Ում համար է բարձրացվում ՀՀ վարչապետի աշխատավարձը. օրինագիծը դրված է շրջանառության մեջ

2018 թվականի ապրլից ՀՀ վարչապետի աշխատավարձի բարձրացում է սպասվում: Եթե մինչ այս վարչապետը ստանում էր 1 միլիոն 190 հազար դրամ աշխատավարձ, ապա արդեն ապրիլից վարչապետի աշխատավարձը կազմելու է 1 միլիոն 256 հազար ՀՀ դրամ:

ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով ՀԺ-ի  հարցին, ասել է, որ փոխվելու է միայն վարչապետի աշխատավարձը՝ հաշվի առնելով, որ նրա աշխատանքային պարտականություններն ավելանալու են:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» օրենքի համաձայն, պաշտոնյաների աշխատավարձը հաշվարկվում է գործակցով: 2018 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ սահմանվեց, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձնաց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 ՀՀ դրամ: Իսկ ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» օրենքի՝ աշխատավարձի նվազագույն դրույքաչափը բազմապատկվում է գործակցով: Այս պահին ՀՀ վարչապետի աշխատավարձի գործակիցը 18 է եւ Կարեն Կարապետյանի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 190 հազար դրամ:

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով վարչապետի աշխատավարձի գործակիցը դարձել է 19: Այդպիսով, վարչապետի աշխատավարձը կազմելու է է 1 մլն 256 հազար ՀՀ դրամ: Ի դեպ, ՀՀ նախագահի աշխատավաձի գործակիցը 20 է եւ Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում ստանալու է 1 մլն 322 հազար ՀՀ դրամ, ինչպես մինչ այժմ ստացել է Սերժ Սարգսյանը:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 7-ի համարում:

Տպել
2461 դիտում

Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը զրկվել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել. Դավիթ Սանասարյանը՝ Մ. Գրիգորյանի արարքների մասին

Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ ԸՕ-ի շուրջ քննարկումներ սկսելու համար

Ես կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն. Ա. Հովհաննիսյան

Շտապօգնության մեքենաների կարիքը բանակը միշտ է ունենում. Արծրուն Հովհաննիսյան

Բնապահպանները թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, էլ պահածո չկա. Վանեցյան

Սեյրան Սարոյանը հիվանդ պառկած է. բժիշկներ են այցելել

ԱԺ արտահերթ նիստ վաղը. կքննարկի Մ. Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Իսրայելը դեմ է գործելու Սիրիայի ցանկացած կետում Իրանի ներկայության ուժեղացման. Նեթանյահու

ԵԱՀԿ-ն պատրաստ է խորացնել Հայաստանի հետ փոխգործակցությունը. հանդիպում կառավարությունում

Գորիսում 14-ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել կտորե գոտիով կախվելու եղանակով

Հայաստանի վարկանիշն աշխարհում միայն կբարելավվի. Տիգրան Բալայան

Ոստիկանության ներքին աուդիտի պետն ազատվել է աշխատանքից. պատճառը խոշոր չափի յուրացո՞ւմն է

Տիգրան Թամրազյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնում

Իմ համար խորը անակնկալ էր. Մանվել Գիրգորյանի օգնականը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին

Մենք գործ ունենք 3-րդ հանրապետության մեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. վարչապետ

Գյուղացիները կաթով բեռնված մեքենաներով բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց

Երբ տեղի կունենան Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրությունները. պարզաբանում է Մուկուչյանը

Ծառուկյան խմբակցության պատգամավորի լիազորությունները դադարեցված են

Վրդովված ենք. ՀՀԿ-ն հատուկ հայտարարություն է տարածել Գրիգորյանի ձերբակալության մասին