Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը

Մարտի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է մարտի 2-ին Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքի քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորած պատվիրակությանը:

Արցախի ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ, խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Ռիշար Մալիեի ակտիվ մասնակցությունը ինչպես միջխորհրդարանական ձևաչափում, այնպես էլ՝ քույր քաղաքների հետ համագործակցության շրջանակում և ընդգծել նրա հետևողական ջանքերն այդ համագործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ:

«Շատ կարևոր է այն աշխատանքը, որ Դուք անում եք Արցախում: Կարծում եմ՝ այս օրերին տարբեր ոլորտներում Ձեր կատարած ուսումնասիրությունները հետագայում հիմք կդառնան առավել արդյունավետ համագործակցության համար»,-նշել է Աշոտ Ղուլյանը:

Ռիշար Մալիեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենք այսուհետ ևս պաշտպանելու են Արցախը ոչ միայն խոսքով, այլև՝ գործով և ի հավաստումն խոստման՝ ԱԺ նախագահին է ներկայացրել իրենց այցի ընթացքում Բուկ Բել Էր-Ասկերան քույր քաղաքների համագործակցության առաջին քայլը՝ Ասկերանի դպրոցին նվիրած ինտերակտիվ գրատախտակը, և տնտեսության, գինեգործության բնագավառներում հավաքագրած դիտարկումները, որոնք հետագայում պետք է վերածվեն կոնկրետ ծրագրերի:

Այնուհետև խորհրդարանի ղեկավարը պատասխանել է հյուրերի՝ ապրիլյան պատերազմին, տարածաշրջանում միջազգային կառույցների ունեցած դերակատարությանը, հիմնախնդրի հնարավոր կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցերին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

Տպել
1194 դիտում

ԲՀԿ-ն արտահերթ ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7 հոգին ինքնաբացարկ է հայտնել

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը