Պատմական դեպքեր. բռնազավթման երկամյակը

06/03/2018 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 5-ի համարում

Այսօր լրանում է 2003 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի երկու տարին: Ու եթե ուղիղ մեկ տարի առաջ այս օրը խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ Քոչարյանի հենարան կոալիցիոն կուսակցությունները նախագահի պաշտոնավարության մեկ տարին գնահատելու համար օգտագործում էին ամենավսեմ ու բարձր մակդիրները, ապա երեկ վերջիններս այլեւս կորցրել էին մեկ տարի առաջվա իրենց էնտուզիազմ ու ընդհանուր առմամբ խիստ չքննադատելով Քոչարյանի պաշտոնավարության երկու տարին, անմիջապես էլ նշում էին այն բացթողումները, որոնք չշտկելու դեպքում երկրում ժողովրդավարության նահանջի պրոցեսները դառնալու են անշրջելի:

Ինչպես  հումորով նկատեց պատգամավորներից մեկը, 2006-ի մարտին հինգին, երբ կամփոփվի Քոչարյանի  պաշտոնավարության երեք տարին, դրականի մասին կլինեն ընդամենը թեթեւ ակնարկներ, իսկ արդեն 2007-ին, չի բացառվում, որ կոալիցիան, ձայնակցելով ընդդիմությանը, Քոչարյանի պաշտոնավարությունը երկրի համար համարի  կործանարար, ինչպես դա երեկ արեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Ինչեւէ, քանի որ այսօր լրանում է ոչ միայն Քոչարյանի պաշտոնավարության երկու տարին, այլ նաեւ 2003-ին իշխանության հավակնող ընդդիմության գործունեության երկամյակը, երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս են մեր քաղաքական ուժերը գնահատում գործող նախագահի եւ երկու տարի առաջ նախագահության հավակնող ընդդիմության երկամյակը:

Ու եթե ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների ղեկավարները տրաֆարետային ընդհանուր աֆորիզմներով խուսափեցին հստակ դիրքորոշումից, ապա ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը պատասխանից խուսափեց դաշնակցությանը բնորոշ դիվանագիտությամբ. «Երկու տարվա գնահատականը լուրջ փաստաթուղթ է: Երեւի հատուկ տարեթվեր չդնենք մեր առջեւ. նախագահն ընտրվում է որոշակի ժամանակահատվածում եւ այդ ժամանակահատվածի վերջում ինքը հաշվետվությամբ հանդես կգա ու կներկայացնի իր տված խոստումների կատարողականը»,- մեր հարցին, ըստ էության, չպատասխանեց Լեւոն Մկրտչյանը: Այսինքն, դաշնակցությունը, որի ԳՄ ներկայացուցիչն արդեն զգուշացրել է երկրում ժողովրդավարության պրոցեսի շեղման ու  պլուտոկրատիայի հաստատման մասին, հրաժարվում է գնահատական տալ իր սատարած նախագահի գործունեության երկամյակին ու այդ դժվարին առաքելությունը փոխանցում է Քոչարյանին:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններից հետո ընդդիմության երկամյա գործունեությանը, ապա կոալիցիայի երեք կուսակցություններն էլ ընդդիմության գործունեության եւ քայլերի մեջ դժվարանում են քաղաքական տրամաբանություն գտնել, ուստիեւ՝ երեկ հարկ չհամարեցին գնահատել իրենց համար անհասկանալին: Բնականաբար, երբ Քոչարյանի եւ սեփական գործունեության երկամյակն ամփոփելու հերթը հասավ ընդդիմությանը, ապա պատկերը բոլորովին այլ էր. «Քոչարյանի երկամյա պաշտոնավարության չակերտավոր հաջողություններից ես կառանձնացնեի երկուսը՝ իշխանությունը երկրորդ անգամ բռնազավթելն ու երկրում կոռուպցիայի եւ համատարած աղքատության բարձր մակարդակը»,- ասաց «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:

Ինչ վերաբերում է սեփական գործունեության գնահատականին, ապա պատգամավորն ասում է. «Ընդդիմության գործունեության անցած երկու տարին պետք է գնահատել դրական, որովհետեւ ընդդիմությունը գործել է տեռորի եւ վայրագությունների պայմաններում: Ինչ վերաբերում է Քոչարյանի եւ 2003-ին նախագահության հավակնող Դեմիրճյանի գործունեության գնահատականին, ապա Դեմիրճյանի դեպքում մենք գործ ունենք ընտրված նախագահի հետ, իսկ Քոչարյանի դեպքում՝ իշխանությունը բռնազավթած մարդու»,- ամփոփեց Դալլաքյանը: Սակայն, ամենաուշագրավը ընդդիմության ներկայացուցչի ելույթի ֆինալն էր:

Ամփոփելով իշխանության բռնազավթման երկամյակն ու խոսելով սպասվող իշխանափոխության մասին,  Վիկտոր Դալլաքյանն, այդուհանդերձ, սպասվող իշխանափոխության գույնը որոշելու հարցում երեկ որոշակի դժվարություններ ունեցավ. «Ներկա իշխանությունների երկնագույն լինելու պարագայում ես չէի ցանկանա  սպասվող իշխանափոխությանը որեւէ գույն տալ: Դա լինելու է ժողովրդավարական իշխանափոխություն»,- ասաց պատգամավորն ու վստահեցրեց, որ ընդդիմությունն ամեն-ինչ անելու է, որպեսզի հաջորդ տարի քաղաքական ուժերը Քոչարյանի պաշտոնավարության երեք տարին ամփոփելու պրոբլեմների առաջ չկանգնեն:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1188 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում