Ֆինանսների նախարարությունում աշխատաժողով էր. քննարկում էին հաշվապահական բարեփոխումները

Մարտի 5-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդանի Արամյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատաժողով հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների վերաբերյալ:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր գոհունակությունն է հայտնել Համաշխարհային բանկին և այն թիմին, որը մշտապես աջակցել է Հայաստանի Հանրապետությանը նմանատիպ բարեփոխումների իրականացման գործում: «Այս աշխատաժողովը և նմանատիպ հարթակները կարևոր են մեզ համար: Մենք կարողանում ենք մտքերի փոխանակում իրականացնել, ներկայացնել, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում, ինչպիսի մարտահրավերներ կան, և թե Համաշխարհային բանկի հետ մենք ինչ ընդհանուր տեսլականներ ունենք»-ասել է Արամյանը:Նախարարն ընդգծել է, որ 2017 թվականից հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության ոլորտը ՀՀ կառավարության և հատկապես ֆինանսների նախարարության կողմից գերակա խնդիր է համարվել, և կառավարությունը, թիրախավորելով մասնավորապես արտահանելի հատվածը, մշտապես աջակցում է այն ընկերություններին, որոնք ցանկանում են դառնալ առավել մրցունակ և դուրս գալ համաշխարհային հարթակներ:

ՀՀ ՖՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Արամյանը մատնանշել է նաև ոլորտի բարեփոխումների՝ միջազգային պահանջներին համապատասխան հիմնական ուղղությունները. թարմացված, արդիական, համաշխարհային ստանդարտներին համապատասխան օրեսդրությունը, աուդիտի ոլորտում կրթական համակարգի բարելավումը, միջազգային չափանիշներին համահունչ որակավորման համակարգերի առկայությունը:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի խոսքով` նման միջոցառումներն օգնում են համալրել մասնակիցների գիտելիքները աուդիտորական գործունեության ոլորտում հանրային վերահսկողության դերի և աշխատակարգերի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթանալ միջազգային փորձին և աուդիտի ոլորտում մասնագիտացված հաշվապահական կազմակերպությունների գործունեությանը: «Մենք պատրաստ ենք աջակցել իրազեկման արշավի իրականացմանը, որի արդյունքում երկխոսություն կձևավորվի կառավարության և այլ շահագրգիռ կողմերի միջև` պայմանավորված հաշվապահական հաշվառման, աուդիտի և հանրային վերահսկողության մասին նոր օրենքի ընդունմամբ»,-ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը:Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի՝ նման հարթակները լավ հնարավորություն են ընձեռում մասնագիտական քննարկման արդյունքում վերհանել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև փորձ է արվում ներդնել հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում Եվրամիության դիրեկտիվին և եվրոպական չափանիշներին համահունչ, մրցունակ, ֆինանսական պատշաճ կառավարմամբ  հաշվետվողական համակարգեր:

Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը,  միջազգային խորհրդատու, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ջոն Հուպերը: Աշխատաժողովի ավարտին տեղի է ունեցել նաև թեմատիկ քննարկում Հայաստանի տնտեսական զարգացման գործում ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի դերի վերաբերյալ:

Տպել
2127 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ