ԵՊՀ-ի ճաշացանկի գները փոխվել են, շուտով թեքահարթակներ կլինեն. հանդիպում ուսանողների հետ

02/03/2018 schedule20:15

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտոր Արամ Սիմոնյանի և ուսանողների հանդիպումը:
ՈՒԽ նախագահության, ՈՒԳԸ ղեկավար կազմի, ինչպես նաև ուսանողական այլ հանձնաժողովների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումների հիմնական նպատակն է համալսարանի ղեկավարի հետ քննարկել ուսանողությանն անհանգստացնող խնդիրները, ներկայացնել առաջարկներ ու տալ համապատասխան լուծումներ:

Արամ Սիմոնյանը երիտասարդ համալսարանականներին ողջունեց և շնորհակալություն հայտնեց հանդիպումներ կազմակերպելու, ինչպես նաև բուհի գործունեության տարբեր բնագավառների գործընթացների հանդեպ հետևողական լինելու համար:

Բուհի ղեկավարը նշեց, որ գրեթե բոլոր հարցերին լուծում է տրվել: Մասնավորապես ֆակուլտետների դեկանատներին բաժանվել են դեղատուփեր՝ առաջին օգնության համար նախատեսված դեղորայքով, 7-րդ մասնաշենքում կգործի 3-րդ բուժկետը, Կենսաբանության ֆակուլտետի բուֆետն առաջիկայում կսկսի աշխատանքները, մի շարք ֆակուլտետներին կհատկացվեն նոր գրատախտակներ, կտեղադրվեն աղբամաններ և այլն:

«Բոլորին առաջարկում եմ ծանոթանալ 2016-2020 թթ. համար ընդունված ռազմավարական ծրագրին, որը տեղադրված է բուհի կայքում: Դա չի նշանակում, որ երիտասարդների առաջարկները չեն քննարկվելու կամ անտեսվելու են: Սակայն ուսանողները նույնպես պետք է ծանոթ լինեն գործընթացներին ու պատկերացնեն այն ահռելի աշխատանքը, որն իրականացվում է ղեկավար կազմի կողմից»,- հավելեց
ռեկտորը և ընդգծեց, որ Մայր բուհը միակ համալսարանն է, որի գործունեությունը՝ ընդհուպ բյուջե, բաց է հասարակության համար:

Այնուհետև ուսանողներն իրենց հարցերն ուղղեցին բուհի ղեկավարին: Ուսանողական կառույցների ներկայացուցիչների հարցերը բազմաբովանդակ էին ու տարաբնույթ:

ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ արդեն իսկ նկատելի փոփոխություններ են արձանագրել հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրների ուղղությամբ: Ուսանողների շրջայցի արդյունքում պարզվել է, որ կենտրոնական մասնաշենքի և 7-րդ մասնաշենքի բուֆետներում գնային փոփոխություններ կան, փոփոխության են ենթարկվել նաև ճաշացանկերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանի հետ, ըստ որի՝ ընթերցասրահները աշխատելու են մինչև 19:00-ը և բաց են լինելու նաև շաբաթ օրերին (10:00-16:00): Այդ կապակցությամբ պարզաբանում ներկայացրեց Ե. Միրզոյանը՝ նշելով, որ այս կարգը ժամանակին գործել է, սակայն ուսանողների հոսքի նվազման պատճառով դադարեցվել է: «Ներկայումս գրադարանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում: Մասնավորապես ֆակուլտետներից հավաքագրվել է ուսանողներին անհրաժեշտ գրականության ցանկը, հաշվառել ենք դրանք և առաջիկայում կունենանք
աշխատանքային տվյալներ: Իրականացվում է նաև այն գրքերի թվայնացման աշխատանքները, որոնք մեծ պահանջարկ ունեն»,- ասաց Ե. Միրզոյանը:

Ռեկտորը հավելեց նաև, որ գրադարանն առաջիկայում կհամալրվի նոր գույքով և տեխնիկայով: Դ. Ափոյանը նշեց, որ ուսանողներից մեկը նախատեսում է շուրջ 70 անուն գիրք նվիրաբերել Հայ բանասիրության ֆակուլտետի գրադարանին, ինչի մասին գոհունակություն հայտնեց բուհի ղեկավարը:

Ուսանողներից մեկը հայտնեց, որ  ուսանողները չգիտեն՝ ուսումնական գործընթացի, բուհի կառուցվածքի և այլ անհրաժեշտ ինֆորմացիայի պակասի համար ում դիմեն: «Կառույցը շատ մեծ է, ուստի առաջարկում ենք նորեկների համար ճանաչողական հանդիպումներ կազմակերպել և ներկայացնել ընթացակարգեր: Մեր ուժերով մենք կարող ենք դա իրականացնել«:

Ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունելի համարեց առաջարկը: «Ժամանակին մենք ունեինք առաջին կուրսեցիների համար նախատեսված թղթապանակ, որտեղ կար բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը: Դուք կարող եք նորեկներին հորդորել՝ մեր կայքի միջոցով ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Ներկայացրե՛ք ծրագիր, այն կքննարկվի և կպատրաստենք նոր փաթեթներ»:

 

Տպել
2288 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը