Սկզբունքների ավիտամինոզ. Հովսեփյանը Հովեյանի փոխարեն

09/03/2018 schedule14:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 10-ի համարում

Չնայած՝ Արտաշես Գեղամյանն ու նրանից հեռացած Նապոլեոն Ազիզյանը պայմանավորվել էին իրենց բաժանման մանրամասները չդարձնել մամուլի սեփականությունն ու միմյանց մասին խոսել հնարավորինս բարեկիրթ տոնայնությամբ, Գեղամյան-Ազիզյան հարաբերությունները գնալով մռայլ նրբերանգներ են ստանում: Եթե մինչեւ վերջերս «Ազգային միաբանության» լիդերները Ազիզյանին համարում էին պարկեշտ մարդ եւ իշխանական ճնշման զոհ, ապա երեկ, «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը Նապոլեոն Ազիզյանին, սեփական պարկեշտությունը պահպանելու համար, հորդորում էր վար դնել պատգամավորական մանդատը.

«Նապոլեոն Ազիզյանը շեշտում է, որ ինքն ազնիվ ու շիտակ մարդ է: Չկասկածելով նրա ազնվությանը, կարծում ենք, որ ազնիվն այն կլիներ, որ խմբակցությունից դուրս գալուց առաջ Նապոլեոն Սուրենիչը վար դներ պատգամավորական մանդատը: Առաջիկա պատեհ առիթով մենք նրան  այդ հորդորը կուղղենք»- ասում է Ալեքսան Կարապետյանը, նման հորդորը պայմանավորելով այն հանգամանքով, որ Ազիզյանը պատգամավոր է ընտրվել «ԱՄ» համամասնական ցուցակով: Ի դեպ, երեկ արդեն «ԱՄ»-ում ասում էին, որ Ազիզյանը երբեք էլ օրինակելի կուսակցական չի եղել, քանի որ ի հեճուկս կուսակցության որոշման, մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի ինաուգուրացիային, ընդունել է սեպտեմբերի 21-ի բանկետի նրա հրավերը, եւ ո՛չ ապրիլի 5-ին, եւ ո՛չ էլ ապրիլի 12-ին չի մասնակցել ընդդիմության եւ ոչ մի հանրահավաքի: Իսկ ինչո՞ւ են այդ ամենի մասին «Ազգային միաբանությունում»  միայն այսօր հիշել. երեկ՝ պատասխանելով մեր այս հարցին, «ԱՄ» փոխնախագահն ասաց. «Որովհետեւ այդ մասին դուք միայն այսօր եք հարցրել»:

Իսկ ինչո՞ւ «ԱՄ»-ն մեկ տարի առաջ  մանդատ վար դնելու հորդորով չդիմեց խմբակցությունը լքած մեկ այլ պատգամավորի՝ Հմայակ Հովհաննիսյանին. «Որովհետեւ Հմայակ Հովհաննիսյանը թե՛ նախագահական, թե՛ ԱԺ ընտրությունների ողջ ընթացքում Արտաշես Գեղամյանի հետ մասնակցել է ընտրողների հետ բոլոր հանդիպումներին եւ հստակ ագիտացիա է տարել, որ ընտրողներն իրենց ձայները տան Արտաշես Գեղամյանին ու «Ազգային միաբանությանը: Այսինքն, մեր կուսակցության ձայների հավաքման գործում Հմայակ Հովհաննիսյանն անմասն չէր»,- ասում է Ալեքսան Կարապետյանը: Ասվածից, բնականաբար, հետեւում է, որ Նապոլեոն Սուրենիչի լուման «ԱՄ»-ում հավասար է եղել զրոյի: 

Ինչեւէ, «Ազգային միաբանության» փոխնախագահը, բացի Նապոլեոն Սուրենիչին ուղղված հորդորից, մի հորդոր էլ նախապատրաստել է Ռոբերտ Քոչարյանի համար. «Օգտվելով առիթից, ես դիմում եմ պարոն Ռոբերտ Քոչարյանին. մի՞թե դուք չեք տեսնում, որ պարոն Աղվան Հովսեփյանի նախասիրություններն ավելի շատ խմբակային պարեր կազմակերպելն է, ոչ թե երկրում օրինականության հաստատումը: Տվե՛ք այդ մարդուն հնարավորություն, որպեսզի նա կարողանա իր հոգուն առավել հոգեհարազատ գործով զբաղվի եւ փրկե՛ք դատախազությունը պարարվեստի մասնագետներից: Կարծում ենք, որ հատկապես այն պարագայում, երբ մշակույթի նախարարն ավիտամինոզ ունի եւ ի վիճակի չէ կատարելու իր անմիջական պարտականությունները, առավել քան հրատապ է մշակույթի ոլորտում օգտագործել Աղվան Հովսեփյանի պարային կարողությունները:

Պետք է արձանագրել, որ հանձինս գլխավոր դատախազի, երկիրը ձեռք է բերել լուրջ կուլտ-մասսավիկի, ուստի ժամանակն է, որ մշակույթի ոլորտում կայացած պրոֆեսիոնալը տեղափոխվի այդ ոլորտ եւ զբաղվի իրեն սիրելի գործով: Եւ քանի որ պարոն Աղվան Հովսեփյանը բացարձակ չի տիրապետում երկրի կրիմինոգեն իրավիճակին, փոխարենը՝ տիրապետում է հեթանոսական շուրջպարերին, կարծում ենք, որ Քոչարյանն այդ գտնված կադրին շուտափույթ պետք է մշակույթի ոլորտ տեղափոխի,  փրկելով դատախազական համակարգը ոչ պրոֆեսիոնալից»,- ասում է «Ազգային միաբանության» փոխնախագահը: 

Այսպիսով, այլեւս սպառված համարելով Նապոլեոն Ազիզյանի միջոցով Աղվան Հովսեփյանի հետ իրենց միջնորդավորված երկխոսությունը, «Ազգային միաբանությունում» իրենց նախկին խմբակից Նապոլեոն Սուրենիչին, սեփական շիտակությունը պահպանելու համար, ընկերական խորհուրդ են տալիս վար դնել պատգամավորական մանդատը, իսկ գլխավոր դատախազին խորհուրդ են տալիս վերապրոֆիլավորվել: Ինչ վերաբերում է լուրերին, որ շուտով Նապոլեոն Ազիզյանի հետքերով գնալու է նաեւ «ԱՄ» հաջորդ ապարանցի անդամը՝ Աղասի Արշակյանը, ապա վերջինս ասում է. «Նման բան չկա եւ չի էլ կարող լինել»: Ուստի, ինչպես նկատում է «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը՝ Աղասին ուրիշ է. նա սկզբունքային, շատ սկզբունքային տղա է:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2551 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել