Արթուր Ջանիբեկյանը գնել է Երեւանի ամենագեղեցիկ եւ հին շենքերից մեկը (լուսանկարներ)

Երեւան քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նոր սեփականատեր ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Մոսկովյան 22 հասցեում տեղակայված «Գիտնականի տուն» կոչվող եռահարկ շենքը գնել է «Comedy Club Production»-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը: Տեղեկությունը անձամբ Ջանիբեկյանից ստուգելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան:

Առեղծվածային պատմություն ունեցող «Գիտնականի տուն»-ը 1995 թվականին կառավարության որոշմամբ օտարվել է Հունաստանի կառավարությանը՝ տեղում դեսպանատուն ստեղծելու նպատակով: Մինչեւ 2016 թվականը հունական կողմը որեւէ քայլ չի ձեռնարկել շենքը պահպանելու ուղղությամբ, որը բավականին անմխիթար տեսք ունի: Մեզ հայտնի դարձավ, որ 2016 թվականի մայիսին Հունաստանի ակտիվների զարգացման հիմնադրամը գեղեցիկ շինությունը վաճառքի է հանել:

Հիմնադրամի հայտարարության մեջ ասված էր. «Հունաստանի Հանրապետության ակտիվների զարգացման հիմնադրամը (HRADF) հայտարարում է բաց միջազգային մրցույթ՝ Մոսկովյան փողոց 22, Երևան, Հայաստան հասցեում գտնվող անշարժ գույքի վաճառքի համար: Գույքը տեղակայված է Երևան քաղաքի փոքր կենտրոնում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Կասկադի հարևանությամբ: Գույքը բաղկացած է 1156.7 ք/մ մակերեսով մեկ հիմնական եռահարկ շենքից, 361.7 ք/մ ընդհանուր մակերեսով չորս առանձին օժանդակ շինություններից և 1985.95 ք/մ մակերեսով հողատարածքից: Գնման առաջարկները կընդունվեն Հունաստանի Հանրապետության ակտիվների զարգացման հիմնադրամի (HRADF) կողմից մինչև ս.թ. հունիսի 24-ին՝ ժամը 19:00-ը»:

Հիմնադրամը շենքի վաճառքի հարցում Հայաստանում համագործակցել է «Բարս» անշարժ գույքի գործակալության հետ: Գործակալության տնօրեն Մարինա Չատինյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ շենքը վաճառվել է, սակայն գնորդի մասին տեղեկություն չհայտնեց: «Շենքը վաճառքի չի, 2016 թվականին է եղել հայտարարությունը: Շենքը վաղուց վաճառվել է եւ անհատի սեփականություն է»,- ասաց Մարինա Չատինյանը: Հարցին՝ սեփականատերը Արթուր Ջանիբեկյա՞նն է, նա պատասխանեց. «Ես անշարժ գույքի ընկերության ղեկավար եմ, ո՞նց եք կարծում՝ ես իմ գնորդների մասին պետք է ինֆորմացիա տարածե՞մ, ո՛չ: Ինձ թվում է՝ դուք ինձ շատ լավ հասկանում եք: Դա գաղտնիք չի բացարձակ, բայց ես նման ինֆորմացիա չեմ տալիս: Իսկ ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով է եղել գնորդը: Հավատացեք, այնտեղ այլանդակություն չի կառուցվելու: Ես ձեր նման սրտացավ երեւանցի եմ, իմ քաղաքը շատ սիրող ու բնականաբար՝ ես բացարձակ չէի ուզի, որ նման գեղեցիկ շենքը դառնար այլանդակ շինություն: Հավատացեք, շենքը կկարգավորվի եւ շատ գեղեցիկ կվերապրի, իր տեսքը նորից կստանա: Երեւանցիներով միայն ուրախ կլինենք»:

«Գիտնականի տուն» կոչվող շինության մասին տեղեկությունները սուղ են: Բաց աղբյուրների ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ շենքը կառուցվել է 1950-ականներին։ Շենքը կառուցված է ռուսական կլասիցիզմի ոճով։ Ունի երեք հարկ։ Երկրորդ և երրորդ հարկի լուսամուտները եզերված են դեպի երրորդ հարկի քիվերի հարթակները ձգվող սյուներով, որոնք վերևում զարդարված են խոյակներով։ Աջ և ձախ կողմի քիվերի հարթակները վերևում միանում են կամարով։ Երրորդ հարկի լուսամուտն ունի պատշգամբային լուծում։ Շենքի ընդհանուր մակերեսը 1156.7 ք/մ է։ Շենքին կից կան չորս օժանդակ շինություն, որոնց ընդհանուր մակերեսը 361.7 ք/մ է, հողատարածքը կազմում է 1985.95 ք/մ։

Շենքը պատկանել է Գիտությունների ազգային ակադեմիային։ Սկզբում այդտեղ է գործել 1955-1956 թթ. հիմնադրված Արմենակ Մնջոյանի լաբորատորիան, որի հիման վրա ստեղծվել էր Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը։

1962-1981 թթ շենքում է գործել Քիմիական ֆիզիկայի լաբորատորիան, որը 1975 թվականից կոչվել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։ Սակայն 1981 թ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համար կառուցվեց նոր շենքը, և ինստիտուտը տեղափոխվեց։ Շենքը հանձնվեց Գիտությունների ազգային ակադեմիայի կիրառական պրոբլեմների բաժնին, որը հետագայում դարձավ ինստիտուտ։ 1982-1983 թթ ինստիտուտի մի մասը տեղափոխվեց այլ շենք, մյուս մասն էլ մնաց տեղում։ Ինստիտուտին կից գործել է նաև փորձարարական գործարան, որն աշխատել է մինչև 1992 թ.։ Որոշ տեղեկությունների համաձայն, շենքի ստորգետնյա հարկերում ռադիոակտիվ նյութեր են եղել, որոնք պայթել են: Ճառագայթումը կանխելու համար ստորգետնյա հարկերն ամբողջությամբ բետոնապատվել են:

Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը ծրագրում էր շենքը դարձնել գիտնականի տուն, որտեղ պետք է հավաքվեին գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից, անցկացվեին գիտաժողովներ, հանդիպումներ և քննարկումներ։ 1981 թ. շենքի մուտքի մոտ փակցվեց «Գիտնականի տուն» գրությամբ ցուցանակ:

Մամուլում 2016 թվականին մի հրապարակում կա, որտեղ շենքի հարեւանությամբ ապրող մարդկանցից մեկը լրագրողին պատմել է, որ հումորիստ եւ հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը նույն թվականին կանգնել է շենքի մոտ, ուշադիր զննել այն:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 30-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
27156 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին