Չրերի արտադրությամբ զբաղվող գործարարն ու կին տրակտորիստը՝ «Գյուղմթերքի կին հերոս-2018»

Այսօր Երևանում տեղի է ունեցել «Գյուղմթերքի կին հերոս-2018» մրցանակաբաշխությունը, որին  մասնակցում էին պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների, գյուղացիական տնտեսությունների և կոոպերատիﬖերի ներկայացուցիչներ:

ՀՀ ԳՅուղնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, միջոցառումն այս տարի կրում էր «Կանանց դերը ագրոբիզնեսում վճռորոշ է» խորագիրը:  Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել այն կանանց, որոնք գործունեություն են ծավալում գյուղմթերքի արտադրության ոլորտում՝ նպաստելով համայնքների կայուն զարգացմանը, ինչպես նաև ներկայացնել կին գյուղատնտեսների և ֆերմերների արդյունավետ գործունեությունն ու աշխատանքը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով նրանց կանանց միջազգային օրվա առթիվ՝ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը կարևորել է կանանց դերն ու ներկայությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում: Փոխնախարարը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում կանայք կազմում են 50 տոկոսից ավելին, ինչը վկայում է նրանց ակտիվ ներգրավվածության մասին:

«Ուրախությամբ կարող եմ նշել , որ հաջողված ծրագրերի մեծ մասում կանայք ոչ միայն ներգրավված են, այլև իրենք են ղեկավարում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ կանայք աշխատանքում ավելի պարտաճանաչ են, ավելի ակտիվ են ու ավելի արդյունավետ են աշխատում և կարծում եմ, որ այս տենդենցը հետագա տարիներին կշարունակվի», - նշել է Ռոբերտ Մակարյանը:

«Ամեն տարի մարտի 8-ին մենք հրավիրում ենք այն կանանց, որոնք գյուղատնտեսության որևէ ոլորտում ունեն որոշակի հաջողություններ: Սկզբնական շրջանում դա հիմնականում մեր շահառուներն էին,  հետագայում մենք այդ համագործակցությունը ընդլայնեցինք նաև Գյուղատնտեսության նախարարության հետ: Այսօր ներգրավված է նաև Գյուղատնտեսական դաշինքը, և մրցանակաբաշխությունն իրականացվում է ամբողջ Հայաստանով մեկ, այսինքն՝ բոլոր մարզերից այստեղ կան ներկայացուցիչներ» - իր հերթին նշել է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

«Գյուղմթերքի կին հերոս» կոչմանն այս տարի արժանացել են 22 կանայք Հայաստանի տարբեր մարզերից, որոնք ներկայացրել են ագրարային բնագավառում իրենց հաջողված փորձն ու ձեռքբերումները, հաջողության հասնելու գրավականը:

Լուսինե Պողոսյանը Սյունիքի մարզի Մեղրի համայնքի հաջողակ կին գործարարներից է, զբաղվում է չրարտադրությամբ: Մեղրիի հանրահայտ արքայանարնջի անուշահամ չրերը հիմնականում դեպի Ռուսաստան են արտահանվում: Լուսինեն 4 երեխաների մայր է, 18 տարեկանում է ամուսնացել և Շվանիձոր համայնքից Մեղրի տեղափոխվել: Լուսինեի հաջողության բանաձևը  վստահությունն է սեփական ուժերի հանդեպ: «Պետք է երբեք հույսը չկորցնեք, չասեք չի լինելու»,-խորհուրդ է տալիս նա:  Լուսինեն վստահ է՝ գյուղատնտեսությամբ զբաղվելը շահութաբեր է, եթե այգի ունես, պետք է մշակես և անպայման հաջողության կհասնես:

Շիրակի մարզի Կրաշեն համայնքի  տրակտորիստը երիտասարդ և հմայիչ կին է՝ Հռիփսիմե Պետրոսյանը, ով այսօր նույնպես կին հերոսի կոչմանն արժանացավ:

«Տրակտոր վարելն այդքան էլ դժվար չէ, արդեն հարմարվել եմ»,- ասում է Հռիփսիմեն: Կրաշենցիներն էլ Հռիփսիմեին տրակտորի ղեկին տեսնելիս էլ չեն զարմանում, պարզապես ժպտում են: Հռիփսիմեն վստահ է, որ կանայք բոլոր բնագավառներում էլ կարող են կայանալ. «Կինը կարող է և տղամարդու կողքին լինել, և նրան հավասար ամեն գործ էլ անել»,- ասում է նա:

 «Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունը մեկնարկել է 2012 թվականին Օքսֆամի «ԱՃԵՑՆԵՆՔ» /GROW/ համաշխարհային քարոզարշավի շրջանակում: Միջոցառումն իրականացվում է բրիտանական Բիգ Լոթըրի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և Օքսֆամի կողմից իրականացվող «Անտառային պտուղներ-շուկաներ կանանց համար» տարածաշրջանային ծրագրի և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում` գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական արժեշղթաների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում:

Տպել
9514 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց