Եթե ժողովրդի կամարտահայտությունը լինի, դա կավարտվի իշխանափոխությամբ. Փաշինյան (տեսանյութ)

«Այսօր Հայաստանի Ազգային Հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Վազգեն Սարգսյանը երրորդ հանրապետության պատմության առանցքային դեմքերից մեկն է եւ Ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակների սիմվոլներից մեկը»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Մի առիթով վերջերս խորհրդարանում ասել եմ, որ Վազգեն Սարգսյանի թողած տարածաշրջանի ամենաուժեղ բանակը Սերժ Սարգսյանը վեր է ածել, տարածաշրջանի ամենաուժեղ թղթապանակի, նկատի ունեմ, որ 2016 թվականին պարզվեց, որ մեր բանակը կռվում է 80-ականների զենքերով, եւ փոխանակ բանակը ժամանակակից սպառազինությամբ համալրելու, Սերժ Սարգսյանը բազմաթիվ անհեթեթ պայմանագրերով էր ապահովել Հայաստանի անվտանգությունը, եւ թե ինչպես դա գործեց գործնականում տեսանք բոլորս»,- նշեց Փաշինյանը։

Նա նշեց, որ Վազգեն Սարգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ գնաց, եւ դա բացի ՀՀ-ի համար մութ եւ սեւ օր լինելուց, նաեւ Սերժ Սարգսյանի ձախողում համարեց։ Փաշինյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը այդ ժամանակահատվածում լինելով Ազգային Անվտանգության նախարար, պարտավոր էր ԱԺ պատգամավորների, վարչապետի, ԱԺ նախագահի, փոխնախագահների անվտանգությունը պահպանել, եւ դա հետեւանք էր, որ Սերժ Սարգսյանն իր աշխատանքային պարտականությունները՝ Ազգային անվտանգության նախարար կարգավիճակում պատշաճ չի կատարել։

Փաշինյանը նշեց, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմում՝ Սերժ Սարգսյանը լինելով գերագույն գլխավոր հրամանատար, նախորդ ժամանակաշրջանում իր աշխատանքային պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչը հանգեցրել է հայկական կողմի համար՝ տարածքային կորուստների, որը աննախադեպ էր 1994 թվականի զինադադարի կնքումից հետո։

Հարցերին, թե ԵԼՔ-ում որոշում կա՞ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքար սկսելու ձեւաչափի վերաբերյալ եւ արդյո՞ք ինչպես նա ժամանակին նշել է, թե մեկ շաբաթում հնարավոր է իշխանափոխություն անել, հիմա եւս այդ կարծիքին է, եւ արդյո՞ք հնարավոր է, որ դա տեղի ունենա ապրիլի 9-16-ը ընկած ժամանակահատվածում, Փաշինյանը պատասխանեց.

«Ժամանակացույցով է այդպես  սահմանված եւ շատ կոնկրետ ժամանակաշրջան է՝ ապրիլի 9-ից 17-ը։ Ինչ վերաբերվում է մի շաբաթվան, ես ասել եմ, որ այն ժամանակ, երբ ես կհայտարարեմ, որ սկսվում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործընթաց, դրա համար պետք է այդ գործընթացը իրականացվի մի շաբաթում։ Տվյալ դեպքում, ապրիլի 9-ից մինչեւ 16-ը ընկած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը պետական կառավարման համակարգում ոչ մի պաշտոն չի ունենալու։ Եթե որեւէ պարագայում ընտրություններում՝ ընտրություններից դուրս՝ կլինի ժողովրդի կամարտահայտություն այդ պարագայում շատ կարճ ժամանակ է պետք, այդ կամարտահայտությունը իրականություն դարձնելու համար։ Եթե չլինի ժողովրդի կամարտահայտություն իշխանափոխությունը կլինի անհնար»,- ասաց նա եւ նշեց, որ ԵԼՔ-ում դեռ որոշում չունեն պայքարի ձեւաչափի վերաբերյալ։

Հարցին, թե ե՞րբ կունենան որոշում ԵԼՔ-ում, Փաշինյանը նշեց, որ կարծում է այս շաբաթվա ընթացքում բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն, քանի որ ժամանակն է հուշում, որ այդպես պետք է լինի։

Հարցին, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հայտարարել, որ ցանկանում է վարչապետ լինել եւ հանրապետականներն էլ ասում են՝ դեռ կոնկրետ որոշում չկա, ինչպե՞ս է պարզելու, որ կա նման որոշում, որ այդ որոշման շուրջ արդեն իսկ ժողովրդին դուրս բերի փողոց, Փաշինյանը պատասխանեց. «Ես ԱԺ-ում հայտարարություն եմ արել, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել, եւ ՀՀԿ-ականները չեն հերքել դա։ Հաջորդը՝ օրենսդրական փոփոխությունները հուշում են այդ մասին, որովհետեւ այսպես երգիծական ժանրով օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում վարչապետի ընտրությունները մայիսի 2-ից տեղափոխվել են ապրիլի 17»։ 

Հարցին, թե ի՞նչ հետեւություններ է արել Մարտի 1-ից եւ ունի իր համար ճանապարհային քարտեզ, թե ի՞նչ է անելու, Փաշինյանը պատասխանեց.

«Ես ասում եմ, որ եթե կլինի ժողովրդի այնպիսի կամարտահայտություն, որը եղել է 2008 թվականի փետրվարին, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ։ Այսինքն՝ ես շատ պարզ բան եմ ասում: Ո՞վ է իշխանության տերը ՀՀ-ում՝ ժողովուրդն է իշխանության տերը։ Եթե մենք, օրինակ, որոշումների կայացման արդյունքում կունենանք այնպիսի հրապարակ, որը մեզ թույլ կտա ասել, որ դա պատվիրակված հրապարակ է Հայաստանի ժողովրդի կողմից, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ։ Եթե կպարզվի, որ այս խնդիրը չի հուզում ՀՀ քաղաքացիներին, ես ասել եմ, մենք ստիպված կլինենք արձանագրել այդ ստատուս քվոն»,- պատասխանեց Փաշինյանը։

«Ես կարծում եմ, որ մեր դերը տվյալ դեպքում պրոբլեմը արձանագրելն է, իսկ պրոբլեմը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետն է եւ նրա 2014 թվականի ապրիլի 10-ի հայտարարության հետ հակասությունը։ Մեր խնդիրը պրոբլեմը արձանագրելն է, եւ ժողովրդին պրոբլեմի լուծման նկատմամբ դիրքորոշում արտահայտելու հնարավորություն տալն է։ Կա ճանապարհային քարտեզի նախագիծ՝ գրավոր, որը քննարկվում է ԵԼՔ դաշինքում եւ ոչ միայն ԵԼՔ դաշինքում, քննարկվում է նաեւ կուսակցություններում առանձին վերցված»,-շարունակեց ԵԼՔ խմբակցության ղեկավարը։

Հարցին, թե 2008 թվականի փետրվարին, երբ լեփ-լեցուն էր հրապարակը, այդ պատվիրակվածությունը կա՞ր, Փաշինյանը նշեց, որ այդ ժամանակ պատվիրակվածությունը կար, բայց որոշում կայացնողը ինքը չէր։ 

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ժողովուրդը հավաքվի Ազատության հրապարակում, պրոցեսը սկսվի, եւ վերջում պարզվի, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չի ուզում դառնալ։

«Նման սցենարը ես այս պահին հավանական չեմ համարում։ Նման սցենար հավանական եմ համարում միայն ժողովրդի ճնշման ներքո։ Անցում ենք կատարում վարչապետական դիկտատուրայի համակարգի, իսկ նման համակարգ միայն Սերժ Սարգսյանի համար կարող է ստեղծվել»,- ասաց Փաշինյանը։

Ճշտող հարցին, թե այսօ՞ր է քաղհասարակության հետ հանդիպելու, Փաշինյանը դրական պատասխան տվեց, նշելով, որ ժամը 18։30-ին Ազատության հրապարակում։

Տպել
3477 դիտում

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու