Լվանա՞նք Եվրոմիության փողերը կամ ինչպիսի հարեւան կլինի Հայաստանը

08/03/2018 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 9-ի համարում

Եվրոպական հանձնաժողովը նախորդ շաբաթ Եվրոպական Խորհրդարանին ներկայացրեց ՀՀ-ի մասին զեկույցը, որը պետք է հիմք դառնա «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակներում Եվրոպայի հետ Հայաստանի «Գործողությունների ծրագրի» մշակման եւ իրականացման համար: Իհարկե, Եվրոպական Խորհրդարանը դեռ պետք է հաստատի Հայաստանի մասին զեկույցն ու ընդգրկումը «Եվրոպական հարեւանության քաղաքականության» մեջ, սակայն քաղաքագետների կարծիքով, անկախ այն բանից, որ զեկույցում Հայաստանի մասին ոչ մի լավ բան ասված չէ, Եվրոպական Խորհրդարանն, այնուամենայնիվ, կհաստատի Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունը: Այսինքն՝ ՀՀ-ն, անկախ իրենից, կընդգրկվի «Եվրոպական հարեւանության քաղաքականության» մեջ, ինչը  միանշանակ նշանակալից իրադարձություն է Հայաստանի համար:

Միայն նշենք, որ ծրագրի վերջնական, իհարկե չափազանց հեռավոր նպատակը, ԵՄ անդամակցությունն է, որը կախված կլինի «Եվրոպական հարեւանության քաղաքականության» մեջ ընդգրկված երկրներից յուրաքանչյուրի գործողությունների ծրագրից: Այսինքն, այսօրվանից սկսած ՀՀ-Եվրոպա հարաբերությունների հետագա բոլոր զարգացումները կախված են «Գործողությունների ծրագրի» մշակումից եւ իրականացումից, որը պետք է հիմնված լինի մի քանի արմատական հասկացությունների վրա` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն եւ այլն: Թե որքանո՞վ են ՀՀ ներկայիս իշխանությունները ժողովրդավար, հավատարիմ մարդու իրավուքններին եւ այսօրինակ մյուս արժեքներին, կարծում ենք հայտնի է բոլորին:

Եւ այս ֆոնին հարց է ծագում, թե իր հերթին ՀՀ ներկայիս իշխանությունն ի՞նչ է փորձում ստանալ եվրոինտեգրում կոչվող այս գործընթացից, որ «Գործողությունների ծրագրի» մշակումից հետո շոշափելի է դառնալու Հայաստանի համար: Ըստ քաղաքագետ Աղասի Ենոքյանի, այս հարցում երկու կարծիք լինել չի կարող եւ միակ բանը, որ ՀՀ ներկայիս իշխանություններն ակնկալում է ստանալ Եվրոպայից` փողն է: Իսկ այդ փողը ստանալու ճանապարհը նույն «Գործողությունների ծրագիրն» է, որով նաեւ ֆինանսական աջակցություն է նախատեսված, ասենք ժողովրդավարական իստիտուտների հաստատման, սոցիալական, քաղաքական համակարգերի բարելավման եւ նմանատիպ այլ նպատակների իրագործման համար:

«Ակնհայտ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները պետք է փորձեն Եվրոպայի կողմից տրամադրվող փողերը հնարավորինս օգտագործել ճանապարհաշինության կամ այդ կարգի այլ ծրագրերի վրա, որոնք կոռուպցիայի եւ փողերի լվացման լայն հնարավորություններ են ստեղծում, եւ՝ չօգտագործել կառավարման համակարգի եւ ժողովրդավարության բարելավման համար»,- ասում է Աղասի Ենոքյանը: Վերջինս համոզված է, որ Հայաստանը կոռուպցիոն ռիսկերով լի «Գործողությունների ծրագիր» կներկայացնի Եվրոպական Հանաձնաժողովին, ինչի արդյունքում գործողությունների ծրագրի շուրջ պայմանավորվածությունը Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ շատ երկար կձգձգվի: «Առաջին մտավախությունն այն է, որ մեր կառավարությունն այնքան վատ գործողությունների ծրագիր կառաջարկի, ու այնքան վատ կիրականացնի այն, որ արդյունքում  մենք ավելի կհեռանանք Եվրոպայից, քան հիմա ենք»,-  ասում է Աղասի Ենոքյանը՝ հիշեցնելով ՀՀ ներկայիս իշխանությունների մի քանի ունիվերսալ հատկություններ:

Օրինակ՝ որ նրանք զարմանալիորեն կարողանում են, ասենք, խոսքի ազատությանն ուղղված օրենք ընդունել, որն ի վերջո վնասում է հենց խոսքի ազատությանը, ինչպես դա եղավ «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքով «Ա1+» հեռուսաընկերությունը փակելու դեպքում, կամ կոռուպցիայի դեմ պայքար սկսել, որն ի վերջո վնասում է հենց ժողովրդին: Այսինքն, ըստ, քաղաքագետ Աղասի Ենոքյանի, բոլոր հիմքերը կան մտածելու, որ Ռոբերտ Քոչարյանի վարչախմբի ջանքերով Հայաստանի՝ եվրոինտեգրման այս նոր մեկնակող գործընթացը երկու զարգացում կունենա, առաջին՝ վարչակազմը իր համար հսկայական ֆինանսական օգուտներ կքաղի, եւ երկրորդ՝ վերջնականապես կփչանան Հայասատան-Եվրոպա հարաբերությունները: Եւ հարաբերությունները կփչանան երկու կողմից էլ.

«Ինչպես երեւում է Եվրոպական հանձնաժողովի զեկույցից, նրանք շատ լավ են հասկանում, որ ՀՀ ներկայիս իշխանություններն իրենց խաբում են, բացի այդ՝ քանի որ վերոնշյալ օենքները ներկայացվում են, որպես Եվրոպայի պահանջ, ապա Եվրոպայի հանդեպ վատ վերաբերմունք եւ պատկերացում է ստեղծվում նաեւ ՀՀ հասարակության մեջ»,-ասում է պարոն Ենոքյանը: Այսուհանդերձ աշխարհաքաղաքական շատ ավելի կարեւոր իրողություններ կան, որոնք Եվրոպային կստիպեն աչք փակել ՀՀ իշխանությունների «թերությունների» վրա եւ երկկողմ պայմանավորվածությամբ «Գործողությունների ծրագիր» կնքել նրանց հետ: Իսկ գործողությունների ծրագիրն ինդիվիդուալ է յուրաքանչյուր երկրի համար, եւ կախված այն բանից, թե դրանով երկիրն ինչ պարտավորություններ է վերցնում իր վրա, որոշվում է Եվրոպայի հետ նրա հարաբերությունների մակարդակը:

«Եթե մենք այսօր թույլ ծրագիր ներկայացնենք, բացի այն, որ ավելի կհեռանանք Եվրոպայից, նաեւ բաց կթողնենք դեպի ԵՄ գնալու ստեղծված հնարավորությունը: Ի վերջո, տասնհինգ տարի առաջ մենք չէին էլ կարող մտածել, որ  նման հնարավորություն մեզ երբեւէ կընձեռվի»,- ասում է քաղաքագետը: Եւ եթե Հայաստանի հասարակությունն այսօր թույլ տա, որ Եվրոպայի հետ «ճանապարհաշինության» մակարդակով գործողությունների ծրագիր կնքվի, ապա հետագայում դժվար կլինի ՀՀ-ԵՄ հարաբերությունները նորմալ ընթացքի մեջ դնել: Այսպիսով, ըստ Աղասի Ենոքյանի, չափազանց կարեւոր է, որպեսզի հասարակական ակտիվ ներգրավվածություն ապահովի Եվրոպայի հետ  ՀՀ հարաբերություններում, ինչը կարող է սկսվել գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներից:

Աննա Հակոբյան

Տպել
1130 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց