Երևան
12 °C
Առողջապահության նախարարությունը կարծես որոշել է համակարգում փոխել ամեն ինչ ու միանգամից՝ առանց պատշաճ նախապատրաստական աշխատանքների: Արդյունքում՝ էլի խառնաշփոթ է ստեղծել, ու այս անգամ դա առնչվում է ստոմատոլոգներին:
Ստոմատոլոգիական կենտրոնները մարտի վեցից սկսած պետք է ամբողջությամբ միանային էլեկտրոնային առողջապահական համակարգին: Մասնագետների մի մասը, ինչպես օրինակ Շիրակի մարզում աշխատող, տեղյակ են նորամուծության մասին ու նաեւ դրա դեմ բողոքի ակցիաներ անցկացրին, իսկ Երեւանում մեր դիմած ստոմատոլոգների տեղեկությունները կցկտուր էին, այստեղից-այնտեղից լսած:
Էլեկտրոնային առողջապահական համակարգը, որի ներդրումը նախապատրաստվում էր մի քանի տարի, կյանքի կոչվեց առողջապահության գործող նախարար Լեւոն Ալթունյանի պաշտոնավարման շրջանում: Համակարգին պետք է միանան առողջապահական բոլոր հաստատությունները: Հայտարարվող նպատակը արդյունավետության ու թափանցիկության ապահովումն է. այդ հարթակում արտացոլվելու են պացիենտի հերթագրումից, ընդունումից մինչեւ բուժման գործընթաց: Մասնավորապես ստոմատոլոգները դժգոհ են, որ նորամուծությունն ավելացնելու է իրենց ֆինանսական բեռը, որովհետեւ ստիպված են լինելու համակարգիչ ձեռք բերել, ընդունել համապատասխան աշխատակից կամ անձամբ կատարել այդ գործը՝ բավական ժամանակ վատնելով, ամսական 7 000-20 000 հազար դրամ պետք է վճարեն էլեկտրոնային համակարգին միանալու համար: Վճարի չափը կախված կլինի համակարգում գրանցված այցերի քանակից: Բացի այդ, յուրաքանչյուր այցի համար պետք է վճարվի 30 դրամ, յուրաքանչյուր բժշկի ու բուժքրոջ համար՝ ամսական 500 դրամ: Ստոմատոլոգները նաեւ նշում են, որ էլեկտոնային համակարգով աշխատելու դեպքում հնարավորություն չեն ունենալու ընդունել այն պացիենտներին, որոնք չունեն ID քարտ:
Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը մեզ հետ զրույցում ասաց, թե իր համար անհասկանալի է՝ ինչի համար են այդ գումարները եւ ինչ հաշվարկների արդյունքում են ձեւավորվել: Նա հույս ունի, որ քննարկումների ընթացքում այդ սակագները կվերանայվեն: Ի դեպ, Լազար Եսայանը տեղեկացրեց, որ ձեռնարկված ու կառավարության որոշման տեսք ստացած փոփոխությունները նախապես չեն քննարկվել ոլորտի մասնագետների հետ: Հանդիպումներ ու քննարկումներ նախատեսվում են միայն հիմա, երբ որոշումն արդեն պետք է գործեր, բայց հանդիպել է դիմադրության:
Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահը կարծում է, որ եթե այս ֆինանսական պարտադրանքը չմեղմացվի, դա կարող է հանգեցնել ստոմատոլոգիական ծառայությունների գների աճի, ինչպես որ եղավ տարիներ առաջ, երբ ստոմատոլոգիական կենտրոնները ստիպված եղան աշխատել հաստատագրված վճարի սկզբունքով: Այն ժամանակ որոշվեց, որ ստոմատոլոգիական յուրաքանչյուր բազկաթոռի համար պետությանը պետք է վճարել 80 հազար դրամ՝ անկախ այն բանից, թե որքան այցելու կլինի: Այդ ժամանակ, ըստ նրա, ծառայությունները թանկացան 10-15 տոկոսով, եւ այժմ էլ հնարավոր է գների նույնքան բարձրացում:
«Այսօր դուրս է գալիս, որ կլինիկայի տնօրենը ստիպված պիտի գնա ստվեր: Այսինքն՝ որպեսզի քիչ գումար վճարի, պացիենտներին չպիտի գրանցի, բժշկին ու բուժքրոջը չպիտի գրանցի»,- ասաց Լազար Եսայանը:
Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը նա ճիշտ է համարում: Նշում է, որ այն արդյունավետ գործիք է ոլորտը կանոնակարգելու, միասնական դաշտ ստեղծելու առումով, բայց դա պետք է արվեր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներից ու քննարկումներից հետո: «Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը հանձնարարեց, որ մենք նախարարություն ներկայացնենք բոլոր խնդիրները, եւ հնարավորության սահմաններում կփորձեն օգտակար լինել մեզ: Առողջապահության նախարարությունը պատրաստակամ է բոլոր հարցերը քննարկելու եւ լուծում տալու: Սխալը կայանում էր նրանում, որ այս ամենը պետք է նախապես ներկայացվեր, պարզաբանվեր, քննարկվեր, հետո նոր կլինիկաներին ուղարկեին ծրագրեր, որ հունվարի 8-ից պետք է այս քայլը սկսեք եւ մարտի 6-ից տվյալները վերջնական մուտքագրեք: Բնականաբար, երկու ամսվա պարագայում, այն էլ գյուղերում եւ շրջաններում, նման ծախսի տակ նրանք չէին կարող ընկնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Լազար Եսայանը:
Էլեկտրոնային առողջապահության համակարգը սպասարկող օպերատորն «Արմեդ» ՍՊԸ-ն է: Ի՞նչ ընկերություն է սա, որտեղի՞ց է հայտնվել, հայտնի չէ: Պետական էլեկտրոնային ռեգիստրում գրանցված է «Արմեդ սեքյուրիթի թեքնոլոջիս» ՍՊԸ անվանումով կազմակերպություն: Հիմնադրման տարեթիվ նշվում է 2003-ը, հիմնադիրների անուն-ազգանունները՝ Նորայր Ավետիսյան եւ Արծրունի Խաչատրյան: Երկուսի կողքին էլ, սակայն, փակագծերում ավելացված է ՝ մասնակցությունը դադարեցված է: Առողջապահության նախարարությունից նույնպես հնարավոր չեղավ այս կազմակերպության մասին տեղեկություն ստանալ: Արդեն երկու օր է՝ գերատեսչությունից չեն պատասխանում ստոմատոլոգիական կենտրոններն էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու վերաբերյալ մեզ հետաքրքրող հարցերին:
Գյումրիում բողոքի ցույց անցկացնող ստոմատոլոգները հայտարարել էին, թե «Արմեդն» իրենց սպառնացել է համակարգին չմիանալու դեպքում զրկել լիցենզիայից: Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով այդ խնդրին, պատասխանեց. «Ես միայն մի բան կարող եմ ասել՝ շանտաժով աշխատանք չի վարվում եւ որեւէ մեկը իրավունք չունի ստոմատոլոգներին թելադրել շանտաժով: Չնայած վստահում եմ իմ գործընկերների խոսքին՝ մյուս կողմից նաեւ ուզում եմ չհավատալ, որովհետեւ այլ պարագայում ես ինքս տվյալ շանտաժ անողին կվերաբերվեմ այնպես, ինչպես ինքն է վերաբերվել, որովհետեւ ստոմատոլոգներին պետք է հարգել եւ վերաբերվել որպես ինտելիգենցիայի մի խավի եւ առողջապահության ոլորտի մի ճյուղի: Ինչ է նշանակում շանտաժ անել: Կներեք, ՍՊԸ-ն լիցենզիայից զրկելու իրավունք չունի, նրանք ընդամենը ծառայություն մատուցող կազմակերպություն են: Ես հետագայում կփորձեմ հասկանալ՝ ինչ իրավունքով են նման ձեւով վերաբերվում մեկ այլ ՍՊԸ-ի ղեկավարների հետ»:
Հ.Գ. Հայաստանում գործում է ստոմատոլոգիական 900 կենտրոն: Եթե նրանցից յուրաքանչյուրը Էլեկտրոնային առողջապահության համակարգը սպասարկող օպերատորին ամսական փոխանցի թեկուզ նվազագույն 7 հազար դրամը, ապա կստացվի, որ միայն ստոմատոլոգիական կենտրոնները եւ ընդամենը համակարգին միանալու համար, ընդհանուր առմամբ վճարելու են 6 300 000 հազար դրամ:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 8-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT