Երկընտրանք. կորցնե՞լ, թե՞ գտնել

06/03/2018 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 5-ի համարում

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հայաստանը կանգնած է լրջագույն ճամփաբաժանի առաջ: Այս իրավիճակը քաղաքագետները դիտարկում են հիմնականում արտաքին քաղաքական տեսանկյունից: Սակայն տնտեսական առումով եւս ակնհայտ է դառնում, որ Հայաստանը կանգնած է չափազանց սկզբունքային երկընտրանքի առաջ՝  պատկերավոր ասած, Ռուսաստանի հե՞տ, թե՞ առանց Ռուսաստանի: Ընդամենը մի քանի օր առաջ Իրանի Կասպից ծովի եւ ԱՊՀ երկրների գործերով հատուկ ներկայացուցիչ Մեհդի Սաֆարին եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հետաքրքիր զրույց են ունեցել Կիեւում: Քննարկելով Իրանի եւ Ուկրաինայի տնտեսական համագործակցության հեռանկարները Սաֆարին ու Յուշչենկոն շոշափել են իրանական գազը Ուկրաինայի տարածքով Եվրոպա հասցնելու խնդիրը:

Ընդ որում քննարկման ժամանակ հատուկ շեշտվել է, որ Հայաստանն ու Վրաստանը դիտարկվում են որպես տարանցիկ երկրներ այդ գազի համար: Գազամուղը որը ներկայումս քննարկման առարկա է, այն նույն հայտնի գազամուղն է, որը իրանական գազը Հայաստանով, Վրաստանով, Սեւ ծովի հատակով, Ուկրաինայով պետք է հասնի Եվրոպա: Այս գազամուղի գաղափարը քննարկվում է արդեն ամենաքիչը մեկ տասնամյակ: Վերջին մի քանի տարիներին արդեն մոտավոր տեխնիկա-տնտեսական հաշվարկներ էին արվում: Սակայն հզորագույն այս կառույցի շուրջ քաղաքական որոշում այդպես էլ չէր կայացվում: Եւ պատճառը մեկն էր: Այդ գազամուղի շինարարությանը կտրուկ դեմ էր Ռուսաստանը, քանի որ այն շրջանցելու է իր տարածքը եւ դառնալու Եվրոպային մատակարարվող ռուսական գազի հզոր այլընտրանքը:

Այսինքն ուղղակիորեն շոշափում է Ռուսաստանի շահերը: Իսկ այդ շահերը Վրաստանում եւ Ուկրաինայում, իհարկե պաշտպանում էին Շեվարդնաձեն ու Կուչման: Հիմա նրանք անցել են «վաստակավոր» հանգստի: Սա է պատճառը, որ արդեն ամենաբարձր քաղաքական շրջանակներում քննարկվում է այդ գազամուղի հարցը: Ընդ որում քննարկվում է բավական ինտենսիվ եւ ոչ միայն Ուկրաինայում: Փետրվարի 28-ին Վրաստանում տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ, որը նվիրվել է Վրաստանի էներգետիկ ճգնաժամի հաղթահարման խնդիրներին: Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլիի գլխավորությամբ անցկացված նիստի ժամանակ այդ երկրի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին հայտարարել է, որ ճգնաժամի հաղթահարման համար մի շարք միջոցառումների շարքում է նաեւ Իրանական գազը Վրաստան հասցնելու հարցը:

Տվյալ դեպքում պետք է նկատել, որ իրանական գազը Վրաստան պետք է հասնի հենց Հայաստանի տարածքով: Այսպիսով Ուկրաինան եւ Վրաստանը արդեն խոսում են գազամուղի մասին: Իսկ մերոնք: «Այս խողովակաշարը, որ մենք կառուցում ենք (Իրան-Հայաստան գազամուղը. խմբ) ունի այն տեխնիկական պարամետրերը, որ կապահովի միայն Հայաստանի ներքին պահանջարկը: Վաղը մյուս օրը, եթե խնդիր կառաջանա տրանզիտի համար, ապա դժվար չէ դրա կողքից երկրորդ խողովակը քաշել: Եթե  իրոք կլինի անհրաժեշտություն Հայաստանի տարածքով տրանզիտ գազի առաքում կազմակերպելու, ապա  կարելի է հանգիստ լուծել այդ խնդիրը»,- նախորդ օրը հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Բայց Հայաստանը Վարաստան կամ Ուկրաինա չէ:

Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից այնաստիճան մեծ է, որ նույնիսկ ներքին պահանջարկի մի մասը բավարարող Իրան-Հայաստան գազամուղի շինարարության թույլտվությունը Հայաստանը ստացավ Ռուսաստանից: Արդյոք Հայաստանը ունի այն քաղաքական ռեսուրսը, որպեսզի կարողանա դիմակայել Ռուսաստանի ճնշումներին: «Հայաստանը ազատ անկախ երկիր է, եւ եթե գտնի որ այդ տրանզիտով տնտեսական առումով դա իրեն շահավետ կլինի ես համոզված եմ , որ այդ քաղաքական ռեսուրսը կգտնվի: Ի՞նչ կա որ, կարելի է մի տեղ գտնել, մի տեղ կորցնել: Կարող է գտածը ավելի շատ լինի այդ տրանզիտի արդյունքում, քան կորցրածը»,-մեր հարցին ի պատասխան անակնկալ պատասխան տվեց պրն Մովսիսյանը:

Այս հայտարարությունները ուշագրավ են նրանով, որ մինչ այժմ Իրան-Հայաստան գազամուղի մասին խոսելիս մեր պաշտոնյաները իրենց պարտքն էին համարում անպայման շեշտել, որ Հայաստանի տարածքով գազի տարանցիկ փոխադրման հարց չի քննարկվում: Իսկ ահա Մովսիսյանը առաջին անգամ խախտեց այս ավանդույթը: Նա փաստորեն ուղղակիորեն ակնարկեց, որ եթե Հայաստանը դառնա իրանական գազի համար տարանցիկ երկիր, ապա կհայտնվի Ռուսաստանի ճնշումների տակ, բայց նախարարը չբացառեց, որ տարանցիկ լինելու պարագայում Հայաստանը կարող է ավելին շահել, քան կորցնել Ռուսաստանի ճնշումներից: Եթե մեր իշխանական վերնախավում արդեն սկսել են նման հարցեր քննարկել, ապա սա արդեն հուսադրող է: Կուզենայինք, որ մեր իշխանությունները ի վերջո հասկանային՝ եթե այդ գազամուղը չանցնի Հայաստանով, ապա կանցնի կամ Ադրբեջանով, կամ Թուրքիայով: Բայց անպայման կկառուցվի:

Հայկ Գեւորգյան

Տպել
1132 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել