքի վրա ծախսված միլիարդները օրեցօր վատթարացող պայմաններում ապրող բնակչության առջև: Գալիք պատերազմը, ըստ ԹԱՇ-ի, Ադրբեջանի բնակչության շրջանում թափ հավաքող բողոքի ալիքի սանձման նպատակ է հետապնդելու:

Թալիշների մտքերը ևս հնարավոր է համարել ցանկությունն իրականության տեղ ներկայացնելու փորձ: Ի վերջո, այնպիսի զգացմունքային զգացմունքային գործում, ինչպես ազատագրական պայքարն է,  քարոզչությունն ու օբյեկտիվությունը հաճախ չեն համընկնում: Եւ այնուամենայնիվ, շատ փորձագետներ նույնպես տարբեր պատճառներով, անհնար են համարում խնդրի խաղաղ կարգավորումը: ԱՄՆ հետախուզության «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թվականի զեկույցում նշվում է, որ 2018 թ. Արցախի շուրջ լարվածությունը կարող է վերաճել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական գործողությունների: Պատճառների թվում նշվում էր երկու երկրներում ներքին ճնշումների ուժգնացումը: Իսկ այդ ճնշումներն առավել ուժգնանում են ներքաղաքական կարևոր իրադարձությունների ընթացքում, ինչպիսիք են նախագահի ընտրություններն Ադրբեջանում և վարչապետի նշանակումը Հայաստանում:  

Վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի կարծիքով Ադրբեջանը միակ ելքը ռազմական գործողություններ սկսելն է, քանի որ «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու խաղաղ ճանապարհ չկա: Նրա կարծիքով, չի բացառվում, որ ԱՄՆ-ը կանխատեսելով պատերազմ, իրականում ուզում է նպաստել դրա սկսվելուն: Ըստ փորձագետի, թեև Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրություն չեն առաջացնում ԱՄՆ-ի մոտ, դա հարված կլինի Ռուսաստանին: Ուստի նա չի բացառում, որ ԱՄՆ-ը կփորձի պատերազմի սադրել Ադրբեջանի միջոցով:

The Hill ինտերնետ պարբերականում ԱՄՆ արտաքին քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանքը հնարավոր պատերազմի մեղքը բարդում է Ռուսաստանի վրա: Ըստ Բլանքի պատերազմը ձեռնտու է Ռուսաստանին, որը, օգտագործելով ղարաբաղյան հիմնախնդիրը, լուրջ ճնշում է գործադրում Հայաստանի վրա: Նրա կարծիքով ԱՄՆ-ը պետք է աջակցի կողմերին բարդ փոխզիջումների գնալու հարցում և ապահովի Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը:

Պատերազմից խուսափելու, կամ ավելի ճիշտ այն անորոշ ժամանակով հետաձգելու համար, մեր դիվանագետները պետք է ծավալուն աշխատանք կատարեն: ԱՄՆ և Ռուսաստանի հարաբերությունների լարման ֆոնին խուսավարման հնարավորությունները կտրուկ նվազում են: Նման բարդ իրավիճակից հաղթող դուրս գալու համար անհրաժեշտ է հասկացնել հետաքրքրված կողմերին, առաջին հերթին գերտերություններին, որ անելանելի վիճակում մենք պատրաստվում ենք խաղալ սեփական խաղը, այսինքն կարող ենք այս տարածաշրջանում խառնել նաև իրենց խաղաքարտերը:

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 2-ի համարում:

Տպել
9493 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց