Թեյից անալիզ վերցնելիս գործիքները լա՞վ էին ախտահանված. տեսչական մարմինը ստուգումներ է արել

Արարատի մարզի Մասիս քաղաքի բժշկական կենտրոնում թեյով պատրաստված հեղուկը անալիզի հանձնելու աղմկահարույց դեպքից հետո լաբորատորիայի բոլոր աշխատակիցները դեռ շարունակում են աշխատել: Իսկ հարցերը, թե ինչպես պատահեց, որ փորձաքննության հանձնված թեյից մեզի անալիզին համապատասխանող եզրակացություն ստացվեց կամ մեկ անձի արյան տարբեր չափաբաժինների վերաբերյալ ստացվեցին ոչ նույնական արդյունքներ, պատասխան առայժմ չունեն:

Փետրվարի առաջին օրերին հայտնի դարձավ, որ Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը աշխատակիցներին ստուգելու նպատակով իր արյունը լաբորատորիա է հանձնել երեք տարբեր անուններով եւ ստացել իրարից տարբերվող երեք պատասխան: Լաբորատորիա է ուղարկել նաեւ թեյից ու պանրից պատրաստված մի խառնուրդ՝ «մեզի» անալիզի համար: Ստացվել է մեզի անալիզին համապատասխանող պատասխան՝ անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով` լեյկոցիտներ, էրիթրոցիտներ, էպիթելեր:

Դրանից հետո պարզվեց, որ հաստատության ղեկավարությունը լաբորատորիայի բոլոր 15 աշխատակիցներին համարում է գործին առնչվող. նրանց մի մասը, ընդառաջ գնալով ակնարկներին, անձամբ է աշխատանքից ազատման դիմում գրել, մյուսները, օրենքով սահմանված կարգով ծանուցվել են առաջիկայում աշխատանքից ազատվելու մասին:

Կատարվածը հանրային հնչեղություն ստանալուց հետո առողջապահական տեսչական մարմինը հայտարարեց, որ Մասիսի բժշկական կենտրոնում իրականացնելու է ստուգումներ: Բայց, ինչպես պարզվեց տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Գոհար Փանաջյանի հետ մեր զրույցից, ուսումնասիրությունները չեն առնչվել խնդրո առարկա հարցերին:

Առողջապահական տեսչական մարմնին հետաքրքրել է ոչ այն, թե ինչպես կամ ինչու է թեյի ու պանրի խառնուրդից մեզի անալիզի պատասխան ստացվել կամ ինչպես է հնարավոր եղել, որ միեւնույն մարդու արյան տարբեր չափաբաժինների հետազոտությունից ստացվեն իրար հակասող եզրակացություններ, կամ արդյո՞ք փորձաքննության հանձնվածն իսկապես թեյ է եղել, իսկ արյունը՝ նույն մարդունը: Առողջապահական տեսչական մարմինը չի փորձել պարզել նաեւ, թե Մասիսի բժշկական կենտրոնում գործող լաբորատորիայի հագեցվածության պայմաններում հնարավո՞ր էր ստանալ արյան անալիզի նույնական եզրակացություն կամ արդյո՞ք չեն ոտնահարվել լաբորատորիայում աշխատող մասնագետների իրավունքները, երբ բոլորի գլխին կախել են գործազուրկ դառնալու վտանգը:

Գոհար Փանաջյանը նկատեց, որ այդ հարցերին առնչվող ուսումնասիրությունները չեն մտնում տեսչական մարմնի կանոնադրական գործառույթների մեջ: Փոխարենը այս մարմինը, ըստ էության փորձել է պարզել, թե ասենք, թեյի անալիզից մեզին բնորոշ եզրակացություն ստանալիս արդյո՞ք գործիքները լավ ախտահանված են եղել, կամ արդյո՞ք բժշկական փաստաթղթերը լրացվել են սահմանված կարգի համաձայն:

«Մեր լիազորությունների շրջանակներում, որոնք վերապահված են տեսչական մարմնին, մենք ունեինք հարցերի որոշակի շրջանակ՝ հիմնականում հասկանալու համար՝ իրենց աշխատանքները, որոշակի նորմերի պահպանման հետ կապված, կատարո՞ւմ են, թե՞ ոչ: Մասնավորեցնեմ: Տեսչական մարմնի լիազորությունները հետեւյալն են՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում ուսումնասիրել, արձանագրել, թե ցանկացած բժշկական փաստաթուղթը ճի՞շտ է լրացվում, ճի՞շտ է պահպանվում եւ շրջանառվում: Դա մեկ: Երկրորդը՝ կան հիգիենիկ եւ հակահամաճարակային որոշակի նորմեր, որոնցով կարգավորվում է ցանկացած բուժական գործունեություն, այդ թվում՝ լաբորատոր ծառայություն: Մենք նաեւ նպատակ ենք ունեցել հասկանալու՝ այդ նորմերի շրջանակներում իրենք ճի՞շտ են իրականացնում իրենց գործառույթները, թե՞ ոչ»,- ասաց առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ իրենք գործել ենք տրված լիազորությունների շրջանակներում եւ չեն արել մի բան, որը թույլատրված չէ օրենքով:

«Մեզ թույլատրված է ուսումնասիրել բժշկական փաստաթղթերի լրացման ձեւը եւ հիգիենիկ, հակահամաճարակային նորմերին համապատասխանությունը, օրինակ՝ բժշկական թափոնների ոչնչացումը կամ բժշկական իրերի մաքրման, ախտահանման աշխատանքներ, իրականացվել են նորմերին համապատասխա՞ն, թե՞ ոչ: ...Ուսումնասիրության արդյունքներն արդեն ամփոփված են, մենք պատրաստում ենք տեղեկանք, որը սահմանված ժամկետներում կուղարկվի բժշկական կենտրոնի տնօրինությանը՝ որոշակի առաջարկներով: Եվ իհարկե առողջապահության նախարարին նույնպես մենք այդ մասին առանձին գրությամբ անպայման տեղյակ ենք պահում»,- շարունակեց տիկին Փանաջյանը:

Մասիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սահակյանից էլ տեղեկացանք, որ լաբորատորիայի աշխատակիցներից ոչ մեկը դեռ աշխատանքից չի ազատվել: Նախ, ըստ նրա, սպասում են բժշկական կենտոնում իրականացված քննությունների եզրակացությանը եւ հետո դեռեւս չի լրացել աշխատակիցներին աշխատանքից ազատելու եւ այդ մասին նրանց ծանուցելու միջեւ օրենքով նախատեսված ժամանակահատվածը:

Արմեն Սահակյանը նշեց, որ կենտրոնում քննություն են իրականացնում նաեւ իրավապահները:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 3-ի համարում:

Տպել
3178 դիտում

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով