Խնկո Ապոր գրադարանի կողքին, օրենքի խախտմամբ, շինություն է կառուցվում. Գագիկ Բեգլարյա՞նն է

Երեւան քաղաքի Տերյան փողոցի վրա՝ Խնկո Ապոր անվան գրադարանի հարեւանությամբ, ակտիվ շինաշխատանքներ են ընթանում: Գրադարանի շենքի աջ անկյունում մոտ 50 քմ տարածքի վրա պատեր են կառուցվում, տեղադրվել են մետաղական կոնստրուկցիաներ: Մեր այցելության ժամանակ բանվորական ուժն ակտիվ աշխատանքներ էր կատարում: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ են կառուցում, նրանք զարմացած ասացին, թե տեղյակ չեն, թե իրենք ինչ են կառուցում: Տարածքում երկար փնտրելուց հետո այդպես էլ չգտանք շինթույլտվության եւ կառուցապատվող շինության նախագիծը: Դրանք պարտադիր պայման են շինարարություն սկսելուց առաջ: Ցուցանակը պետք է փակցվի այնպիսի վայրում, որ հետաքրքրվողն անխոչընդոտ կարողանա տեղեկանալ կառուցապատողի, կառուցապատման ժամկետների եւ շինարարական թույլտվության համարի մասին: Երեւանի Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնից մեզ ասացին, թե տեղում շինություն է կառուցվում: Հարցին՝ ակնհայտ է, որ շինություն է կառուցվում, բայց ի՞նչ շինություն է, ասացին, որ տեղյակ չեն: Վարչական շրջանում նաեւ տեղյակ չէին, թե ով է կառուցապատողը:

Մեր տեղեկություններով՝ կառուցապատում իրականացնողը կապ ունի Երեւանի նախկին քաղաքապետ, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Ամեն դեպքում մենք գրավոր հարցում եք ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ իմանալու համար, թե ո՞վ է կառուցապատողը, ե՞րբ է տրվել շինթույլտվությունը, եւ ի՞նչ շինություն է կառուցվում: Պարզաբանման կարիք ունի նաեւ այն, թե արդյո՞ք կառուցապատողը վարչական տույժի կենթարկվի առանց ցուցանակի շինարարություն սկսելու համար:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանից խուսափել էին պատասխանել մեր նախորդ հարցումներից մեկին՝ արդյո՞ք տուգանելու են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն, իրենց պատկանող Հարսնաքար ռեստորանի վերակառուցման ժամանակ համապատասխան ցուցանակ չտեղադրելու համար:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 13-ի համարում:

Տպել
1172 դիտում

110 մլրդ դրամ. 2019 թ.-ի պետական բյուջեն ներկայացվել է Արցախի խորհրդարանին

Օսիպյանի ներկայացրած նախագիծը Փաշինյանին հայտնի անեկտոդ հիշեցրեց

Մոտ 460 մլն դրամ կտրամադրվի աղետի գոտու 44 բնակելի տան շինարարությունն ավարտելու համար

«Այո»-ն պոլիտեխնիկում. ձայնս գաղտնի թող մնա

Գործ. որդեգրել է շահադիտական նպատակով

Փակուղիներ. գժի կանխավարկա՞ծ, թե՞ անորակ փաստաթուղթ

Նախկին նախարարը 102 հազար դոլար եւ 45 հազար ֆունտ ստերլինգ ունի

Արամ MP3-ը միայն ձմռան վերջին կհասցնի նոր տեսահոլովակ ներկայացնել

Հանգիստ չեմ լինի մինչեւ ժապավենը չկտրենք. Մնջախաղի թատրոնին Մակունցը նոր տարածք է խոստացել

«Դուռ-լուսամուտ կփակենք, որ կռիսները եկեղեցի չմտնին». խնդիրներ Կումայրի պատմական միջուկում

Փաշինյանը Սեւանի հետ կապված Ավինյանին հատուկ հանձնարարական տվեց

Սպիտակում գողացված մոտ կես տոննա քաշ ունեցող բրոնզե արձանը գտնվել է

Վրաստանի նախագահն ափսոսում է, որ կառավարությունը չի ստեղծել Անվտանգության խորհրդին փոխարինող կառույց

Նույնիսկ նրանք, որ քննադատում են կառավարությանը, ՀՀԿ-ին չեն ընտրելու․ որ ուժերը կանցնեն խորհրդարան. քաղաքագետ

Գերմանիան Հայաստանին 13 միլիարդ դրամի դրամաշնորհ կտա. քննարկում կառավարությունում

Ինտերպոլն ունի նոր նախագահ, իսկ Կրեմլը մտահոգված է ընտրության մթնոլորտով

«Արարենք միասին». այսօր մեկնարկում է Համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը

Ազգային ժողովն ընդունեց 2019-ի պետբյուջեի նախագիծը

Հայաստանի առեւտրային քաղաքականությունը վերաքննվում է ԱՀԿ-ում

Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել սփյուռքահայերին ընտրությունների օրերին լինել ՀՀ-ում եւ աջակցել իրենց