«Ընչի բդի մարդն իմանա, որ կնկա ատամները պրոթեզ են». ահաբեկել են գյումրեցի ատամնաբույժներին

Գյումրիում ատամնաբույժները բողոքի ակցիա կազմակերպեցին, եկան Շիրակի մարզպետարան, որ մարզպետ Արթուր Խաչատրյանին մի նամակ փոխանցեին եւ տեղեկացնեին, որ դեմ են կառավարության որոշմանն ու վաղվանից չեն անցնի առողջապահական համակարգի էլեկտրոնային կառավարմանը: Լրագրողների հետ զրույցում ատամնաբույժներն ասացին, որ անորոշության մեջ են: Նրանց մի մասին էլեկտրոնային տարբերակով «Արմեդ» ընկերությունն ուղարկել է ծանուցում, համաձայն որի՝ վաղվանից պետք է աշխատանքները կազմակերպեն էլեկտրոնային տարբերակով:

«Ինչ-որ մի Արմեդ կազմակերպություն կա, որի ծագումն ու պատմությունն անհայտ է, զանգում է բժիշկներին, որոնք տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներ են եւ ահաբեկում են, որ էս կանենք, էն կանենք, կզրկենք լիցենզիայից, կտուգանենք: Ո՞վ է էդ կազմակերպությանը, որ նման սպառնալիքով հանդես է գալիս, արդյո՞ք ինքը էդ լիազորություններն ունի, եթե այո, ապա որտեղ է դա հավաստված, երրորդ, մարդիկ նամակ են ստանում առանց պետական որեւէ պայման հաստատող վավերակնիքի, սա ի՞նչ է»,- բողոքեց ՇՄ առեւտրարդյունաբերական պալատի նախագահ Կարեն Պետրոսյանը:

Մինչ մարզպետարանի դիմաց ատամնաբույժները վրդովված քննարկում եւ Շիրակի մարզպետի հետ հանդիպում էին պահանջում, նրանց մոտեցավ ՇՄ առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունին:

«Ես, ճիշտն ասած, առավոտ ժամը 7-ին ֆեյսբուքից եմ իմացել էս մասին եւ զարմացել եմ: Մարզպետարանը կամ մարզպետն իրենց  եւ խնդրի հետ որեւէ կապ չունեն, բայց հիմա, եթե հարցեր են առաջացել, մենք կընդունենք նրանց, կխոսենք, կքննարկենք, ինչով կարող եմ, ես իրանց կողքին կանգնած եմ»,- ասաց նա:Ատամնաբույժներն իրենց ընդդիմության առաջին պատճառ նշում են այն, որ մարդու անձնական կյանքի գաղտնիությունը խախտվում է:

«Համակարգը պահանջում է դիմողի տվյալների հանգամանալից մուտքագրում, անուն-ազգանունից սկսած, մինչեւ առողջական վիճակի մանրամասն նկարագրություն, ընդունած եւ նշանակված դեղերի մասին ինֆորմացիա: Սա շատ վտանգավոր երեւույթ է: Ծրագրի միջոցով ցանկացած մեկը, ով գրանցված է քարտով կարող է այդ ինֆորմացիային հասանելի լինել ու տեսնել, թե տվյալ անձն ինչ բժշկի մոտ ինչ խնդիր է ունեցել, որտե՞ղ է բուժվել, ինչ հիվանդություն է ունեցել: Այս ամենը կդառնա մասսայական եւ կառավարել չի լինի: Եթե բժիշկները միայն օգտվեին, լավ,  բայց եթե պիտի օգտվի միջին բուժպերսոնալը կամ ինչ-որ օպերատորներ, օպերատորն էլ ինքը մասնագետ չէ, ուստի՝ բժիշկն իր ինֆորմացիան կառավարել չի կարողանա եւ դրա տերը չի լինի այլեւս»,- բողոքեց ատամնաբույժ Էմիլ Ավետիսյանը:

Առաջնային է նաեւ ազգային անվտանգության խնդիրը: Որոշմամբ պարտադրվում է յուրաքանչյուր դիմողի համար լրացնել անձնական տվյալներ, նաեւ կոնտակտային տեղեկատվություն: Քանի որ աշխատանքը համացանցով է, սա, ըստ բժիշկների, լուրջ ռիսկայնություն ունի: Եթե հակերային հարձակում լինի, կամ այլ խնդիր, տվյալների ամբողջական բազան կարող է վերանալ, կամ հայտնվել թշնամու ձեռքում:

Նեղ անձնական հարցեր էլ կան: «Ըսենք թե կնկա ատամները պրոթեզ են, ամուսինն էլ չգիտի, մանավանդ, որ հիմա էնպիսի պրոթեզներ կան, որ չի զգացվում, եթե ամուսինն ուզենա, կարող է մտնել համակարգ, բացել, նայել, տեսնել ու էդ ընտանիքում լուրջ խնդիրներ կեղնին, բայց ինչի՞ համար, ընչի բդի ամեն մարդ գիտենա, թե օրինակ ես ինչ բժշկի մոտ եմ գնացել, ինչ հիվանդություն եմ ունեցել, կամ ունիմ, սխալ է ըսիգ»,-հայտարարեցին ատամնաբույժները:

Բժիշկները նաեւ ընդգծեցին, որ ֆինանսական դժվարություններ կունենան, քանի որ հավելյալ ծախսեր է պահանջվում: «Մինչեւ 140.000 դրամի ֆինանսական բեռ է ավելանում: Եւ սա մեկ բժշկի հաշվարկով: Չի բացառվում, որ նման ծախսին շատերը չեն դիմանա եւ հնարավոր է ատամնաբուժարանների մեծ մասը փակվեն, կամ բժիշկները չկարողանան այլեւս աշխատել»,- ասացին նրանք: Ինչո՞ւ Երեւանի մասնագետները չեն միանում բողոքին, գյումրեցի ատամնաբույժները պատասխանեցին, ում հետ խոսել են, դեմ են կառավարության որոշմանը, բայց ինչպես միշտ կայծը Գյումրիից են սպասում:

Այնուհետեւ քննարկումը շարունակվեց Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանի աշխատասենյակում, մարզպետը Գյումրիում չէր: Խոսեցին, քննարկեցին, նամակը կարդացին: Փոխմարզպետն ասաց՝ գնացեք,  նամակը վերաշարադրեք, գրեք Շիրակի մարզպետի անունով, ստորագրեք, բերեք, կխոսենք: Ատամնաբույժները լսեցին, հեռացան նոր նամակ բերելու խոստումով՝ վստահեցնելով, որ անկախ ամեն ինչից դեմ են համակարգին եւ պահանջում են որոշման վերանայում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9628 դիտում

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով