Երևան
12 °C
Երեւան քաղաքի Մոսկովյան 22 հասցեում շինարարական աշխատանքներ են սկսվել: «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը տեղում արձանագրել է, որ «Գիտնականի տուն» անունը կրող գեղեցիկ շինության տարածքում շինաշխատանքների մասին պաստառ է փակցվել: Ցանկապատված շինության հետնամասում քարեր են կուտակված, հողային աշխատանքներ են կատարվում: Մենք մեկ ամսի առաջ գրել էին, որ շենքը ձեռք է բերել հայտնի մեդիամագնատ, «Քոմեդի քլաբ» նախագծի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը:
Շինարարություն սկսելու մասին պաստառում թերի տեղեկություններ են ներկայացված: Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրված պաստառի վրա ընդամենը գրված է. «Շին. թույլտվություն՝ N 01/18-Հ-830-10, տրված՝ 16.02.2018 թ.»: Կառուցապատող ընկերության կամ ֆիզիկական անձի մասին՝ զրո տեղեկատվություն, բացակայում է նաեւ շինարարության արդյունքում կառուցվելիք շինության նախագիծը: Նշված տեղեկությունները պարտադիր հրապարակման են արժանի, սակայն չգիտես ինչու, դա փորձում են գաղտնի պահել:
Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե ինչու է թերի ներկայացված կառուցապատման ազդագիրը: Քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեր զրույցում ասաց, որ սխալմամբ պաստառի վրա գրվել է շինթույլտվություն: Իրականում տրվել է քանդման թույլտվություն: Գեւորգյանը հատուկ նշեց, որ քանդման թույլտվությունը չի վերաբերվում շենքին, այլ շենքի բակում գտնվող խիպարներն են քանդման ենթակա: Մեր հարցին, թե ո՞վ է դիմել քանդման թույլտվության համար, Արթուր Գեւորգյանը պատասխանեց, որ դիմում ներկայացնողի անուն ազգանունը Լիլիթ Հակոբյան է: Վերջինիս կապը Արթուր Ջանիբեկյանի հետ մեզ չհաջողվեց պարզել:
Հիշեցնենք, մենք գրել էինք, որ Երեւան քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նոր սեփականատեր ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Մոսկովյան 22 հասցեում տեղակայված «Գիտնականի տուն» կոչվող եռահարկ շենքը գնել է «Comedy Club Production»-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը: Տեղեկությունը անձամբ Ջանիբեկյանից ստուգելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան:
Առեղծվածային պատմություն ունեցող «Գիտնականի տուն»-ը 1995 թվականին կառավարության որոշմամբ օտարվել է Հունաստանի կառավարությանը՝ տեղում դեսպանատուն ստեղծելու նպատակով: Մինչեւ 2016 թվականը հունական կողմը որեւէ քայլ չի ձեռնարկել շենքը պահպանելու ուղղությամբ, որը բավականին անմխիթար տեսք ունի: 2016 թվականի մայիսին Հունաստանի ակտիվների զարգացման հիմնադրամը գեղեցիկ շինությունը վաճառքի էի հանել:




Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT