Թուրքիայում ձերբակալել են ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա «հարձակում նախապատրաստող» ԻՊ 14 անդամի

Մարտի 7-ին Թուրքիայի Ադանա նահանգում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) հատուկ նշանակության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ «կապ ունեցող» 14 մարդու: Այս մասին հայտնում է թուրքական CNN Türk հեռուստաընկերության կայքը:

Ըստ աղբյուրի՝ կասկածյալները «պատրաստվում էին հարձակում իրականացնել» Ադանա քաղաքում Միացյալ նահանգների հյուպատոսարանի և մի քանի այլ կարևոր կառույցների վրա: Ձերբակալված 13 անձանցից 12-ը Սիրիայի քաղաքացի են:  Նույն օրը, թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ մայրաքաղաք Անակարայում ԻՊ դեմ գործողությունների արդյունքում ձերբակալվածների թիվը հասել է 19-ի, հայտնում է Ռազմինֆոն:

Մարտի 4-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման վտանգ կա: Միևնույն ժամանակ Անկարայի նահանգապետարանի հայտարարության համաձայն՝  ամերիկյան աղբյուրները թուրքական հետախուզական կառույցներին տեղեկացրել են, որ ԱՄՆ-ի դեսպանատան և քաղաքացիների դեմ ուղղված ահաբեկչական գործողություններ կարող են իրականացվել։

Այս հայտարարությունների ֆոնին Թուրքիայի ոստիկանության ստորաբաժանումները գործողություններ էին սկսել մայրաքաղաք Անկարայում և այլ նահանգներում: Մարտի 5-ի դրությամբ Անկարայում ձերբակալվել էր 12 մարդ:

Նշենք, որ Իրաքում և Սիրիայում պարտություն կրելուց հետո ԻՊ զինյալների մի մասը դուրս է եկել այդ երկրներից: Նրանց համար իրենց երկրներ վերադառնալու հիմնական տարանցիկ ուղիներից մեկը Թուրքիան է: Թուրքական կողմը հայտնել է, որ 2017-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում «Իսլամական պետության» հետ կապ ունենալու համար ձերբակալվել է շուրջ 900 մարդ:

Սրան զուգահեռ, թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:

Ըստ բրիտանական The Economist հանդեսի՝ «Իսլամական պետության» զինյալները Իրաքում և Սիրիայում պարտություն կրելուց հետո այդ երկրներից դուրս են բերել շուրջ 400 միլիոն ամերիկյան դոլար: Զինյալների գումարների մի մասը տարբեր միջոցներով հայտնվել է Թուրքիայում, որտեղ էլ դրանք օգտագործվում են կազմակերպության «քնած բջիջները» պահելու համար:

Տպել
350 դիտում

Արայիկ Հարությունյան. ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի կենսագրությունը

Քննչական կոմիտեն խնդրում է ներկայանալ ենթադրյալ հանցագործությունից տուժած վարորդին

Նախկին նախարարի եւ Կարեն Նահապետյանի միջև դատավարության վեճն ավարտվեց հաշտությամբ

ՀՀ ֆուտբոլի հավաքականը սկսել է հավաքը ընկերական խաղերից առաջ

Հիմնական թեման մնաց ստվերում. խմբագրական

178 մլնի չափով հարկային պարտավորությունից առերևույթ խուսափելու դեպքով գործ է հարուցվել

Քաղաքացին դիմել է առողջապահության նախարարին՝ առաջարկելով վարչապետի հազը բուժելու դեղամիջոց

Գազի Հովոյի որդու կողմից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է

Պարզվել է լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը

Իրաքում թուրք կանայք են մահապատժի դատապարտվել՝ ամուսինների՝ ԻՊ-ի անդամակցության պատճառով

Դ. Տոնոյանը մասնակցում է ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ նախարարների խորհրդի հերթական նիստին

ՔՊ-ն մարզերն «իրենով է անելու», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն մարզպետ չեն ունենալու. ովքեր են թեկնածուները

Պարզվել է «Lragir.am»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը

Կառավարության նիստում կորոշվի Ալ. Արզումանյանին ՄԻԵԴ-ի վճռով 2500 եվրո տալու հարցը

ԱԱԾ-ից՝ ոստիկանություն. նոր նշանակում՝ Վալերի Օսիպյանի հրամանով

Փորձել են առեւանգել Երեւանում բողոքի ակցիաներին մասնակից անչափահասի. հարուցվել է քրգործ

Տուգանքներից ազատելու որոշումը որեւէ մեկի շահերին չի հակասում. ՃՈ պետի տեղակալ

Հրաչյա Ռոստոմյանը համապատասխան ստուգումներ կիրականացնի նաեւ Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է նախարարին՝ դատական տուգանքը վերացնելու հարցով

Ոստիկանապետը կոլեգաներին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալին՝ Աղասի Կիրակոսյանին