Եվրիմաժում «Սպիտակ»-ի սցենարը ուժեղ չէր, բայց ներկայացնելու ձևն էր հաջողված.Վրեժ Քասունի

Մարտի 13-17-ը Երևանում կկայանա Եվրիմաժի կառավարման խորհրդի 150-րդ նիստը: Հայաստանը Եվրիմաժ համատեղ կինոարտադրության եւ հիմնադրամի անդամ է դարձել 2016 թվականի հունվարից: «Եվրիմաժ»-ը համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի եւ ցուցադրության աջակցության հիմնադրամ է: Ստեղծվել է 1988 թվականին՝ Եվրոպայի խորհրդին առընթեր: Այսօր ունի 38 անդամ պետություն, ներառյալ՝ Հայաստանը: 

Եվրիմաժում հայկական կողմի ներկայացուցիչներն են Սուսաննա Հարությունյանը եւ Վրեժ Քասունին, որոնց ջանքերի արդյունքում կառույցի ղեկավարությունը որոշել է 2018 թվականի մարտին կայանալիք 150-րդ նիստը գումարել Հայաստանում: Կայանալիք նիստի օրերին Եվրիմաժի աշխատանքային խումբը կդիտարկի եւ կգնահատի այս ժամանակահատվածի համար ներկայացված 54 կինոնախագիծ:

2017 թվականից Եվրիմաժից ֆինանսավորում են ստացել հայկական մասնակցությամբ երկու համատեղ արտադրության կինոնախագծեր՝ ռեժիսոր Ալեքսանդր Կոտի հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը եւ ռուս–ֆրանս-հայկական «ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: «Սպիտակ» ֆիլմը նվիրված է Սպիտակի երկրաշարժին: Պրեմիերան կլինի այս տարի՝ նվիրված զոհերի հիշատակի 30-ամյակին: «Սպիտակ» ֆիլմին Եվրիմաժի կողմից հատկացվել է 250 հազար եվրո, երբ ծրագիրն արժանացել է վերջինիս անդամների կողմից:  

Կինոռեժիսոր, անիմատոր «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Եվրիմաժում «Սպիտակ»-ի սցենարը այդքան էլ ուժեղ չէր, բայց ներկայացնելու ձևն էր ճիշտ եւ հաջողված: «Հավատք ներշնչեցինք անդամ երկրներին, որ այո, սցենարն արտակարգ չէ, բայց սյուժեն հետաքրքիր է եւ լավ է լինելու: Մնում է հուսալ, որ ռեժիսորը մեզ չի ամաչեցնի»,-ասաց Վրեժ Քասունին:

Նա մտահոգություն է հայտնում, որ հայ ֆիլմարտադրության մեջ հիմնականում դիստրիբյուցիայի խնդիր եւ օպերատորների պակաս կա, իսկ եթե ոչ պակասի, ապա մակարդակով եւ միջազգային կապեր ունեցող, լավ նախագծեր պատրաստելու հմտություններ ունեցող անձանց պակաս. «Կարևոր պակասներից է որակյալ սցենարների ներկայացումը, որը հաճախ բացակայում է»:

Վրեժ Քասունին նշեց, ըստ օրենքի, Եվրիմաժի անդամներն էլ իրավունք ունեն դիմելու եւ իրենց նախագիծը ներկայացնելու, բայց այդ ժամանակ իրենք այդ մի նիստում կարգավիճակ կզբաղեցնեն, ներկա չեն լինի նիստերին, կսպասեն մինչև արդյունքների ավարտը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն եւ Եվրիմաժի Հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող գագաթաժողովում 38 երկրից ընտրվել է 54 պրոյեկտ, որոնք քննարկվելու են այս օրերի ընթացքում: Ներկայացված է նաև հայկական նոր պրոյեկտ, հայ-ռուսական համատեղ արտադրանք Արման Խաչատրյանին նվիրված «Սուսերով պար» գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորն ու սցենարիստը Յուսուպ Ռազիկովն է, ֆիլմի արտադրողը՝ Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» կինոընկերությունը, իսկ հայկական կողմից պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը, որին աջակցում է Ազգային կինոկենտրոնը:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքով, որոշել են, որ ամեն տարի իրականացվող չորս համաժողովներից գոնե մեկին Հայաստանի մասնակցությամբ արտադրանք լինի: «Փորձում ենք, որ տարվա մեջ գոնե մեկ երկու անգամ ունենանք փաթեթ, որտեղ Հայաստանը մեջը լինի»,-ասաց Շուշանիկ Միրզախանյանը:

Յուրաքանչյուր կինոնախագծի հատկացնում է մինչև 500 հազար եվրո: Հիմնադրամի ընդհանուր բյուջեն 25 միլիոն եվրո է, որը բաժանվում է 4 մասի եւ հատկացվում նշված 4 ժամանակամիջոցներում ներկայացված նախագծերին: Նշենք, որ Երևանում մարտի 13-16-ը տեղի կունենա Եվրիմաժի կառավարման խորհրդի 150-րդ նիստը, որին ներկա են լինելու Եվրիմաժի նախագահ Կատրին Թրոտմանը, գործադիր տնօրեն Ռոբերտո Օլլան եւ 65 հոգանոց աշխատանքային խումբը (անդամ երկրների ներկայացուցիչներ):

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
2215 դիտում

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների